Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին ալիք (այլ կիրառումներ)
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն | |
---|---|
Տեսակ | հեռուստաընկերություն |
Հիմնադրված է | սեպտեմբերի 5, 1955 (հիմնադրման տարեթիվ) նոյեմբերի 29, 1956 (եթերի սկիզբ) |
Հիմնադիր | ԽՍՀՄ Գերագույն խորհուրդ |
Վայր | Երևան, Հայաստան[1] |
Երկիր | Հայաստան |
Գլխավոր անձինք | Հովհաննես Մովսիսյան (գործադիր տնօրեն) |
Սպասարկվող տարածք | Հայաստան Արցախի Հանրապետություն միջազգային[2] |
Արտադրանք | մեդիա |
Ծառայություններ | հեռուստատեսություն, կայքեր |
Զուտ շահույթ | 3,448,664,000 ֏ (2015)[3] |
Ստորաբաժանումներ | Առաջին ալիք Համահայկական ալիք |
Նախկին | Հայկական հեռուստատեսության 1-ին ծրագիր (1956-1991), Հայկական հեռուստատեսություն (1991-1993), Հայաստանի հեռուստատեսության 1-ին ալիք (1993-1994), Հայաստանի հեռուստատեսություն (1994-1996), Հայաստանի պետական հեռուստատեսություն (1996-1997), Հայաստանի ազգային հեռուստատեսություն (1997-2001), Հայաստանի հանրային հեռուստաընկերություն (2001-ներկա) |
Սեփականատեր | Հայաստանի Կառավարություն |
Կայք | 1tv.am(հայ.) և armtv.com(հայ.) |
Մասնակից է | Եվրոպական հեռարձակողների միություն |
Public Television of Armenia Վիքիպահեստում |
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն (Հ1, Առաջին ալիք, միջազգային ՝ARMTV) — հայկական պետական հեռուստատեսություն։ Հիմնադրվել է ԽՍՀՄ գերագույն խորհրդի որոշմամբ 1955 թ. սեպտեմբերի 5-ին, իսկ առաջին եթերը կայացավ 1956 թ․ նոյեմբերի 29-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդային տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղորդումները կանոնավոր կերպով հեռարձակվում էին շաբաթական չորս անգամ ՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ երկուական ժամով։ 1957 թ. նոյեմբերի 7-ին հեռարձակվել է արտաստուդիական անդրանիկ հեռարձակումը։ 1970 թ. շահագործման է հանձնվել Նորքի հեռուստատեսային համալիրը (հանրապետական հեռուստակենտրոն)։
Առաջին տեսագրումը կատարվել է 1971 թվականին։ Մեկ տարի անց` 1972 թվականին, գործարկվել է Երևան-Դոնի Ռոստով ռադիոռելեային գիծը, որով կենտրոնական հեռուստատեսությունը ընդունում էր հեռուստաընկերության հաղորդումները։ 1973-1998 թվականներին գործում էր հեռուստաընկերության 2-րդ ծրագիրը, որը ընթացքում փոխարինվեց «Պրոմեթևս» մասնավոր հեռուստաընկերությամբ։ 1977 թվականից ընդունվում էին 2-րդ ծրագրի հաղորդումները։ Գունավոր պատկերմամբ առաջին հաղորդումը հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվել է 1973 թ. մայիսի 1-ին, և 1981 թվականից հաղորդումները հեռարձակվում էին ամբողջովին գունավոր պատկերմամբ։
1987 թվականին գործել են առաջին և երկրորդ, հեռուստաընկերության երկու ծրագրերը՝ 43,9 ժամ ընդհանուր տևողությամբ, որից հեռուստաընկերության հաղորդումները տևում էին 14 ժամ․ առաջին ծրագրով տրվում էին ինֆորմացիոն հասարակական-քաղաքացիական, ուսուցողական, գեղարվեստական և մարզական հաղորդումներ։ Երկրորդ ծրագիրը նախատեսված էր Երևանի և իր շրջակայքի համար։ Բնակչության 97%-ը ընդունել է ԿՀ առաջին ծրագրի, 84%-ը՝ ԿՀ 2-րդ ծրագրի հաղորդումները։
Անկախության շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականների սկզբում հեռուստատեսությունը համեմատաբար ազատվեց գրաքննությունից[փա՞ստ]։ Մեծ մասսայականություն էր վայելում «Խճանկար» ծրագիրը, որը 1990 թվականի վերջին օրը ներկայացրեց «Ճամփորդություն դեպի 1991 թվական» 24 ժամանոց հեռուստամարաթոնը։ Մեկ ամիս անց, 1991 թ. փետրվարի 19-ին սկսվեց նոր հաղորդաշար՝ «3-րդ ալիք»-ը, որի հիմնական ստեղծագործական խումբը հավաքվեց առաջին օրվանից. Արտակ Արզումանյան, Էլմիրա Արսենյան, Արտավազդ Եղոյան, Վաչագան Ներսիսյան, Կարեն Քոչարյան։
1996 թվականից Հ1-ը «Hot Bird» արբանյակից սկսեց հեռարձակվել Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, իսկ 2000 թվականից նաև Հեռավոր Արևելքում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ 1999 թվականից Հայաստանի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել արբանյակային կապով, որն իրականացավ Հայաստանի Կապի նախարարության և իտալական «Տելեսպազիո» ընկերության միջև կնքված պայմանագրով։ Ներկայումս Հանրային Հեռուստաընկերության միջազգային «Հայաստան 1» արբանյակային հեռուստաալիքը հեռարձակվում է ողջ աշխարհում[4], իսկ ահա 2000 թվականից գործողության մեջ մտած նոր օրենքի համաձայն Ազգային հեռուստատեսությունը վերանվանվեց Հանրային հեռուստաընկերության՝ «Հ1» տարբերանշանով։ Այդ նույն թվականին գործողության մեջ մտած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվեց մինչև 2005 թվականի հունվարի 1-ը բոլոր հաղորդումները և ֆիլմերը եթեր հեռարձակել հայերենով։ Սկզբում թարգմանվեցին մուլտֆիլմերը, այնուհետև՝ հեռուստասերիալները։
2005 թ. հուլիսի 7-ից 8-ը Դուբրովնիկում տեղի ունեցած Եվրոպական հեռարձակողների միության 56-րդ գլխավոր համագումարում Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ու ռադիոն դարձան Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որի արդյունքում 2006 թվականից Հայաստանը սկսեց մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին[5]։ 2001 թ․-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հիմնադրվեց «Նոր ալիք» հեռուստաընկերությունը, որը ցուցադրում էր երաժշտական և ժամանցային հաղորդումներ։ 2008-ին «Նոր ալիքը» լուծարվեց և նույն տարում ստեղծվեց Հանրային հեռուստաընկերության երկրորդ՝ «Արարատ» հեռուստաալիքը, որը սակայն դադարեցրեց իր գործունեությունը 2011 թվականին, զիջելով իր եթերային ալիքը «Շողակաթ» հեռուստաալիքին[6]։
2008 թվականին նվազեցին, այնուհետև եթերից դուրս եկան մի շարք շոու ծրագրեր, որոնց փոխարինելու եկան հայրենական արտադրության ֆիլմերն ու հաղորդումները։ Սկսվեց գեղարվեստական և հեռուստաֆիլմերի արտադրության նոր փուլ։
2007 թվականին Հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում նկարահանվեց «Մի վախեցիր» 5 մասանոց ֆիլմը նվիրված Արցախյան պատերազմին, 2009-ին՝ «Սպանված աղավնի» գեղարվեստական ֆիլմը՝ Նար-Դոսի համանուն վիպակի մոտիվներով, 2010-ին հեռուստադիտողին ներկայացվեց Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի հիման վրա նկարահանված համանուն վերնագրով և հինգ մասից բաղկացած հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմը, 2011 թվականին՝ «Արտիստը»՝ Շիրվանզադեի համանուն պատմվածքի հիման վրա։ Արտադրված առաջին հայկական սերիալներից էին «Որբեր» և «Աննա» սերիալները (2009), 2013 թվականին՝ «Մեր գյուղը», 2014 թվականին՝ «Շտապ օգնություն» սերիալները։ 2015 թվականին ցուցադրվեց «Հատուկ բաժին» հեռուստասերիալը։
