Մնձուր (գավառ)
Արտաքին տեսք
(Վերահղված է Մզուրից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մնձուր (այլ կիրառումներ)
Մզուր (հայտնի է նաև Մուզուր, Մնձուր անվանումներով), գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում[1][2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արածանի գետի աջակողմյան վտակ Քղի գետի Մնձուր օժանդակի հովտում (այժմ՝ Օվաջղի գավառակ)։ Մզուրի մեծ մասը փռված էր համանուն լեռների լանջերին։ Արևմուտքից սահմանակից էր Փոքր Հայքին, հարավից՝ Ծոփք նահանգին։ Մզուրը կազմել է Եկեղյաց գավառի մի մասը, հետագայում, վերջինիս մասնատման հետևանքով, արդեն հիշատակվել է իբրև առանձին գավառ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]387 թվականի Մեծ Հայքի բաժանումից հետո գտնվել է Հայաստանի բյուզանդական մասում և մտել Ներքին Հայքի մեջ, որը Հուստինիանոս Ա կայսրի (527-565 թթ.) վարչական վերափոխությունից հետո շրջակա մի քանի գավառաների հետ կոչվել է Առաջին Հայք, իսկ VII դարի «Աշխարհացույց»ում՝ Բարձր Հայք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]