Ֆելիքս Խաչատրյան
Ֆելիքս Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Հայաստանի Երգի պետական թատրոն |
Մասնագիտություն | հաղորդավար, ռեփեր |
Գործունեություն | ռեփ |
Աշխատավայր | Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոն, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Նոր ալիք եռուստաընկերություն, Սիգմա TV և Արմենիա TV |
Ֆելիքս Խաչատրյան (սեպտեմբերի 7, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավար, ռեփեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆելիքս Խաչատրյանը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 7-ին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 33, ապա՝ 178 միջնակարգ դպրոցներում։ 1995 թվականին ավարտել է Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցը։ 1990-1995 թվականներին սովորել, ապա աշխատել է Երևանի «Մետրո» թատրոնում։ Աշխատել է նաև Երևանի Էդգար Էլբակյանի անվան արտիստական թատրոնում։ 1995-1999 թվականներն սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1996 թվականից՝ Հայաստանի Երգի պետական թատրոնում։ Ուսանողական տարիներին երգել է, հանդես եկել որպես հանդիսավար։ 2001-2009 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային և Նոր ալիք հեռուստաընկերություններում, Սիգմա TV ընկերությունում՝ որպես հաղորդավար։ Վարել է բազմաթիվ հաղորդումներ, հեռուստանախագծեր՝ «Օտար խաղեր», «Թեժ տասնյակ», «Երկու աստղ» և այլն։ 2008 թվականից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ եղել է մի շարք նախագծերի և հաղորդումների հաղորդավարը՝ «Ֆորտ Բոյարդ», «Բարի լույս, հայեր» և այլն։ 2010 թվականին հիմնադրել է «3.33» հիփ-հոփ խումբը և ծավալել երաժշտական գործունեություն[1]։ 2011թ. թողարկել է առաջին՝ «Խաչբառ» ալբոմը։ 2017-2018 թվականներին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Սիրո բանաձև» հաղորդումը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆելիքս Խաչատրյանն ամուսնացած է նկարչուհի, բեմանկարչուհի Գոհար Պարույրյանի հետ[2][3]։ 2018 թվականի մայիսի 12-ին ծնվել է Ֆելիքս Խաչատրյանի և Գոհար Պարույրյանի որդին[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ֆելիքս Խաչատրյան. «Փորձում ենք զսպել զզվածությունը»». lurer.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Ֆելիքս Խաչատրյանը և Գոհար Պարույրյանը նշանադրվել են». life.mediamall.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Ֆելիքս Խաչատրյանը փոխել է կարգավիճակը :)
- ↑ «Ծնվել է Ֆելիքս Խաչատրյանի և Գոհար Պարույրյանի առաջնեկը». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաչատրյան. «Եթե ծաղրածու ես, շատ ծանր է»(չաշխատող հղում)
- լուսո․ հարցազրույց (Արման Նշանյան, Ֆելիքս Խաչատրյան)
- երեկո (Արթուր Գրիգորյան, Ֆելիքս Խաչատրյան) 07.01.2018
|