2010 թվականից առ այսօր եթերում է «Երգ երգոց» երաժշտական նախագիծը, 2013 թվականին բացվեց «Հայադարան» գրական հաղորդաշարը։
Անցում կատարվեց թվային հեռարձակման։
2014 թվականին ձեռք բերվեց «Avid» ընկերության համակարգը, (որն հաջողությամբ աշխատում էր մի շարք հեռուuտաընկերություններում (Ռոսիա 1, BBC, ABC)՝ տեսասերվերներով, համալրող բաղադրիչներով, ինչպես նաև համակարգչային գրաֆիկայի ընձեռած լայն հնարավորություններով։
2015 թվականին Հանրային հեռուստաընկերությունը Չինատանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) կառավարությունից ստացավ նոր՝ 10 տեսախցիկով զինված HD շարժական հեռուստատեսային կայան և HD արբանյակային հեռարձակման կայան։ Չինաստանի կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը անհատույց տրամադրեց նաև թվային լրահավաք մեքենա։
Ներկայումս Հանրային հեռուստաընկերության եթերին կարելի է հետևել ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով և պլանշետներով։ Ստեղծվել են հավելվածներ հանրաճանաչ «IOS» և «Android» համակարգերի համար, որոնք կարելի է ներբեռնել և դիտել անվճար։
2016 թվականի սեպտեմբերի 13-ին մեկնարկեց Հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանը, և նույն օրը անցում կատարվեց բարձր հստակության (HD որակի) հեռարձակման ինչպես մետրային, այնպես էլ արբանյակային հաճախականությունների համար։
Քարոզչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովետական տարիներին ՀՀ արտադրական-ստեղծագործական աշխատանքները կոորդինացնում էր ծրագրերի գլխավոր ուղղությունը ՝ միավորելով հաղորդավարների, թողարկիչների, նկարիչների, հնչյունային ռեժիսորների, հեռուստատեսային օպերատորների, կինոցուցադրումների բաժնի և ֆիլմադարանի աշխատանքը։ ՀՀ ծրագրերի նյութերը պատրաստվել են սովետական քարոզչության, ինֆորմացիայի, կոմունիստական «դաստիարակության», երիտասարդական, մանկապատանեկան, ուսուցողական և գիտահանրամատչելի, գրականության և արվեստի, դրամատիկական, երաժշտական, նամակների և սոցիոլոգիական ուսումնասիրությունների, ռուսերեն և խորհրդային այլ երկրների լեզուներով տրվող, Փոխանակային և ԿՀ ու համամիութենական ռադիոյի համար հաղորդումներ պատրաստող խմբագրությունները։ Սովետական քարոզչության գլխավոր խմբագրության հաղորդումներն, ինչպիսիք են «Հրատապ էկրան»-ը, «Հեռուստատեսային պրեսկոնֆերանս»-ը, «Արձագանք»-ը, «Հնգամյակի սոցիալ-տնտեսական պրոբլեմները», «Պարենային ծրագիրը գործողության մեջ» և «Պատմվածքներ կոմունիստների մասին» -ը մեծապես օժանդակում էին կուսակցական կազմակերպությունների քարոզչությանը։ Ինֆորմացիայի գլխավոր խմբագրության «Իրադարձություններ, երկրներ, պրոբլեմներ», «Կապիտալիզմն առանց դիմակի» հաղորդաշարերում մեկնաբանվում են միջազգային կյանքի, պատերազմի ու խաղաղության հարցեր, ըստ ամենայնի լուսաբանվում ԽՍՀՄ արտաքին քաղաքականությունը, խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից քննադատվում արևմտյան երկրների (ԱՄՆ, եվրոպական երկրներ) քաղաքականությունը։
Խորհրդային պետության ներքին և արտաքին քաղաքականության, խորհրդային ապրելակերպի պրոպագանդմանն էին ծառայում «Երաշխավորված է սահմանադրությամբ», «Սովետական ապրելակերպ», «Արվեստագետն ու ժամանակը», «Խոսք երիտասարդությանը», «Կարգապահությունն ու մենք», «Որակի գումարելիները», «Իմ հայրենիքը ԽՍՀՄ-ն է», «Ձայն խաղաղության», «Մոլորակին մաքուր երկինք» և այլ հաղորդաշարեր։ Աճող սերնդի կոմունիստական ոգով դաստիարակության նպատակին էին ուղղված «Խարույկ», «Արիության դասեր», «Անխախտ բարեկամություն», «Հետաքրքիր հանդիպումների ակումբ», «16-18» մանկական հանդեսները, «Մենք և երեխաները» հաղորդաշարը։
Նախադպրոցական տարիքի երեխաների համար գործել են հայոց և ռուսաց լեզուների ուսուցման հաղորդաշարերը։ Առանձին հաղորդումներ էին նվիրվում սովետական ժողովուրդների գրականությանը, հայ ժողովրդի պատմությանը։ Գեղարվեստական հաղորդումներից լայն ճանաչում ունեն «Դրական կամուրջներ», «Մեր լեզուն, մեր խոսքը» (ՀԽՍՀ պետական մրցանակ, 1985), «Բյուրակն», «Նորք», «Հայ երգի ակումբ», «Երաժշտական կյանք», «Երաժշտական Փոստարկղ» հանդեսները։
Պարբերաբար տրվել են ԽՍՀՄ պետությունների և սոցիալիստական ճամբարի այլ երկրների երաժշտական ու գեղարվեստական կոլեկտիվների, անհայտ կատարողների ելույթներ։ 1970 թվականին ստեղծվել է հեռուստատեսային կինոնկարների «Երևան» ստուդիան, որը տարեկան նկարահանում ու մշակում էր միջինում շուրջ 320 ժ կինոժապավեն, որից 20-ը՝ 35 մմ։ Ստուդիայի թողարկած մի շարք կինոնկարներ միութենական փառատոների մրցանակակիրներ էին, իսկ «Ձորի Միրո», «Արամ Խաչատրյան», «Անուշ» և «Քառյակ» ժապավեններն արժանացել էին հեռուստատեսային ֆիլմերի համամիութենական փառատոների գլխավոր մրցանակներին։
ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետկոմի կողմը 1957 թ. հրատարակում է «Եթերում է Երևանը» (հայերեն և ռուսերեն) հեռուստատեսային հաղորդումների ծրագիր-տեղեկատուն։
Աշխատակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղեկավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ալիքի գործադիր տնօրենը 2020թ․ նոյեմբերից հանդիսանում է Հովհաննես Մովսիսյանը[7]։ Լրատվական բաժնի տնօրենը Պետրոս Ղազարյանն է։
Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախկին գործադիր տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներսես Կագրամանով (1956-1960 - որպես Հայկական հեռուստատեսության տնօրեն),
- Մարատ Մարինոսյան (1956-1964 - որպես Հայկական հեռուստատեսության առաջին գեղարվեստական ղեկավար, իսկ 1966-1971 թթ.՝ հեռուստատեսության տնօրեն),
- Ջոն Կիրակոսյան (1966-1969 - որպես ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահ),
- Մավր Դավթյան (1969-1970 - որպես ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահ),
- Ստեփան Պողոսյան (1970-1978 - ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի նախագահ, իսկ 1978-1988 թթ.՝ ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահ),
- Էմանվել Արաքսման-Մանուկյան (1988-1990 - որպես ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահ),
- Հենրիկ Հովհաննիսյան (1990-1991 - որպես ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահ),
- Սամվել Գևորգյան (1991-1993 - որպես ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետ),
- Տիգրան Հակոբյան (1993-1995 - որպես ՀՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչության պետ),
- Պերճ Ստեփանյան (1996-1997),
- Համլետ Գասպարյան (1997-1998),
