Վարդանիձոր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդանիձոր (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Վարդանիձոր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Մեղրի (համայնք) | Մեղրի համայնք[1] | ||
Մակերես | 23.02 կմ² | ||
ԲԾՄ | 1050 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 228[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | վարդանիձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (286)[3] | ||
| |||
Վարդանիձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պաշտոնական անունը Վարդանիձոր է[1]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում հայտնի է եղել Վարդանազուր Առաջին անունով[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Մեղրի գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1040-1140 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 62 կմ, իսկ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 6 կմ դեպի հյուսիս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի տարածքում են գտնվում մ.թ.ա. 1-ին հազարամյակից մինչև միջնադար գործող ամրոցի ավերակներ, 16-18-րդ դարի գերեզմանոց, որտեղ կան նաև խաչքարեր, մասնավորապես 1651 թվականի կանգնեցված Խաթունի, և 1551 թ.՝ Միքայելի խաչքարերը, ինչպես նաև մ.թ.ա. 1-ին հազարամյակից մինչև միջնադար գործող հանքախորշերը, կա 17-րդ դարի անանուն եկեղեցի, մի շարք գյուղատեղիներ՝ Փուշկագ, Խումարան, Լսավանք, Տերտերասար։ Գյուղի պատմական հուշարձաններից է համարվում նաև Թխկուտի եկեղեցին։
Ըստ ավանդության այստեղով անցել է Վարդան Մամիկոնյանը, երբ գնում էր Պարսկաստան։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Վարդանիձորի մշտական բնակչությունը կազմել է 228, առկա բնակչությունը՝ 194 մարդ[2]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում մինչև 1988-1989 թվականները գյուղում բնակվել են ադրբեջանցիներ[5], որոնց հեռանալուց հետո այնտեղ հաստատվել են Բաքվից և Գանձակից բռնագաղթած մոտ 100 հայ ընտանիքներ[6]։ Ստորև ներկայացված է Վարդանիձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5][6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 36 | 316 | 506 | 187 | 347 | 413 | 480 | 483 | 201 | 197[7] | 228[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են՝ անասնապահությունը, դաշտավարությունը։ Գյուղատնտեսությամբ զբաղվում է 103 գյուղացիական տնտեսություն։ Անասնագլխաքանակը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է խոշոր եղջերավոր անասուններ՝ 112 գլուխ, մանր եղջերավոր անասուններ՝ 344 գլուխ, խոզեր՝ 30 գլուխ, մեղվաընտանիքներ՝ 234։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Մեղրի համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ ՀՀ մարզերի կոդեր
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 776
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 6,0 6,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 777
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդանիձոր» հոդվածին։ |
|
|