Արամ MP3
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ MP3 | |
---|---|
Ի ծնե անուն | Արամ Ավետիքի Սարգսյան |
Ծնվել է | ապրիլի 5, 1984[1] (40 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, շոումեն, երգիչ, կատակերգու, կիթառահար, ստեղնահար և ՈՒՀԱ-ի խաղացող |
Գործիքներ | վոկալ, դաշնամուր և կիթառ |
Աշխատավայր | Շանթ հեռուստաընկերություն |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Ստորագրություն | |
Aram Mp3 Վիքիպահեստում |
Արամ Ավետիքի Սարգսյան (ապրիլի 5, 1984[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավելի հայտնի է որպես Արամ MP3, հայ երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն և դերասան։ 2014 թվականի մայիսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ներկայացնելով Հայաստանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում իր «Not Alone» երգով` զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Ավետիքի Սարգսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 5-ին Երևանում։ Դեռ մանկուց նա ներգրավված է եղել մի շարք երգչախմբերում և թատերական ներկայացումներում։ Թեև նա միշտ երազել է մեծ բեմի մասին, սակայն ընտրել է դեղագործի մասնագիտությունը՝ ավարտելով Երևանի պետական բժշկական համալսարանը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսանողական տարիներին Արամը մասնակցում էր «ՈւՀԱ» հումորային ծրագրի շոուներին։ 2006 թվականին Արամը դառնում է «32 ատամ» հումորային ակումբի անդամը, որտեղ էլ իր գործընկերներից մեկը՝ Վահագն Գրիգորյանը, նրան անվանել է MP3, և նա որոշում է դարձնել այն իր բեմական կեղծանունը[2]։ 2007 թվականին Արամը ճանաչվում է հաղթող «Հանրային հեռուստաընկերության» «2 աստղ» մրցույթում։
Համագործակցելով «Շանթ» հեռուստաընկերության հետ՝ նա վարել է այդ հեռուստաընկերության «Իքս-Ֆակտոր», «Հայ Սուպերսթար», «Իմ անունն է», «10-ի ուժը» և այլ նախագծեր։ Արամը հանդիսացել է «Վիտամին ակումբ» հումորային նախագծի անդամ, որը հեռարձակվում էր յուրաքանչյուր շաբաթ «Շանթ» հեռուստաընկերությամբ։ «Հանրային հեռուստաընկերությունում» Գարիկ Պապոյանի հետ վարել է "Լավ երեկո" հաղորդումը։ Նա նույնիսկ եղել է «Վելո MP3»-ի հաղորդավար, որտեղ ինքը հեծանիվով բացահայտում էր Հայաստանի չբացահայտված վայրերը։
Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի դեկտեմբերի 31-ին «Հանրային հեռուստաընկերության» Ամանորյա գլխավոր ծրագրի ընթացքում հայտարարվեց, որ ներքին ընտրությամբ Արամն ընտրվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ[3]։ Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու համար Հանրային հեռուստաընկերությունը 75 երգ է ստացել հայ և արտասահմանյան երգահաներից, սակայն նրա երգը հայտնի կդառնա մարտ ամսին[4]։ Մարտի 14-ին հայտարարվում է, որ մրցույթում Արամը կատարելու է «Not Alone» երգը[5]։ Մայիսի 6-ին Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում անցկացված Եվրատեսիլ 2014 թվականի առաջին կիսաեզրափակչի քվեարկությունից հետո Արամը հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում 4-րդ հորիզոնականով անցնում է եզրափակիչ փուլը[6]։ Մայիսի 10-ին մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքում նա զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ 174 միավորով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Արամը ամուսնացել է Աննա Մարգարյանի հետ։ 2011 թվականի հունիսին զույգը ունեցել է իրենց առաջնեկին[7], որդու անունը Առնո են դրել։ Մյուս որդին՝ Դավիթը լույս աշխարհ է եկել 2017 թվականի հոկտեմբերին[8]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Positive» (Շպռոտի հետ) (2008)
- «Shine» (2013)
- «If I Tried» (2013)
- «Just Go On» (2013)
- «Not Alone» (2014)
- «Help» (2014)
- «Magic» (2014)
- «You're My Sunshine» (2015)
- «Ասա» (2016)
- «Դաշտերով» (Իվետա Մուկուչյանի հետ) (2017)
- «Սկսում ենք» (3.33-ի հետ) (2017)
- «Ալաբալանիցա» (2019)
- «Հանինա» (2019)
- «Կուզես» (2019)
- «Հերիք Եղավ» (2020)
- «Հերոս տղերք» (Արամեի, Արաբո Իսպիրյանի, Միհրան Ծառուկյանի, Մկրտիչ Արզումանյանի և Արսեն Սաֆարյանի հետ) (2020)
- «Քոչարի» (3.33-ի հետ) (2020)
- «Թամզարա» (Գուրգեն Դաբաղյանի հետ) (2021)
- «Սիրո Նվեր» (Սոնա Ռուբենյանի հետ) (2021)
- «Мир Спешит к Добру» (Սոնա Ռուբենյանի, Էրիկ Կարապետյանի, Անի Վարի, Մարիամ Մերաբովաի, Լիլիթ Հովհաննիսյանի և Մարգարիտա Պոզոյանի հետ) (2021)
- «Արև» (Սարո Թովմասյանի հետ) (2021)
- «Կհամոզեմ» (2021)
- «Սիրո հասակ» (2021)
- «Քնել չկա» (2022)
- «Ռեքվիեմ» (Ֆորշի հետ) (2022)
- «Նոր տարի» (2022)
- «Լսիր» (2023)
- «Դեպի բարձունք» (2023)
- «Ամառ է Երևանում» (Գարիկ Մարտիրոսյանի հետ) (2023)
- «Շատ ապրես, Երևան» (2023)
- «Առաջ-առաջ հայեր» (2023)
- «Հոլի պես» (2023)
- «Գալիս ես» (2023)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ «Արամ mp3-ն սկզբում չէր սիրում իր անունը». The Armenian Times. 2008 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
- ↑ Omelyanchuk, Olena. «Aram Mp3 to represent Armenia in Copenhagen». European Broadcasting Union. Վերցված է 2014 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Eurovision 2014's Armenian representative's song is chosen». Panorama.am. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Brey, Marco. «Aram MP3 to sing "Not Alone" for Armenia». European Broadcasting Union. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ Roxburgh, Gordon. «The ten winners from tonight's show». European Broadcasting Union. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Արամ MP3». Bravo.am. 2011 թ․ հունիս.
- ↑ «Ծնվել է Արամ MP3–ի երկրորդ զավակը». Sputnik Արմենիա — news. Վերցված է 2022 թ․ հուլիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ MP3» հոդվածին։ |
|
|
- Ապրիլի 5 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 21-րդ դարի երգիչներ
- Եվրատեսիլ 2014 երգի մրցույթի մասնակիցներ
- Կեղծանուններ
- Հայ դերասաններ
- Հայ երգահաններ
- Հայ երգիչներ
- Հայ կիթառահարներ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ հումորիստներ
- Հայաստանի մասնակիցները Եվրատեսիլ երգի մրցույթում