- Տիգրան Նաղդալյան (1998-2000),
- Արմեն Արզումանյան (2001-2010, մինչ այդ՝ 2000-2001 թթ.-ին Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենի պաշտոնակար),
- Գագիկ Բունիաթյան (2010-2013),
- Մարգարիտա Գրիգորյան (2013-2020)։
Հաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրատվական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուրեր (նախկին անվանումներ՝ Շաբաթվա նորություններ (1957-1958), Նորություններ (1958-1975), Լրաբեր (1975-1998), Հայլուր (1991 սեպտեմբեր-դեկտեմբեր` որպես այլընտրանքային լրատվություն, իսկ 1998-2011՝ որպես լրատվական ծրագիր), Լուր Ազգային Երաժշտական Ալիքի եթերում, (2002-2004), Երաժշտական նորություններ (2002-2004), Առաջին լրատվական (2011-2017), Օրակարգ (2017-2018)),
- Ինդեքս (նախկին անվանումներ՝ Հայլուր Ինդեքս (2010-2011), Առաջին տնտեսական (2013-2017), Օրակարգ Ինդեքս (2017-2018))
Այլ հաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ագրո-TV (հաղորդման հեղինակ՝ Նելլի Սահակյան)
- Խաչփողան (հաղորդման վարող՝ Արթուր Բախտամյան)
- Տաբուլա ռասա (հաղորդման վարող՝ Վահե Մկրտչյան)
- Ինտերիեր (հաղորդման վարող՝ Լուսինե Ավետիսյան)
- Անիվների վրա (հաղորդման վարող՝ Արթուր Բախտամյան)
- Կինկոմ
- Որակի նշան (հաղորդման վարողներ՝ Նազենի Հովհաննիսյան (2001-2002), Նարինե Սուլթանյան (2002-2003), Կարինա Դանելյան (2010))
- Մետեո-TV (հաղորդման վարողներ՝ Նարինե Սուլթանյան (2001-2005), Նազենի Հովհաննիսյան (2002-2004))
- Չտեսնված կինո (հաղորդման վարող՝ Րաֆֆի Մովսիսյան)
- Բաց նախագիծ (հաղորդման վարողներ՝ Թինա Խաչատրյան և Հրաչ Մուրադյան)
- Օտար խաղեր (հաղորդման վարողներ՝ Կարեն Ալիխանյան, Նարինե Զախարյան (2005-2007), Ֆելիքս Խաչատրյան (2007-2008), արտադրությունը՝ Eskiz Studio-ն, հաղորդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Աքլորականչ (հաղորդման վարող՝ Արթուր Բախտամյան)
- Էկոհարթակ (հաղորդման վարող՝ Դավիթ Գրիգորյան)
- Ազատ գոտի (հաղորդման վարողներ՝ Արտակ Վարդանյան (2011-2012), Էրիկ Անթառանյան (2012-2013))
- Վարդապետը
- Տեսանկյուն (հաղորդման վարող՝ Գևորգ Ալթունյան, մինչ այդ հեռարձակվել է Կենտրոնով և TV5-ով)
- Այլընտրանք
- Այսօր իրականում (հաղորդման վարող՝ Պետրոս Ղազարյան)
- Ֆրանկոֆոն Հայաստան
- Լրագրողական մենամարտ
- Վերադարձ դեպի ապագա (հաղորդման վարող՝ Ռաֆայել Հովհաննիսյան, արտադրությունը՝ Հայկական աշխարհագրական ասոցացիայի)
- Տան մեծը (հաղորդման վարող՝ Աննա Ավանեսյան)
- Օրակարգից դուրս (հաղորդման վարող՝ Ագնեսա Խամոյան)
- Հանրային օրակարգ (հաղորդման վարող՝ Գևորգ Ալթունյան)
- Ճակատագրեր (հաղորդման վարող՝ Աննա Ավանեսյան)
- Սպասիր ինձ (հաղորդման վարողներ՝ Աննա Ավանեսյան և Տիգրան Ներսիսյան)
- Հենց այսպես էլ ապրում ենք (հաղորդման վարող՝ Հրանտ Թոխատյան)
- Առաջին տաղավար (հաղորդման վարող՝ Էրիկ Անթառանյան)
- Ճակատագրեր․ օվկիանոսից այն կողմ (հաղորդման վարող՝ Աննա Ավանեսյան)
- Հայաստանի համը (հաղորդման վարող՝ Գոհար Գասպարյան)
- Ուզում եմ դառնալ (հաղորդման վարող՝ Մերի Քոչարյան)
- Եռանկյունի
- Համի որակ (հաղորդման վարող՝ Էրիկ Անթառանյան)
- Կյանքը ափի մեջ (հաղորդման վարող՝ Լուիզա Ղամբարյան)
- Հայն ու Հայաստանը (հաղորդման վարող՝ Տիգրան Դանիելյան)
- Մայրիկների ակումբ (հաղորդման վարող՝ Մերի Ներսիսյան)
- Արտկանոն (հաղորդման վարող՝ Արամ Աբրահամյան)
- Մասնագիտությունը՝ լրագրող (հաղորդման վարողներ՝ Աելիտա Չիլինգարյան և Սոնա Աբրահամյան)
- Հանրալսարան
- Մեր մեջ ասած (հաղորդման վարողներ՝ Արևիկ Ուդումյան, Կարինե Խոդիկյան, Իրինա Դանիելյան)
- Ճակատագրով՝ կին (հաղորդման վարող՝ Աննա Ավանեսյան)
- Ագրոժամ
- Մենք և ժամանակը («Հայկ» կինոստուդիայի հետ համատեղ, հաղորդման վարող՝ Ռուբեն Գևորգյանց)
- Բարդ երկուշաբթի (հաղորդման վարող՝ Տիգրան Դանիելյան)
- IT մարդիկ (հաղորդման վարող՝ Նիկոլայ Հայրապետյան)
- Մեր ժամանակների հերոսը
- Խաղի կանոններ (հաղորդման վարող՝ Արմեն Սարգսյան)
- Կեսգիշերն անց (հաղորդման վարողներ՝ Արթուր Բախտամյան և Հերմինե Ստեփանյան)
- Նվիրյալները (հաղորդման վարող՝ Ցվետանա Պասկալևա)
- Կապրենք, կտեսնենք (Հրաչուհի Ութմազյան, Օվսաննա Սիմոնյան, Արթուր Ղուկասյան, Արև Պետրոսյան)
- Եթե բոլորը․․․ (հաղորդման վարողներ՝ Լիլիթ Մուրադյան և Վահե Խանամիրյան)
- Չակերտներ (հաղորդման վարող՝ Արթուր Բախտամյան)
- Խորհրդարանական շաբաթ
- Հարցազրույց (հաղորդման վարողներ՝ Նվեր Մնացականյան (2011-2016), Պետրոս Ղազարյան (2019-ից))
- Կարծիք (հաղորդման վարողներ՝ Սերգո Երիցյան (1992-2003), Հրաչյա Պապինյան (2003-2011))
- Առաջարկում է հեռուստադիտողը (հաղորդման վարող՝ Սերգո Երիցյան)
- Ճառագայթ (հեռարձակվել է նաև Արարատով)
- Հրապարակում
- Եվրոպական բանաձև (հաղորդման վարող՝ Արտակ Ալեքսանյան)
- Կարոտ (հեռարձակվել է նաև Նոր ալիքով, հետագայում հեռարձակվել է Արարատով)
- Օտար ամայի ճամփեքի վրա (հաղորդման վարող՝ Ռաֆայել Հովհաննիսյան, արտադրությունը՝ Շարմ Հոլդինգի և Հայկական աշխարհագրական ասոցացիայի)
- Մերոնք (արտադրությունը՝ Շարմ Հոլդինգի և Հայկական աշխարհագրական ասոցացիայի)
- Իմ իրավունքը (հաղորդման վարող՝ Արտյոմ Երկանյան, իսկ դատը վարում էր Տիգրան Մուկուչյանը, արտադրությունը՝ AZD Production-ի)
- Դատաժամ (արտադրությունը՝ AZD Production-ի)
- Բանաձև (հաղորդման վարող՝ Արտակ Ալեքսանյան)
- Հատուկ ռեպորտաժ (հետագայում հաղորդումը հեռարձակվել է Արմնյուզով, հաղորդման վարող՝ Արտակ Ալեքսանյան)
- Կյանքը շարունակվում է
- Հատուկ գոտի (հաղորդման վարող՝ Սուսան Սիմոնյան, արտադրությունը՝ «Կայմ» հեռուստաընկերության)
- Հինգշաբթի (հաղորդման վարող՝ Ռոբերտ Մավիսակալյան)
- 15 օր (հաղորդման վարող՝ Ռոբերտ Մավիսակալյան)
- Հեռուստաօրագիր 1․12
- Մայրաքաղաք (հաղորդման վարող՝ Վարուժան Օլքինյան)
- Երևան
- Բարև (հաղորդման վարող՝ Վարդան Օնանյան)
- Ոսկե դար
- 360 աստիճան (հաղորդման վարող՝ Արտակ Հերիքյան)
- Օրակարգ (հաղորդման հեղինակ և վարող՝ Տիգրան Նաղդալյան)
- Մեկ լուր
- Մանրամասներ
- Կեսգիշերային ճեպընթաց (հաղորդման վարող՝ Արթուր Բախտամյան)
- Հինգերորդ անիվ (հաղորդման վարող՝ Արթուր Բախտամյան)
- Հայկական էկրան (հաղորդման վարող՝ Դավիթ Մուրադյան)
- Հայաստանի Հանրապետության դեսպան (հաղորդման վարող՝ Ռաֆայել Հովհաննիսյան, արտադրությունը՝ Շարմ Հոլդինգի)
- Հայաստանի առեղծվածները (հաղորդման վարող՝ Ստեփան Զաքարյան)
- Մշակութային հայացք (հեռարձակվել է նաև Արարատով, հետագայում հեռարձակվել է ATV-ով)
- Պահանջարկ և առաջարկ (հաղորդման վարող՝ Դիանա Ավետիսյան)
- Առողջություն (հեռարձակվել է նաև ATV-ով, հետագայում հեռարձակվել է Արմնյուզով, հաղորդման վարող՝ Կարինե Սահակյան)
