Jump to content

Տոլորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տոլորս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքՍիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1]
Մակերես20,85 կմ²
ԲԾՄ1660 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն332[2] մարդ (2011)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտոլորսեցի
Ժամային գոտիUTC+4
Տոլորս (Հայաստան)##
Տոլորս (Հայաստան)
Տոլորս (Սյունիքի մարզ)##
Տոլորս (Սյունիքի մարզ)

Տոլորս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղի պաշտոնական անունը Տոլորս է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում կոչվել է Դուլուս անունով։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Տոլորսի ջրամբարի արևելյան ափին՝ ծովի մակարդակից 1760-1800 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 111 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 4 կմդեպի հարավ։

Հիշատակվել է Ստեփանոս Օրբելյանի կողմից, որը գյուղն անվանել է Տոլորք։ Գյուղի մասին կան նաև վկայություններ՝ արված պատմաբան և աշխարհագրագետ Ղևոնդ Ալիշանի կողմից, որը նշում էր, որ մոտավորպաես 1890 թվականին Տոլորսն ուներ 140 տուն բնակիչ։

Հին Տոլորս գյուղը Որոտանի ՀԷԿ-երի կասկադի հիդրոհանգույցների շինարարության պատճառով մնացել է Տոլորսի ջրամբարի տակ, իսկ այժմյան Տոլորսը գտնվում է հենց ջրամբարի ափին։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Տոլորս գյուղում հնագետների կողմից հայտնաբերվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ՝ լի ամեն տեսակ ոսկյա զարդերո և բրոնզե արձանիկներով։ Գյուղի մոտակա բլուրների է վրա գտնվում միջին դարերին վերագրվող գերեզմանատուն՝ երկթեք և օրորոցաձև տապանաքարերով։ Գյուղն ուներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (կառուցված` 1861 թ.), որը սակայն մասամբ հայտնվել է ջրամբարի ջրերի տակ[3]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տոլորսի մշտական բնակչությունը կազմել է 332, առկա բնակչությունը՝ 268 մարդ[2]։ 1918 թվականին գյուղում ապրել են նաև ադրբեջանցիներ, որոնք սակայն կազմել են փոքրամասնություն[4]։ Ստորև ներկայացված է Տոլորս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 88 495 905 740 730 377 344 288 376 406[6] 332[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Տոլորսի Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: Text "Պատմական Հետք" ignored (օգնություն)
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 116
  6. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոլորս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 43