Արիստակես Բ Աթոռակալ
Արիստակես Բ Աթոռակալ | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | մոտ 1470[1] |
Մահվան վայր | Վաղարշապատ[1] |
Գերեզման | Վաղարշապատ[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Արիստակես Բ Աթոռակալ (կառավարման տարիներ՝ 1465-1469), Ամենայն Հայոց կաթողիկոս 1465-ից։ Հաջորդել է Գրիգոր Ժ Ջալալբեկյանցին։ Ծննդյան թիվն ու տեղն անհայտ են։ Մահացել է 1469-ին Վաղարշապատում։
Նախընթաց գործունեության մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Եղել է Վասպուրականի հոգևորականներից։ 1455-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի կողմից նշանակվել է աթոռակից կաթողիկոս, որն առաջին դեպքն է Հայոց եկեղեցու պատմության մեջ, երբ գործող կաթողիկոսի կողմից լիազոր փոխանորդի կամ գործակից օգնականի իրավունքներով նշանակվում է աթոռակից կաթողիկոս։ Վերջինս անվանվել է նաև կաթողիկոսակից, աթոռակալ։
1460-ին Աղթամարի Զաքարիա Գ կաթողիկոսը կարա-կոյունլու թուրքմենների տիրակալ Ջհանշահի օժանդակությամբ հափշտակել է Ամենայն Հայոց կաթողիկոսական գահը և զրկել Արիստակես Բ Աթոռակալին իր իրավասություններից, սակայն մեկ տարի անց Զաքարիան վտարվել է Էջմիածնից, իսկ Արիստակես Բ Աթոռակալը շարունակել է իր պարտականությունների կատարումը։
1465-ի նոյեմբերին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս և իրեն աթոռակից նշանակել Սարգիս եպիսկոպոսին (հետագայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Սարգիս Բ Աջատար)։
Աշխատել է բարելավել Մայր Աթոռի տնտեսության անմխիթար վիճակը։ 1467-ին Խաչատուր եպիսկոպոսին նշանակել է Լեհաստանի հայոց թեմակալ առաջնորդ՝ հղելով կոնդակ լեհահայ համայնքին։
Կաթողիկոսական գահին Արիստակես Բ Աթոռակալին հաջորդել է Սարգիս Բ Աջատարը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սիմեոն Երևանցի, Ջամբռ, Վաղարշապատ, 1873
- Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1990
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Բ, Ս. Էջմիածին, 2001
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 61)։ |
Նախորդող՝ Գրիգոր Ժ Ջալալբեկյանց |
Կաթողիկոս 1465–1469 |
Հաջորդող՝ Սարգիս Բ Աջատար |