- Առողջարան (հեռարձակվել է նաև Երևանով, հետագայում հեռարձակվել է TV5-ով, Արարատով և Կենտրոնով, հաղորդման վարող՝ Կարինե Սահակյան, հաղորդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Երջանկության մեխանիկա (հաղորդման վարող՝ Նազենի Հովհաննիսյան)
- Գտնված երազ (հաղորդման վարող՝ Գոհար Գասպարյան)
- Կնոջ հմայքի գաղտնիքը (հաղորդման վարող՝ Զառա Կարապետյան)
- Անկախ տարիքից (հաղորդման վարող՝ Մերի Գրիգորյան)
- Մեկ պատուհան
- Մեդիա դիտորդ (հաղորդման վարող՝ Լուսինե Գրիգորյան)
- Եկեք հասկանանք (հաղորդման վարողներ՝ Աելիտա Չիլինգարյան և Սոնա Աբրահամյան)
- Հույժ գաղտնի (հաղորդման վարող՝ Արմեն Ամիրյան)
- Բառերից այն կողմ (հաղորդման վարող՝ Հակինթ Բաղդասարյան)
- Պատրաստենք միասին (հաղորդման վարող՝ Սարգիս Մկրտչյան)
- «Այսօր» ամենօրյա քաղաքական հաղորդում (հետագայում հաղորդումը հեռարձակվել է Պրոմեթևսով, հաղորդման վարող՝ Հակոբ Ռուբինյան)
- Բարև Էրգիր (հաղորդման վարող՝ Սամվել Թոփալյան)
- «Ճանապարհ» և «Ճանապարհ. երազանքի հետքերով» (հաղորդման վարող՝ Րոֆֆի Պետրոսյան)
Ժամանցային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուշակիր մեղեդին (հաղորդման վարող՝ Ավետ Բարսեղյան)
- Երկու աստղ (հաղորդման վարողներ՝ Հրանտ Թոխատյան (2007), Շուշան Պետրոսյան (2007, 2009), Ֆելիքս Խաչատրյան (2007-2009), Էմմի (2008), Աշոտ Լյուդվիգովիչ (2009), Մամիկոն Սիմոնյան (2009-2010), Կարինա Դանելյան (2009-2011), արտադրությունը՝ Eskiz Studio-ն և Շարմ Հոլդինգի, հաղորդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Երկու աստղի օրագիր (հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Մենք ու Մենք (հաղորդման վարողներ՝ Կարեն Մանթաշյան և Լուսինե Թովմասյան)
- Շաբաթ երեկո (հաղորդման վարող՝ Աշոտ Ղազարյան, արտադրությունը՝ Eskiz Studio-ն)
- Աշոտ Ղազարյանը հրավիրում է (հաղորդման վարող՝ Աշոտ Ղազարյան)
- Իմ տաղանդավոր ընտանիքը (հաղորդման վարող՝ Աշոտ Ղազարյան)
- Ռուբիկոն (հետագայում հաղորդումը հեռարձակվել է Նոր ալիքով և Արարատով, հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Ռուբիկոն +
- Ոսկե սկավառակ
- Ոսկե կլառնետ (հաղորդման վարողներ՝ Աշոտ Ղազարյան և Նառա, հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Ազգային երաժշտական ալիք (հեռարձակվել է նաև Նոր ալիքով)
- Ռիթմ և Բլյուզ (հեռարձակվել է Նոր ալիքով)
- Նոտա գիրք (հեռարձակվել է Նոր ալիքով)
- Եթե իրական լիներ (հեռարձակվել է Նոր ալիքով)
- Non Stop Music (հեռարձակվել է Նոր ալիքով)
- Նորաձևություն (հաղորդման վարող՝ Սիրարփի Ադամյան, հեռարձակվել է նաև Նոր ալիքով)
- Դիսկոգրաֆիա (հեռարձակվել է Նոր ալիքով)
- Թոփ 10 (հեռարձակվել է նաև Նոր ալիքով, հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Թոփ 50 (հեռարձակվել է նաև Նոր ալիքով, հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Պատրաստված է ԽՍՀՄ-ում (հեռարձակվել է նաև Նոր ալիքով, հետագայում հեռարձակվել է Արարատով, հաղորդման վարողներ՝ Դիանա Ավետիսյան (2007), Կարինա Դանելյան (2007-2011), հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Արխիվ (հեռարձակվել է նաև Նոր ալիքով)
- Հիթ-շքերթ (հաղարդման արտադրությունը՝ Արտ 13-ի)
- Բարի ախորժակ (հաղորդման վարողներ՝ Սեդրակ Դավիդյան (DJ Sedrag) (2000-2005), Սարգիս Մնոյան (2009-2010), (արտադրությունը՝ Կայմ հեռուստաընկերություն (2000-2005), հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն (2009-2010))
- Ծիծաղի տուն (հաղորդման վարող՝ Արամայիս Սահակյան)
- XXL (հաղորդման վարող՝ Գրիգոր Աղախանյան)
- Երեկոյան կոկտեյլ (հաղորդումը հեռարձակվել է նաև Հայ-TV-ով, հաղորդման վարողներ՝ Արմեն Պետրոսյան (Մենչ) և Գրիգոր Գասպարյան)
- 32 ատամ (հեռարձակվել է նաև Նոր ալիքով, հետագայում հեռարձակվել է Շանթով և Արմենիա TV-ով, արտադրությունը՝ 32 Production-ի, հաղորդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Երգիչներ 32 ատամ ակումբում (հեռարձակվել է նաև Նոր ալիքով, արտադրությունը՝ 32 Production-ի, հաղորդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Թարսի պես (արտադրությունը՝ 32 Production-ի)
- Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր (հետագայում հեռարձակվել է Շանթով)
- Մեր արխիվը (հաղորդման վարող՝ Մարատ Օրդյան)
- Արվեստանոց
- Դեպի կինո (հաղորդման վարողներ՝ Լուիզա Ներսիսյան և Խորեն Լևոնյան)
- Լավ երեկո (հաղորդման վարողներ՝ Արամ MP3 և Գարիկ Պապոյան)
- Սիրո բանաձև (հաղորդման վարող՝ Ֆելիքս Խաչատրյան)
- Հայաստան ջան (հաղորդման վարող՝ Ավետ Բարսեղյան)
- Թեժ տասնյակ (հեռարձակվել է նաև Նոր ալիքով, հաղորդման վարողներ՝ Արման Մարգարյան (2002-2004), Էրիկ Անթառանյան (2004-2006), Ֆելիքս Խաչատրյան (2006-2007) Ավետ Բարսեղյան, Շպռոտ (2007-2009) Արսեն Գրիգորյան (2009-2010), արտադրությունը՝ Eskiz Studio-ն, հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Թեժ տասնյակի օրագիր (հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Կապիտալ շոու (հաղորդման վարող՝ Գրիգոր Գասպարյան)
- Առավոտ լուսո (նախկին անվանումներ՝ Բարի լույս, Առաջին ծրագիր, Բարև, մենք ենք)
- Առաջին Ալիք սրճարան
- Հայկական տարբերակ (հաղորդման վարող՝ Հրանտ Թոխատյան, արտադրությունը՝ Շարմ Հոլդինգի)
- 100 տարբերակ (հաղորդման վարող՝ Հրանտ Թոխատյան, արտադրությունը՝ Շարմ Հոլդինգի)
- 3-րդ ալիք. Ռետրո (հաղորդման վարողներ՝ Կարեն Քոչարյան, Արտավազդ Եղոյան)
Երաժշտական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երաժշտական փոստարկղ (հեռարձակվել է նաև Նոր ալիքով, հաղորդման վարող՝ Սուսաննա Շահինյան)
- Երգ երգոց (հաղորդման վարողներ՝ Խորեն Լևոնյան (2010-2020, 2022-ից), Հրանտ Թոխատյան (2013), արտադրությունը՝ Eskiz Studio-ն)
- Հայ երգի ակումբ (հաղորդման վարող՝ Քնարիկ Փիլոսյան)
- Երաժշտական կյանք
- Բենեֆիս (հաղորդման վարողներ՝ Հակոբ Պապիկյան (Ժակ), Լուսինե Բադալյան (2008-2009), Ավետ Բարսեղյան (2016-2017))
- Ակունք (հեռարձակվել է Նոր ալիքով)
- Ամենակարող երգիչ (հաղորդման վարողներ՝ Անի Քրիստի և Աշոտ Ղազարյան)
- Անփլագդ (հաղորդման վարող՝ Էրիկ Անթառանյան)
- Հին վինիլ (հեռարձակվել է նաև Նոր ալիքով, հաղորդման վարող՝ Արման Մարգարյան)
- Վինիլ (հաղորդման վարող՝ Արման Մարգարյան)
- Եվրատեսիլի օրագիր (հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Մանկական Եվրատեսիլի օրագիր (հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- 22։30
- 22։30 ռետրո (հաղորդման վարողներ՝ Մարի Ավանեսյան, Արա Դեղտրիկյան)
Հումորային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Այսպես էլ ապրում ենք
- Ընտանյոք հանդերձ
- Խմբագրություն․am
- Ամուսնացածների լիգա
- Տանդեմ
