Շվանիձոր
Գյուղ | |||
---|---|---|---|
Շվանիձոր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Մեղրի (համայնք) | Մեղրի համայնք[1] | ||
Մակերես | 42,22 կմ² | ||
ԲԾՄ | 640 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 312[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | շվանիձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (286) | ||
| |||
Շվանիձոր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի համայնքում[1]։ Գյուղի շրջակայքում պահպանվել են Բերդին Քար[3] (Բերդաքար) միջնադարյան ամրոցի ավերակները։ Բերդին Քարը մասամբ տեսանելի է գյուղի որոշ հատվածներից։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի պաշտոնական անունը Շվանիձոր է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Աստազուր անունով։ Շվանիձոր է վերանվանվել 1935 թվականին[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Արաքս գետից մոտ 1 կմ հեռավորության վրա` ձախ ձորալանջերին, ծովի մակարդակից 600-700 մ բարձրության վրա։ Մեղրի քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հյուսիս-արևելք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվանիձորում կանգուն է 17-րդ դարում կառուցված ջրանցույցը։ Այն շարված է սրբատաշ բազալտե քարերից՝ կրաշաղախով, համարվում է միջնադարյան Հայաստանի այդ տիպի կառույցներից ամենակարևորը։ Շվանիձորի տարածքում են գտնվուն նաև «Գոմերանց», «Վերին շեն», «Թեղուտ» (17-18-րդ դարեր), «Շվանիձոր» (16-20-րդ դարեր) գյուղատեղիները, խաչքարերով գերեզմանոցը (17-20-րդ դարեր) և հին կամուրջը (17-18-րդ դարեր)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շվանիձորի մշտական բնակչությունը կազմել է 312, առկա բնակչությունը՝ 300 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5]։ Ստորև ներկայացված է Շվանիձոր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 152 | 446 | 997 | 830 | 890 | 749 | 677 | 690 | 407 | 330[6] | 312[2] |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Մեղրի համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 14․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Բերդաքար (լեռ)». Վիքիպեդիա. 2024-08-10.
- ↑ 4,0 4,1 4,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, էջ 154
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
|