Jump to content

Հանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանի
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք
Կարգավիճակգավառ
Մտնում էՓայտակարան
Հիմնական լեզուգրաբար, թալիշերեն
Ազգային կազմկասպեր, թալիշներ
Կրոնական կազմզրադաշտականություն

Հանի, գավառ Մեծ Հայքի Փայտակարան նահանգի կազմում՝ ըստ Աշխարհացույցի։ Վարչական կենտրոնի կամ այլ բնակավայրերի մասին տեղեկություններ չեն պահպանվել։

Պատմության ընթացքում միավորվելով Պիճան գավառի հետ՝ կոչվել է նաև Բաժանհանի կամ Պիճանհանի, որ բխեցնում են հնում Ատրպատականում ապրած ժողովրդի անունից՝ այն Aniana ձևով նույնացնելով Ստրաբոնի Aivix-ի հետ։ Այդ անունը պահպանված են գտնում Անի անվան մեջ՝ վերոհիշյալ ժողովրդի Ատրպատականից Հայաստան տեղափոխվելու և իր անվամբ բնակավայր թողնելու մեկնաբանությամբ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանին եղել է Փայտակարանի տասներեք գավառներից մեկը։ Հյուսիսում սահմանակցել է Ռոտիբաղա, հարավում՝ Աթշի-Բագավան, հարավ-արևմուտքում՝ Քաղանռոտ գավառներին, իսկ արևելքում՝ Կասպից ծովին։

Ունի մասամբ ցածր լեռնային և բլրային ռելիեֆ, անտառապատ է, նպաստավոր երկրագործության և այգեգործության համար։ Որպես գավառ՝ իր սահմաններով հեռու է Կասպից ծովից, քանի որ ջրերի մակարդակի իջոցման հետևանքով ցամաքն ընդլայնվել է։ Տարածքով է անցել Վարդանակերտ և Փայտակարան քաղաքները Գիլան երկրին կապող ճանապարհը։

Գավառի տարածքը համապատասխանում է ներկայիս Ադրբեջանի Մասալիի և Ջալիլաբադի շրջաններին։

Գավառը Փայտակարան նահանգի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորության մեջ՝ Արտաշես Ա Բարեպաշտի (մ․թ․ա․ 189 - մ․թ․ա․ 160)՝ հայկական հողերի միավորման արդյունքում, մինչև Հայաստանի առաջին բաժանումը (387)՝ ավելի քան կես հազարամյակ։ Տարածքը, Պարսկահայքի մի շարք գավառների և ամբողջ Փայտակարանի հետ միասին, հաշվի առնելով այդ գավառներում հայ բնակչության սակավությունը կամ բացակայությունը, անցել է Ատրպատականին (Սասանյան Պարսկաստան

Ինչպես գավառը, այնպես էլ Փայտակարան նահանգը, հայկական պետության մեջ չեն մտել՝ դրանում հայկական իշխանության կամ վարչական այլ միավորի բացակայության պատճառով։ Փայտակարանի՝ Կասպից ծովին հարող գավառներում, այդ թվում այստեղ, Սասանյանները բնակեցնում են թալիշների, իսկ Կուրից հյուսիս՝ Աղվանքում, բնակեցնում են թաթերի։ Դրանում բնակվող զրադաշտականություն դավանող կասպերը և թալիշները 7-րդ դարի կեսերին արաբական նվաճումների արդյունքում ընդունել են իսլամ, ապա և դարձել Ատրպատականում ձևավորվող տարբեր պետական կազմավորումների բնակիչներ։

Ռուս-պարսկական պատերազմների (1804-1813, 1826-1828) Փայտակարանի մեծագույն մասի հետ անջատվում է Իրանից, հայտնվում նախ Ռուսական կայսրության, ապա՝ Ադրբեջանի կազմում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Розалия Габриелян Армения и Атропатена / М.Э. Авакян. — Ереван: Издательство Российской-Армянского (Славянского) университета, 2002. — С. 318. — ISBN 99930-928-3-6
  • Пайтакаран. - "Вестник общественных наук" АН Арм.ССР, т. ХП, с. 301-302 (հայ.)
  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հարությունյան Բ., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ “Աշխարհացոյց”-ի
  • Երեմյան Ս., Հայաստանը ըստ “Աշխարհացոյց”-ի, Երևան, 1963
  • Ուլուբաբյան Բ.Ս., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV-VII դդ., Երևան, 1981
  • Арутюнян, Б. Система политико-административного деления Великой Армении = Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ Աշխարհացույցի. — Ереван, 1998.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։