Մշակութային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արվեստը և իրականությունը (հաղորդման վարող՝ Հենրիկ Հովհաննիսյան)
- 8 1/2 (Ութ ու կես) (հաղորդման վարող՝ Զավեն Բոյաջյան)
- Դեմքեր (հաղորդման վարող՝ Նազենի Հովհաննիսյան)
- Կրկեսային ծրագիր (հեռարձակվել է նաև Արարատով)
- Հայից հայ (հեռարձակվել է նաև Արարատով)
- Ծագումով Հայեր (հեռարձակվել է նաև Արարատով, հետագայում հեռարձակվել է Արմենիա TV-ով և ATV-ով)
- Հոբելյան (հեռարձակվել է Արարատով)
- Հայության ուղենշային արժեքները (հաղորդման վարող՝ Հերնիկ Հովհաննիսյան)
- Այբ, բեն, գիմ (հեռարձակվել է Արարատով, հաղորդման վարող՝ Հերնիկ Հովհաննիսյան)
- Բոհեմ (հաղորդման վարող՝ Հարություն Ազարյան, արտադրությունը՝ «Կայմ» հեռուստաընկերության)
- Դասական ալիք (հեռարձակվել է նաև Արարատով, հաղորդման վարող՝ Էդուարդ Թոփչյան)
- Մշակույթ և մշակութային գիտակցություն (հաղորդման վարող՝ Հենրիկ Հովհաննիսյան)
- Կինո և նորից կինո (հաղորդման հեղինակ և վարող՝ Սեդա Սահակյան)
- Հայադարան
- Կաննի փառատոնի օրագիր
- Փակ վարագույր (հաղորդման վարող՝ Հենրիկ Հովհաննիսյան)
- Հոգևոր հայրենիք
- Անծանոթ Հայաստան (հաղորդման վարող՝ Կարեն Բալայան)
- Մատենադարան։ Ձեռագրերի գաղտնիքները (հաղորդման վարող՝ Ստեփան Զաքարյան)
- Արվեստն արվեստի համար (հաղորդման վարող՝ Հենրիկ Հովհաննիսյան)
- Կողք կողքի (հաղորդման վարող՝ Ստեփան Զաքարյան)
- Հայրենեան (հաղորդման վարող՝ Գոհար Գասպարյան)
- Կտոր մը Հայաստան
- Հայաստանի ճամփեքով (հաղորդման վարող՝ Ռաֆայել Հովհաննիսյան, արտադրությունը՝ Հայկական աշխարհագրական ասոցացիայի)
Սպորտային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլային շաբաթ (հաղորդման վարող՝ Սլավա Սարգսյան)
- Շախմատ 64 (հաղորդման վարող՝ Գագիկ Հովհաննիսյան)
- Ֆուտբոլը Առաջինով (հաղորդման վարող՝ Կարեն Գիլոյան)
- Հայէքստրիմ (հաղարդման արտադրությունը՝ Արտ 13-ի)
- Սպորտ Գիլոյանի հետ (հաղորդման վարող՝ Կարեն Գիլոյան)
- Խաղից դուրս (հաղորդման վարող՝ Կարեն Գիլոյան)
- Հաղթանակ կերտողները
- Շախմատի աշխարհ (հաղորդման վարող՝ Աղասի Ինանց)
- Քո սպորտը
Ֆուտբոլային առաջնություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լա լիգա (2004-2006)
- ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա (2006-2012)
- Ֆուտբոլի աշխարհի առաջնություն (հեռարձակվել է նաև Նոր ալիքով)
- Հայաստանի ֆուտբոլի առաջնություն (1996-2012, 2022-ից)
Փաստավավերագրական ֆիլմեր և հեռուստաֆիլմեր Հանրային հեռուստաընկերության արտադրությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինչո՞ւ է աղմկում անցյալը (հեռարձակվել է նաև Արարատով)
- Հայերը («Կայմ» հեռուստաընկերության հետ համատեղ)
- Ջավախք․ Լեռնեցիների օրրան (բաղկացած 9 մասից)
- Անցյալը ներկա է («Կայմ» հեռուստաընկերության հետ համատեղ)
- Հավատի խորհրդավոր ուղին
- Առաջին այրեր (հեռարձակվել է նաև Արարատով)
- Կյանքը սահմանին
- Քաղաքը
- Մենք ենք մեր հայերը (ցուցադրվել է 1998 թ. դեկտեմբերի 31-ի լույս 1999 թ. հունվարի 1-ի գիշերը)
- Սիրո աստղ (ցուցադրվել է 2003 թ. դեկտեմբերի 31-ի լույս 2004 թ. հունվարի 1-ի գիշերը)
- Ամանորի իրարանցում. Երկու աստղ (ցուցադրվել է 2007 թ. դեկտեմբերի 31-ի լույս 2008 թ. հունվարի 1-ի գիշերը)
- Հեգնանքդ անուշ կամ բաղնիքի ճակատագիրը (ցուցադրվել է 2009 թ. դեկտեմբերի 31-ի լույս 2010 թ. հունվարի 1-ի գիշերը)
- Սկիզբ
- Իմ գործը
- Դեռ ցնցվող հիշողություն (նվիրված Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին, 2013 թ.)
- Եվ թնդանոթները կլռեն
- Էդուարդ Իսաբեկյան. Աշնանային նատյուրմորտ (նվիրված Էդուարդ Իսաբեկյանի 100-րդ տարեդարձին, 2014 թ.)
- 57 կադր (նվիրված Հանրային հեռուստաընկերության 57-րդ ամյակին, 2013 թ.)
- Հանրային հեռուստաընկերություն 58 (նվիրված Հանրային հեռուստաընկերության 58-րդ ամյակին, 2014 թ.)
- Հայկական ռադիո 88 (նվիրված Հանրային ռադիոյի 88-րդ ամյակին, 2014 թ.)
- Մամուլի օր - Ինֆորմացիայի կրիչի էվոլյուցիան
- Ամանորը մեր անբաժան ընտանիքում (բաղկացած 2 մասից)
- 100-ամյա ճանապարհ
- Արցախյան կոնյակի պատմությունը
- Անավարտ թռիչքի պատմությունը («Անավարտ թռիչք» ֆիլմի մասին)
- Մեր բասոն- Հենրիկ Ալավերդյան (նվիրված Հենրիկ Ալավերդյանի 60-րդ տարեդարձին, 1995 թ.)
- Մարդացնող մարդը (նվիրված Հրանտ Մաթևոսյանի 80-րդ տարեդարձին, 2015 թ.)
- Ուրվական. Հրայր Դժոխք
- Ղարաբաղյան հակամարտությունը և Ռուսաստանը (բաղկացած 2 մասից)
- Քառաթև հաղթանակ (նվիրված Շուշիի ազատագրմանը)
- Հավատարիմ արմատներին
- Իմ ժամանակը․ Ռազմիկ Դավոյան (նվիրված Ռազմիկ Դավոյանին)
- Կյանքից երկար ձգվող սիմֆոնիա․ Արամ Ղարաբեկյան (նվիրված Արամ Ղարաբեկյանի 60-րդ տարեդարձին)
- Միայն ապրելը քիչ է (նվիրված Սիլվա Կապուտիկյանին)
- Էլվինա Մակարյան․ Լույսի և ստվերի ակորդ (նվիրված Էլվինա Մակարյանի 65-րդ տարեդարձին)
- Մուսալեռ․ Հարյուրամյակի հերոսամարտը
- Վահագն Հովնանյան (նվիրված Վահագն Հովնանյանի հիշատակին)
- Ալբերտ Յավուրյան․ Մեկ սեր և ութ պատմություն (նվիրված Ալբերտ Յավուրյանին)
- Ավետիք Իսահակյան․ Վարպետը (նվիրված Ավետիք Իսհակյանին)
- Հրաչյա Ներսիսյան․ Արտիստը (նվիրված Հրաչյա Ներսիսյանին)
- Վարդուհի Վարդերեսյան․ Հայ թատրոնի մեծ տիկինը (նվիրված Վարդուհի Վարդերեսյանի հիշատակին)
- Ռուբեն Գևորգյանց 30+40․ Հրաշագործի աշունը (նվիրված Ռուբեն Գևորգյանցին)
- Իրական հեքիաթ
- Օֆելյա Համբարձումյան․ Ժողովրդական երգերի հետքերով (նվիրված Օֆելյա Համբարձումյանին)
- Լինել Հրանտ Թոխատյան (նվիրված Հրանտ Թոխատյանին)
- Հայոց ուժը (նվիրված Հայոց բանակի կազմավորման 24 ամյակին, 2016 թ.)
- Եթե կյանքը լիներ ավելի երկար
- Պղնձակոփ սիմֆոնիա
- Վիլյամ Սարոյան․ Նրա սիրտը լեռներում է (նվիրված Վիլյամ Սարոյանին)
- Սամվել Մկրտչյան․ Բաբելոնյան դռներ բացողը
- Արիա Վիտա․ մաեստրոյի կյանքի արիան (Գեղամ Գրիգորյան) (նվիրված Գեղամ Գրիգորյանի հիշատակին)
- Հարություն Կալենց․ Գունապատում (նվիրված Հարություն Կալենցին)
- Մերօրյա լեգենդը - Կոմանդոս (նվիրված Արկադի Տեր-Թադևոսյանին)
- Համո Սահյան․ Ես Հայաստանն եմ (նվիրված Համո Սահյանին)
- Ջիմ Թորոսյան․ Քարի հոգին (նվիրված Ջիմ Թորոսյանին)
- Հովհաննես Շիրազ․ Հավերժական սառույցների տակ ապրող սիրտը (նվիրված Հովհաննես Շիրազին)
- Բեմից էկրան․ Մի ամբողջ կյանք
- Վարդուհի Վարդանյան․ Անձայն մի երգ (նվիրված Վարդուհի Վարդանյանին)
- Կարեն Ջանիբեկյան․ Հոսանքին հակառակ (նվիրված Կարեն Ջանիբեկյանին)
- Երվանդ Մանարյան․ Ալամեզոն (նվիրված Երվանդ Մանարյանին)
- Սերո Խանզադյան-100․ Նա, ով հասկացավ քարերի լեզուն (նվիրված Սերո Խանզադյանին)
- Արմեն Խանդիիկյան․ Հոբելյան (նվիրված Արմեն Խանդիկյանի 70-րդ տարեդարձին, 2016 թ.)
