Jump to content

Աղեքսանդր Ա Ջուղայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղեքսանդր Ա Ջուղայեցի
Կառավարում
Անձնական տվյալներ
 

Աղեքսանդր Ա Ջուղայեցի (17-րդ դար, Սպահան, Իրան - նոյեմբերի 22, 1714(1714-11-22), Վաղարշապատ), Ամենայն Հայոց կաթողիկոս (1706-1714), հաջորդել է Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց կաթողիկոս 1706 թվականից։ Սկզբում եղել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի առաջնորդ (1697-1706 թթ.)։ Պաշտպանել է հայ եկեղեցու դավանական սկզբունքներն ընդդեմ Նոր Ջուղայի կաթոլիկ քարոզիչների և այդ առթիվ 1682 թվականին շարադրել իր «Գիրք ատենական, որ ասի Վիճաբանական» գործը (հրտ. 1687 թ,)։ Հալածել է կաթոլիկություն ընդունած հայերին։ Ունի տպագիր ու անտիպ աշխատություններ ու նամակներ։ Կարևոր են Կղեմես ԺԱ պապին[1] և Պետրոս Մեծին[2] ուղղված նամակները։

Ռուսական կայսեր գրված նամակը ցույց է տալիս, որ Աղեքսանդր Ջուղայեցին հարել է Իսրայել Օրու ազատագրական գաղափարներին, ունեցել ռուսական կողմնորոշում։

Կաթողիկոսական գահին Նահապետ Ա Եդեսացուն հաջորդել է Աստվածատուր Ա Համադանցին։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գաբրիէլ Այվազովսքի, Թուղթ Աղեքսանդր կաթողիկոսի առ պապն Հռովմայ Կղեմէս ԺԱ,- Մասեաց աղաւնի, 1856, էջ 110-123։
  2. Տե՛ս Армяно-русские отношения в первой трети XVIII века, Т. II, Ч. I, Сборник док. П.Т. Арутюнян,С.А. Тер-Авакимова, В.А. Акопян, Ереван: Изд-во АН АрмССР, 1964.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հակոբ Անասյան, Հայկական մատենագրություն. Ե-ԺԸ դդ, Հտ. Ա, Երևան, 1959, էջ 578-595։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 253
Նախորդող՝
Նահապետ Ա Եդեսացի
Կաթողիկոս
1706–1714
Հաջորդող՝
Աստվածատուր Ա Համադանցի