Էդմոնդ Քեոսայան
Էդմոնդ Գարեգինի Քեոսայան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1936 |
Ծննդավայր | Լենինական, ՀԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 21, 1994 (57 տարեկանում) |
Մահվան վայր | Մոսկվա, ՌԴ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Գործունեության տարիներ | 1962-1988 |
Մասնագիտացում | կինոռեժիսոր կինոդրամատուրգ |
Ոճ(եր) | սոցիալիստական ռեալիզմ |
Ամուսին | Լաուրա Գևորգյան |
Պարգևներ | |
IMDb | ID 0449084 |
Էդմոնդ Գարեգինի Քեոսայան (հոկտեմբերի 9, 1936[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 1994[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային ժամանակաշրջանի հայ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ։ Աշխատել է «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» կինոստուդիաներում։ Համարվել է խորհրդային կինոյի արկածային ժանրի լավագույն վարպետներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 9-ին, Լենինական քաղաքում։ 1952-1954 թվականներին ուսանել է Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտում, 1954-1958 թվականներին՝ Երևանի թատերական ինստիտուտում, աշխատել է Պետական էստրադային նվագախմբում որպես ելույթավար Կ. Օրբելյանի ղեկավարությամբ։ 1964 թվականին ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (Եֆիմ Ձիգանի արվեստանոց)։ 1964 թվականից սկսած Քեոսայանը որպես ռեժիսոր աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում, 1972 թվականից՝ «Հայֆիլմում»։
Քեոսայանի ուսանողական կարճամետրաժ աշխատանքներն արժանացել են միջազգային կինոփառատոների մրցանակների։ 1965 թվականին նա էկրանավորել է Ա. Սաֆրոնովի «Խոհարարուհին»։ Ռեժիսորին փառք բերեց 1966 թվականին նկարահանված «Անորսալի վրիժառուները» ժապավենը (Պ. Բլյախինի «Կարմիր սատանիկներ» վեպի հիման վրա)։ Արկածային կինոնակարը դարձավ 1960-ականների կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և ունեցավ երկու շարունակություն, որոնք հանդիսատեսի կողմից ընդունվեցին ոչ պակաս ջերմորեն։
1970-ականներին Էդմոնդ Քեոսայանը, աշխատելով «Հայֆիլմում», անդրադարձավ ազգային հայկական թեմատիկային՝ նկարահանելով «Տղամարդիկ» և «Մոռացված հեքիաթների կիրճը»։ 1975 թվականին նա «Մոսֆիլմում» նկարահանեց «Երբ գալիս է սեպտեմբերը» ժապավենը, որն արժանացավ Վատիկանի և Կինոյի բրիտանական ակադեմիայի գլխավոր մրցանակներին։ 1977 թվականին նկարահանեց «Հուսո աստղ» կինոնկարը, որտեղ գերազանց կերպով արտացոլվել էր Մխիթար Սպարապետի ղեկավարած ազգային ազատագրական պայքարը։ 1982 թվականին Քեոսայանը նորից սկսեց աշխատել «Մոսֆիլմում»՝ նկարահանելով հակաֆաշիստական դիմադրության հերոսների մասին պատմող «Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը» (1982) և ռեպրեսիաների զոհերի մասին պատմող «Համբարձում» (1989) ժապավենները։ Ռեժիսորը միաժամանակ հանդես էր գալիս որպես իր ֆիլմերի սցենարների հեղինակ կամ համահեղինակ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Լաուրա Գևորգյանը, կինոդերասանուհի է, Հայաստանի վաստակավոր արտիստ
- Ավագ որդին՝ Դավիթ Քեոսայանը, մոսկովյան հեռուստալրագրող է, հեռուստատեսության գործիչ, պրոդյուսեր
- Կրտսեր որդին՝ Տիգրան Քեոսայանը, Ռուսաստանում լայն ճանաչում ձեռք բերած ռեժիսոր է, քլիփմեյքեր, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1962 - Սանդուղք
- 1963 - Երեք ժամ ճանապարհին
- 1964 - Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ
- 1965 - Խոհարարուհին
- 1966 - Անորսալի վրիժառուները
- 1968 - Անորսալիների նոր արկածները
- 1971 - Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները
- 1973 - Տղամարդիկ
- 1974 - Լքված հեքիաթների կիրճը
- 1975 - Երբ գալիս է սեպտեմբերը
- 1977 - Հուսո աստղ
- 1979 - Լեգենդ ծաղրածուի մասին
- 1982 - Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը...
- 1988 - Համբարձում
Սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 - Անորսալի վրիժառուները
- 1968 - Անորսալիների նոր արկածները
- 1971 - Ռուսական կայսրության թագը, կամ Կրկին անորսալիները
- 1973 - Տղամարդիկ
- 1974 - Լքված հեքիաթների կիրճը
- 1975 - Երբ գալիս է սեպտեմբերը
- 1979 - Լեգենդ ծաղրածուի մասին
- 1982 - Ինչ-որ տեղ լալիս է պիրոլը...
- 1988 - Համբարձում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժամանակը չէ՞, արդյոք, էկրանում հնչեցնելու Դավթի անունը, «Գարուն», 1967, № 6։
Դերասանական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ո՞ւմ է պատկանում ֆիլմի հաջողությունը.Վերանայելով Էդմոն Քեոսայանի ֆիլմերը
- Էդմոնդ Քեոսայանի «հեղափոխությունը»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմոնդ Քեոսայան» հոդվածին։ |
|
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 21 մահեր
- 1994 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- 20-րդ դարի դերասաններ
- 20-րդ դարի սցենարիստներ
- Խորհրդահայեր
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Հայ դերասաններ
- Հայ կինոռեժիսորներ
- Հայ սցենարիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