Jump to content

Թոռնավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թոռնավան, գրաբար՝ Թոռնաւան, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում, Վանա լճի հյուսիս–արևելյան մասում, Մեհմեդիկ և Կոտուր գետերի վերին հոսանքում[1]։

Սահմանակցում էր՝ արևմուտքից՝ Առբերանի, Արճիշակովիտ, Մեծնունիք, հյուսիսից՝ Մարդաստան, Գառնի, արևելքից՝ Աղանդ-ռոտ, Ճվաշ-ռոտ, հարավից՝ Կրճունիք գավառներին։ Այդ սահմաններում ուներ մոտ 1300 կմ² տարածք։ Կենտրոնն էր Թոռնավան ավանը, որը գտնվում էր այժմյան Տաշ–Ռումի գյուղի մոտերքը։ Թոռնավանի նշանավոր բերդերից էին Նկանը և Սևանը։ 852-ին Նկանում Վասպուրականի իշխանները հերոսաբար դիմադրել են Բուղայի գլխավորած արաբական զորքին։ Այդ հերոսական պաշտպանության նկարագրությունը տվել է Թովմա Արծրունին։ 1042-ին Թոռնավանի իշխան Խաչիկը դիմադրություն է կազմակերպում թշնամիների դեմ։ Սևանը, որն այժմ կոչվում է Մեյվանկալա, գտնվում է Արճակ լիճը թափվող Մեհմեդիկ գետի ափին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 200