- Անկախության քրոնիկոն (նվիրված Հայաստանի անկախության 30 ամյակին, բաղկացած 6 մասից, 1991-1996 (առաջին մաս), 1996-2001 (երկրորդ մաս), 2001-2006 (երրորդ մաս), 2006-2011 (չորրորդ մաս), 2011-2016 (հինգերորդ մաս), 2016-2021 (վեցերորդ մաս))
- Զրույց Ջիգարխանյանի հետ (նվիրված Արմեն Ջիգարխանյանին)
- Քաղաք քաղաքի տակ (նվիրված Երևանի մետրոպոլիտենի 35 ամյակին, 2016 թ.)
- Էդմոնդ Քեոսայան․ Վերադարձի ուղի (նվիրված Էդմոնդ Քեոսայանին)
- Էդվարդ Միրզոյան․ Ինչ տալիս ես, դա է քոնը (նվիրված Էդվարդ Միրզոյանին)
- Տաթևիկ Սազանդարյանի աստղը (նվիրված Տաթևիկ Սազանդարյանին)
- Ստեփան Շաքարյան․ Պե՞տք եմ ես ձեզ (նվիրված Ստեփան Շաքարյանին)
- Հովհաննես Զանազանյան․ № 10 (նվիրված Հովհաննես Զանազանյանին)
- Տիգրան + Նելլի = Սեր (նվիրված Նելլի Խերանյանին և Տիգրան Ներսիսյանին)
- Ալեքսանդր Գրիգորյան․ Չեմ հավատում (նվիրված Ալեքսանդր Գրիգորյանին)
- Ճանապարհ դեպի Մալթա
- Մակար Եկմալյան․ Պատարագ (նվիրված Մակար Եկմալյանին)
- Հենրիկ Հովհաննիսյանին․ Գիտության մեջ արտիստ (նվիրված Հենրիկ Հովհաննիսյանին)
- Սուրեն Ռշտունի․ Կես դար հեքիաթում (նվիրված Սուրեն Ռշտունուն)
- Եթերային 60 ակնթարթ (նվիրված Հանրային հեռուստաընկերության 60 ամյակին, 2016 թ.)
- Գուրգեն Մելիքյան․ Սրտխփոց հանուն․․․ (նվիրված Գուրգեն Մելիքյանին)
- Արաքս Մանսուրյան․ Կռունկ, ուստի՞ կուգաս (նվիրված Արաքս Մանսուրյանին)
- Վերջալույս Միրիջանյան․ Աշնանային բնապատկեր (նվիրված Վերջալույս Միրիջանյանին)
- Էմմի. Առաջին ձայնասկավառակի շնորհանդես-մենահամերգ (հաղորդման վարողներ՝ Ավետ Բարսեղյան, Արսեն Գրիգորյան և Հրաչ Մուրադյան, նվիրված երգչուհի Էմմիին)
- Արսեն Սաֆարյան․ Ընտամենը 30 (հաղորդման վարող՝ Ավետ Բարսեղյան, նվիրված երգիչ Արսեն Սաֆարյանի 30-րդ տարեդարձին, 2007 թ.)
- Հայոց բանակ-15 (նվիրված Հայոց բանակի կազմավորման 15 ամյակին, 2007 թ., արտադրությունը՝ Շարմ Հոլդինգի)
- Հատուկ նշանակության երգեր (արտադրությունը՝ Շարմ Հոլդինգի, 2007 թ.)
- Հայոց բանակ-16 (նվիրված Հայոց բանակի կազմավորման 16 ամյակին, 2008 թ.) (արտադրությունը՝ Շարմ Հոլդինգի)
- Հայոց բանակ-18 (նվիրված Հայոց բանակի կազմավորման 18 ամյակին, 2010 թ.) (արտադրությունը՝ Շարմ Հոլդինգի)
- Հայոց բանակ-20 (նվիրված Հայոց բանակի կազմավորման 20 ամյակին, 2012 թ.)
- Հայոց բանակ-21 (նվիրված Հայոց բանակի կազմավորման 21 ամյակին, 2013 թ.)
- Հայոց բանակ-25 (նվիրված Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին, 2017 թ.)
- Պետրոս Շուժունյան․ Երաժշտական կամուրջներ (նվիրված կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանին)
- Էդգար Էլբակյան․ Անավարտ միզանսցեն (նվիրված Էդգար Էլբակյանին)
- Չարենց․ Մի ճրագ մթում (նվիրված Եղիշե Չարենցի 120-րդ տարեդարձին, 2017 թ.)
- Արմեն Բուդաղյան․ Ուսուցիչը (նվիրված Արմեն Բուդաղյանին)
- Ապրիլից ապրիլ
- Ռուդոլֆ Ռառատյան․ Իմ խոսքը բալետն է․․․ (նվիրված Ռուդոլֆ Ռառատյանին)
- Յուրի Երզնկյան․ Ճակատագրի դիմանկար (նվիրված Յուրի Երզնկյանին)
- Պատերազմի ու խաղաղության կռիվը (բաղկացած 2 մասից)
- Գործ № 22/21. Սողոմոն Թեհլիրյան (նվիրված Սողոմոն Թեհլիրյանին)
- Թաթուլ Կրպեյան․ Գետաշենի արծիվը (նվիրված Թաթուլ Կրպեյանին)
- Հանուն կյանքի
- Գուրգեն Ջանիբեկյան․ Հայ թատրոնի ժայռը (նվիրված Գուրգեն Ջանիբեկյանին)
- Համո Բեկնազարյան․ Իլուզիոն (նվիրված Համո Բեկնազարյանին)
- Ճանապարհ դեպի․․․Ֆրունզե Դովլաթյան (նվիրված Ֆրունզե Դովլաթյանին)
- Հաղթազանգ
- Երվանդ Ղազանչյան․ Թատրոնի մարդը (նվիրված Երվանդ Ղազանչյանին)
- Լևոն Թոքմաջյան․ Երգող քարեր (նվիրված Լևոն Թոքմաջյանին)
- Երվանդ Երզնկյան․ Երևանյան ակորդ (նվիրված Երվանդ Երզնկյանին)
- Անկախության խորհրդանշանները
- Երազողները
- Հովհաննես Խաչադուրյան․ Օհան Դուրյան (նվիրված Օհան Դուրյանին)
- Էդուարդ Մարգարով․ Գնդակի տիրակալը (նվիրված Էդուարդ Մարգարովին)
- Անտոն Աղայանց (նվիրված Անտոն Աղայանցի հիշատակին, 2017 թ.)
- Մայր թատրոնի մենախոսությունը
- Մուսալեռից Այնճար
- Լորիս Ճգնավորյան․ Ազատության ոգին (նվիրված Լորիս Ճգնավորյանին)
- Արթուր Թարխանյան․ Ապագայի ճարտարապետը (նվիրված Արթուր Թարխանյանին)
- Հնչեղ կին․ Տատյանա Բագրատովնա (նվիրված Տատյանա Հայրապետյանին)
- Թումանյան․ Եվ սիրտ, և կամք, և միտք (նվիրված Հովհաննես Թումանյանին)
- Իմ սփռված մեծ ընտանիք
- Մանկության երկաթե ուղին
- Մարզահամերգային համալիրի թռիչքը
- Մարտիրոս Սարյան․ Լուսավորը (նվիրված Մարտիրոս Սարյանին)
- Ավետ Ավետիսյան․ Ազգային բեմի վարպետը (նվիրված Ավետ Ավետիսյանին)
- Պարույր Սևակ․ Խարույկ սառույցի վրա (նվիրված Պարույր Սևակին)
- Գևորգ Բաշինջաղյան․ Արարատի պոետը (նվիրված Գևորգ Բաշինջաղյանին)
- Վահան Տերյան․ Վիհի եզերին (նվիրված Վահան Տերյանին)
- Զուլում Գրիգորյան (նվիրված Զուլում Գրիգորյանին)
- Վիկտոր Համբարձումյան․ Տիեզերք տիեզերքում (նվիրված Վիկտոր Համբարձումյանին)
- Մինաս Ավետիսյան․ Իմ խիղճը իմ նկարներն են (նվիրված Մինաս Ավետիսյանին)
- Կինոթատրոն Մոսկվա․ Հնի ու նորի խաչմերուկում
- Ռոբերտ Աբաջյան (նվիրված Ռոբերտ Աբաջյանին)
- Փոքրիկ երգիչը
- Մարկ Պետրոսյան․ Հեռուստատեսության նվիրյալը (նվիրված Մարկ Պետրոսյանին)
- Էլմիրա Հեքեքյան․ Հեռուստատեսության պիոներներից (նվիրված Էլմիրա Հեքեքյանին)
- Ռուբեն Գևորգյանց․ Ապրելու ժամանակը (նվիրված Ռուբեն Գևորգյանցին)
- Ակսել Բակունց․ Օ, Զանգեզուր, օ, Կյորես․․․(նվիրված Ակսել Բակունցին)
- Ալբերտ Մկրտչյան․ Մուշեղիչ (նվիրված Ալբերտ Մկրտչյանին)
- Կոմիտաս․ Հնչող, շնչող, կանչող ձայներ (նվիրված Կոմիտասին)
- Լեոնիդ Ենգիբարյան․ «Ոչ»-ի ու «Այո»-ի արանքում (նվիրված Լեոնիդ Ենգիբարյանին)
- «Գնացքից դուրս» (Ֆիլմ ֆիլմի մասին)
- «Գնացք № 1» (ցուցադրվել է 2017 թ. դեկտեմբերի 31-ի լույս 2018 թ. հունվարի 1-ի գիշերը)
- Հովհաննես Զարդարյան (նվիրված Հովհաննես Զարդարյանին)
- Հրաչյա Սարուխան․ Կրկնաղերս (նվիրված Հրաչյա Սարուխանին)
- Սայաթ-Նովա (նվիրված Սայաթ-Նովային)
- Արամո․ Միշտ Երևանցի (նվիրված Արամոյի 50-րդ տարեդարձին, 2018 թ.)
- Կարպ Խաչվանքյան․ Հայ Չապլինը (նվիրված Կարպ Խաչվանքյանին)
- Նաիրի
- Արշիլ Գորկի (նվիրված Արշիլ Գորկուն)
- Ստեփան Պողոսյան․ Արմատների ուժը (նվիրված Ստեփան Պողոսյանին)
- Վիլեն Գալստյան․ Բեմ տանող ուղին (նվիրված Վիլեն Գալստյանին)
- «Երևան իմ սեր» հիմնադրամ
- Վիգեն Չալդրանյանի ֆիլմերի ցուցադրություն
- Արմեն Մարտիրոսյան․ 55 նոտա օկտավայում (նվիրված կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի 55-րդ տարեդարձին, 2018 թ.)
- Ալեքսանդր Թամանյան (նվիրված Ալեքսանդր Թամանյանին)
- Արամ Խաչատրյան (նվիրված Արամ Խաչատրյանին)
- Արմեն Էլբակյան․ Այս պիեսի հերոսը ես եմ (նվիրված Արմեն Էլբակյանին)
- Վիլյամ Սարոյան (նվիրված Վիլյամ Սարոյանին)
- Նուբայի ոչ նուբացի մարդասերները
- Սոֆի․ Կին, որը պարում է (նվիրված Սոֆի Դևոյանին)
- Մաքուր Էներգիա․ Ամերիկյան փորձը
- Նպատակը՝ ոչնչացում
- Դերսիմ․ վերադարձող ինքնություն
- Աննա Հեյդվիգ Բյուլ․ Վերջին աղոթքը
- Սիրիահայեր․ Նոր կյանքին ընդառաջ (Հակոբ Շահինյան)
- Քամի
- Հանճարեղության թեորեմը
- Հակոբ Հակոբյանին․ Ժամանակի մերկապնակը (նվիրված Հակոբ Հակոբյանին)
- Հայոց պետության վերածնունդը (նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակին, բաղկացած 4 մասից, 2018 թ.)
- Վլադիլեն Բալյան․ Հոգուց (նվիրված Վլադիլեն Բալյանին)
- Ստեփան Մարտիրոսյան․ Օպերատորական հայացք (նվիրված Ստեփան Մարտիրոսյանին)
- Արարատ զրույցի երեկո․ Ալեքսեյ Գերման կրտսեր
- Սալմաստից Թադե
- Ազատ Գասպարյան․ Ճշմարտության մարդը (նվիրված Ազատ Գասպարյանին)
- Վահագն Հայրապետյան․ Joker (նվիրված Վահագն Հայրապետյանին)
- Հրանտ Դինք․ 1 500 000 + 1 (նվիրված Հրանտ Դինքին)
- Վազգեն Ասատրյան․ Դո մաժոր (նվիրված բաս-կիթառահար Վազգեն Ասատրյանի 60-րդ տարեդարձին, 2018 թ.)
- Դեպի Մանկական Եվրատեսիլ 2018
- Գևորգ Էմին (նվիրված Գևորգ Էմինին)
- Ազնավուր (կենսագրություն) (նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին)
- Ֆելիքս (նվիրված Ֆելիքս Եղիազարյանին)
- Վազգեն Առաջին (նվիրված Վազգեն Առաջինին)
- Հարություն Խաչատրյան․ Ձկնորսների կողքին ապրող վավերագրողը (նվիրված Հարություն Խաչատրյանին)
- Յար, արի Գյումրի
- L.E.V.O.N
- Միշտ Մոնթե (նվիրված Մոնթե Մելքոնյանին)
- Լևոն Արթուր Թյութունջյան․ Էկստրապոլյացիա (նվիրված Լևոն Արթուր Թյութունջյանին)
- Լևոն Խեչումյան․ Մտորումներ
- Սոս Պետրոսյան․ Կյանք կրկեսի մեջ (նվիրված Սոս Պետրոսյանին)
- Համլետ Ղուշչյան․ 45 տարի հեռուստատեսությունում (նվիրված Համլետ Ղուշչյանին, 2018 թ.)
- Հովհաննես Չեքիջյան (նվիրված Հովհաննես Չեքիջյանին)
- Ավրորա մրցանակի ազդեցությունը
- Զրույց Ֆրունզե Դովլաթյանի հետ
- Պոլիտեխ
- Երևանի վերջին առաջին քարտուղարը՝ Միխայիլ Մինասբեկյան (նվիրված Միխայիլ Մինասբեկյանին)
- Ժամանակի բեկորները
- Թովմաս Պողոսյան․ Երգի ակունքը
- Սերը
- Խոսում է Երևանը
- Ռաֆոն (նվիրված Ռաֆայել Իսրայելյանին)
- Վենետիկի հայագիտական դասընթաց
- Մարդասիրական առաքելություն Սիրիայի արաբական հանրապետությունում
- Նարեկ Դուրյան․ Երևանցին Փարիզից
- Դեպի Եվրատեսիլ 2019
- Արմեն Խոստիկյան․ Կոչումով կատակերգու (նվիրված Արմեն Խոստիկյանին)
- Արամը (նվիրված Արամ Մանուկյանին)
- Արարատ զրույցի երեկո․ Վլադիմիր Պոզներ
- Երկաթյա Տիգրան․ Տիգրան Պետրոսյան
- Մոհիկանը․ Ստեփան Շաքարյան
- Մուտքը՝ ներսի կողմից
- Գործ № 00578
- Երվանդ Ղազանչյան․ Թատրոն, ուրիշ ոչինչ
- Արտո 1/2
- Վարդապետը (նվիրված Կոմիտասի 150 ամյակին, բաղկացած 4 մասից, 2019 թ.)
- Մելիք Մավիսակալյան․ Հարմոնիա
- Սլավա Սարգսյանին 70 (նվիրված Սլավա Սարգսյանին)
- Հաղթենք ապրելով․ Գևորգ Էմին
- Ներսես Հովհաննիսյան․ Ծնունդով Հայֆիլմից
- Ինձ բացակա չդնեք․ Սոս Սարգսյան
- Վահագն Տեր-Հակոբյան․ Օպերատորը կադրում
- Աբրահամ Ալիխանյան 115 (նվիրված Աբրահամ Ալիխանյանին)
- Իմ երազանքի ճանապարհը
- Վարպետի կինոն
- Ես ու Նիկոլայ Ծատուրյանը
- Կառլեն Եսայան
- Չվերթ № 1 (ցուցադրվել է 2019 թ. դեկտեմբերի 31-ի լույս 2020 թ. հունվարի 1-ի գիշերը)
- Սեր ճառագող թատրոնը
- Արմեն Տիգրանյան․ Երազանք իրականացնողը
- Ռադիոյի ձայնը
- Սահմաններ
- Արամ Խաչատրյան․ Արվեստագետ քաղաքացին (նվիրված Արամ Խաչատրյանին, բաղկացած 4 մասից, 1985 թ.)
- Վիլեն Զաքարյան․ Նորարարը (նվիրված Վիգեն Զաքարյանին)
- Արտեմի Այվազյան․ Ձեզ համար եմ հորինել
- Մարտին Վարդազարյան․ Շնորհակալ եմ
- Երջանկատուն
- Հանդիպում․ Յուրի Դավթյան
- Յուրի Դավթյան 1929-2020
- Մի ճակատագրի լիբրետո․ Էդգար Հովհաննիսյան
- Մալխաս (նվիրված Լևոն Մալխասյանին)
- Ինքնության պահապանները
- Մի ֆիլմի պատմություն․ Անատոլիական պատմություն
Ուսուցողական և ինտելեկտուալ հաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանրային դաս
- Բաց դաս
- Բոնուս (մինչ այդ հաղարդումը ցուցադրվել է նաև Նոր ալիքով, հաղորդման վարողներ՝ Մեսրոպ Առաքելյան (2003-2005), Ավետ Բարսեղյան (2005-2008), հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Մենք գիտենք, որ դու գիտես (հաղարդման վարող՝ Մամիկոն Սիմոնյան)
- Մեր լեզուն մեր խոսքը (հետագայում ցուցադրվել է Արմենիա TV-ով, այժմ հեռարձակվում է Նոր Հայաստանով, հաղորդման վարող՝ Արտեմ Սարգսյան)
- Դու գիտես (հաղորդման վարող՝ Ավետ Բարսեղյան)
- Գերազանցիկը (հաղորդման վարող՝ Ավետ Բարսեղյան)
- Հայ-Q (հաղարդման վարող Արման Աբովյան)
Մանկական հաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արևիկ (ցուցադրվել է նաև Հայրենիք TV-ով Արմենակոբով և Արարատով, հետագայում ցուցադրվել է ATV-ով)
- Գժուկ (հետագայում ցուցադրվել է ATV-ով)
- Դո Ռե Մի (ցուցադրվել է նաև Նոր ալիքով)
- Ժուկով ժամանակով (ցուցադրվել է նաև Նոր ալիքով)
- Հեքիաթն է կանչում (ցուցադրվել է նաև Նոր ալիքով, հետագայում ցուցադրվել է Արարատով, Ֆորտունա TV-ով, Ցայգով և Նոր Հայաստանով, հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Մենք ենք (ցուցադրվել է նաև Շողակաթով)
- Մենք (ցուցադրվել է նաև Նոր ալիքով, հետագայում ցուցադրվել է Արարատով)
- Կենգուռու
- Մանկական լիգա
- Տուտտի Ֆրուտի
- Տուն տունիկ
- Մոլորակ № 612
- Ինչուների մոլորակ
- Ուչիկ բուչիկ
Ռազմական հաղորդումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զինուժ
- 02
- Մարտիկ (հաղարդման արտադրությունը՝ Արտ 13-ի)
- Զրույցներ պատերազմի մասին (հաղորդման վարող՝ Արթուր Գրիգորյան)
- Իմ բանակը
- Առաջին գիծ (հաղորդման վարող՝ Արթուր Գրիգորյան)
- Հատուկ ջոկատ (հաղորդման վարող՝ Էրիկ Անթառանյան)
Հեռուստասերիալներ Հանրային հեռուստաընկերության արտադրությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երևակայական խաղ կամ Ֆորդ (1998 թ.)
- Հանուն սիրո
- Քաղցր կյանք
- Կյանքի կարուսել (հետագայում հեռուստասերիալը ցուցադրվել է Լայմով, Սիգմա TV-ն հետ համատեղ)
- Մի վախեցիր (HK Productions-ի և Երևան ստուդիայի հետ համատեղ)
- Աննա
- Որբերը
- Գեներալի աղջիկը
- Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ
- Հրեշտակների դպրոցը
- Տիգրանի մոլորակը
- Լքյալները (Սիգմա TV-ն և Ulysses Media-ն հետ համատեղ)
- Սպանված Աղավնի
- 3 ընկեր (HK Productions-ի և Երևան ստուդիայի հետ համատեղ)
- Մեր գյուղը
- ԱԻՆ 911
- Շտապ օգնություն 3D
- Հատուկ բաժին (Arriva films-ի հետ համատեղ)
- Հոսանքին հակառակ
- Անատոլիական պատմություն
- Ճակատագրի պատասխանը
- Հանդիպման վայր
- Փողոցի շներ
- Թողություն
- Բալենի (ըստ Շահեն Թաթիկյանի «Ապրեցեք երկար» համանուն վեպի մոտիվներով)
- Բացիր աչքերդ
- Ծղրիդի երգը (ըստ Գրիգոր Բալասանյանի «Պատուհանի տակ ծղրիդն է երգում» համանուն վեպի մոտիվներով)
- Քաոս (ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի մոտիվներով)
- Շահմարի առեղծվածը (ըստ Մկրտիչ Սարգսյանի համանուն վեպի մոտիվներով)
- Ժիրայր Գլենց (ըստ Մկրտիչ Արմենի համանուն վեպի մոտիվներով)
- Վերջին ուսուցիչը (ըստ Վարդգես Պետրոսյանի համանուն վեպի մոտիվներով)
- Պատվի համար (ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի մոտիվներով)
Լատինոամերիկյան հեռուստասերիալներ հայերեն թարգմանությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմ երկրորդ մայրը
- Բաբելոնի աշտարակը
- Կյանքը սեր է
- Նոր կյանք
- Իզաբելլա
- Անգին զարդը
- Ժամանակի միջով
- Վրեժը
- Սոֆյա տուր ինձ ժամանակ
- Գնչուհիներ
- Արժե ապրել
Ամերիկյան հեռուստասերիալներ հայերեն թարգմանությամբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լրտես աղջիկը[en]
- Կորուսյալները
- Գերբնականը (1-3 եթերաշրջաններ)
- Ալկատրաս[en]
- Եզր (1-4 եթերաշրջաններ)
- Բամբասկոտը
- Ուշադրության կենտրոնում (1-2 եթերաշրջաններ)[en]
- Սև կոդ (1-2 եթերաշրջաններ)
- Վրեժը[en]
- Աննա Կարենինա[ru]
- Տիկին պետքարտուղարը (1-5 եթերաշրջաններ)
- Թութանհամոն[en]
- Քենեդիները[en]
- Լավ բժիշկը (1-4 եթերաշրջաններ)
- Դաունթոնի աբբայությունը
- Պատերազմ և խաղաղություն
- Հրացանակիրները
- Թշվառները[en]
- Հատելով Ատլանտյանը[en]
- ՄայրՀայրՈրդի[en]
- Ֆարգո (1-3 եթերաշրջաններ)[en]
- Հադսոն և Ռեքս (1-6 եթերաշրջաններ)[en]
- Սիսի (1-3 եթերաշրջաններ)[en]
- Մաֆիայի որսորդը[en]
- Շերլոք
- Սա մենք ենք (1-5 եթերաշրջաններ)
- Լեռնանցք (1-2 եթերաշրջաններ)[en]
Փառատոններ և մրցանակաբաշխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կռունկ (հեռարձակվել է նաև Նոր ալիքով)
- Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն (հեռարձակվել է նաև Նոր ալիքով)
- Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունի օրագիր (հեռարձակվել է նաև Նոր ալիքով)
- Եվրատեսիլ (հեռարձակվել է նաև Նոր ալիքով)
- Մանկական Եվրատեսիլ (հեռարձակվել է նաև Նոր ալիքով)
- Թոփ 2006 (հեռարձակվել է նաև Նոր ալիքով, հաղորդմար վարողներ՝ Գոհար Գասպարյան և Գևորդ Եղիազարյան, հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Թոփ 2007 (հեռարձակվել է նաև Նոր ալիքով, հաղորդմար վարողներ՝ Գոհար Գասպարյան և Գևորդ Եղիազարյան, հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Թոփ 2008 (հաղորդմար վարողներ՝ Գոհար Գասպարյան և Գևորդ Եղիազարյան, հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Թոփ 2009 (հաղորդմար վարող՝ Գոհար Գասպարյան, հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Թոփ 2010 (հաղորդմար վարող՝ Գոհար Գասպարյան, հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Թոփ 2011 (հաղորդմար վարող՝ Անի Երանյան, հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
- Թոփ 2012 (հաղորդմար վարող՝ Ավետ Բարսեղյան, հաղարդման արտադրությունը՝ Սիգմա TV-ն)
Տարբերանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հայաստանի հանրային հեռուստաընկերության տարբերանշանը (եթերում օգտագործվել է 2003-2013 թթ.-ին)
-
Հայաստանի հանրային հեռուստաընկերության տարբերանշանը (եթերում օգտագործվում է 2021 թ. դեկտեմբերի 7–ից)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Contacts - Public Television of Armenia
- ↑ Հ1 արբանյակային հեռարձակում
- ↑ 2015 թ․ ֆինանսական հաշվետվություններ անկախ աուդիտորի եզրակացությամբ
- ↑ Ծածկույթ - Հանրային հեռուստաընկերություն
- ↑ Հ1 - Պատմություն 2005-2008
- ↑ «ՇՈՂԱԿԱԹԸ» կհեռարձակվի «ԱՐԱՐԱՏԻ» հաճախականությամբ, «ԱՐԱՐԱՏԻ» ճակատագիրն էլ մշուշոտ է
- ↑ Tatev. «Հովհաննես Մովսիսյանը նշանակվեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն». yerevan.today. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.