Jump to content

Վիքիպեդիա:Վարվելակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
↱
  • ՎՊ:ԷԹ

Այս էջը նկարագրում է Վիքիպեդիայում մասնակիցների վարվելակարգի կամ վիքիէթիկետի հիմնական սկզբունքները։

Վիքիհանրության անդամները գալիս են զանազան մշակույթներից ու անցել են տարբեր կենսաուղիներով։ Մենք ունենք տարբերվող աշխարահայացքներ, տեսլականներ ու տեսակետեր։ Միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը արդյունավետ համագործակցության միջոցով հանրագիտարան կառուցելու հիմնական գրավականներից մեկն է։

Վիքիպեդիայում վարվելակարգի սկզբունքները

[խմբագրել կոդը]
  • Ենթադրե՛ք բարի մտադրություններ։ Վիքիպեդիան մինչ այժմ գործել է հիանալի լավ՝ հենվելով խմբագրումների գրեթե կատարյալ ազատության վրա։ Այստեղ մասնակիցները գալիս են համագործակցելով հոդվածներ գրելու համար, ուստի լռելյայն ենթադրեք, որ մասնակիցները ունեն բարի մտադրություններ։
  • Հետևե՛ք ոսկե կանոնին․ ուրիշների հետ վարվեք այնպես, ինչպես կուզենայիք որ վարվեին ձեզ հետ։ Նույնիսկ երբ մասնակիցը նորեկ է․ հիշեք որ բոլորս էլ երբեմն եղել ենք նորեկներ։
  • Եղե՛ք քաղաքավարի։
  • Հիշե՛ք, որ բուն տեքստը կարող է ընկալվել երկիմաստորեն և հաճախ կարող է ավելի կոպիտ ընդունվել քան նույն խոսքերը դեմ առ դեմ շփման ժամանակ։ Բարի հեգնանքը կարող է չհասկացվել գրված տեսքով։ Ի նկատի ունեցեք, որ տեքստը զուրկ է դեմքի արտահայտությունից, ձայնի տոնայնությունից և ձեռքի շարժումներից։ Զգոն եղեք բառերի ընտրության նկատմամբ․ ձեր գրածները կարող են չհասկացվել այնպես ինչպես ի նկատի ունեիք, և հակառակը՝ ձեր հասկացածը կարող է չլինել այն ինչ գրողը ի նկատի ուներ։
  • Միշտ ստորագրե՛ք ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում, եթե չունեք չստորագրելու արտակարգ պատճառներ։
  • Աշխատե՛ք հասնել համաձայնության։
  • Քննարկե՛ք փաստերը, ոչ թե անձնավորություններին։
  • Զերծ մնացե՛ք խեղաթյուրումներից։
  • Մի՛ արհամարհեք ողջամիտ հարցերը։
  • Եթե որևէ մեկը համաձայն չէ ձեր խմբագրման հետ, բացատրեք թե ինչու է ձեր կատարած փոփոխությունը տեղին։
  • Չնայած նրան, որ եռանդուն քննարկման ժամանակ դա կարող է լինել դժվար, եթե այլ մասնակիցներ քաղաքավարի չեն ձեր նկատմամբ, փորձե՛ք լինել ավելի քաղաքավարի քան նրանք են, այլ ոչ թե պակաս քաղաքավարի։ Այս ճանապարհով դուք գոնե չեք շարժվի դեպի բացահայտ վիրավորանքները միմյանց նկատմամբ. ձեր գործողություններով դուք ակտիվորեն կկանխարգելեք տհաճ իրավիճակի ստեղծումը։
  • Մի՛ հապաղեք ուրիշներին քաղաքավարի կերպով տեղեկացնել, որ ձեզ դուր չի գալիս իրենց տոնը (օրինակ․ «Ինձ թվում է, որ դուք վերևում եղել եք սարկաստիկ և դա ինձ դուր չի գալիս։ Եկեք զերծ մնանք փոխադարձ ծաղրանքներից ու փորձենք հասնել այս հարցի լուծման։»)
  • Պատրաստ եղե՛ք ներողություն խնդրել։ Աշխույժ քննարկումների ժամանակ մենք երբեմն ասում ենք բաներ, որոնց մասին հետո զղջում ենք։ Արտահայտե՛ք այս զղջումը։
  • Մոռացե՛ք ու ներե՛ք։ Մի եղեք ոխակալ և մի վերաբերվեք այլ մասնակիցներին միայն նրանց որևէ մեկ քննարկման ընթացքում արտահայտած տեսանկյունից ելնելով։
  • Ճանաչե՛ք ձեր հակումներն ու կողմնակալությունները և փորձեք զսպել նրանց։
  • Գովաբանե՛ք գովասանքի արժանի մասնակիցներին։ Յուրաքանչյուր մարդուն հաճելի է լինել գնահատված, հատկապես հաճախակի փոխզիջումներ պահանջող միջավայրում։
  • Փորձե՛ք միջնորդել այլ մասնակիցների միջև ընդհարումներում։
  • Եթե դուք եք գտնվում վեճի մեջ, ընդմիջում վերցրե՛ք․ եթե միջնորդում եք վեճում՝ խորհուրդ տվե՛ք ընդմիջում վերցնել։
  • Փորձեք պահպանել ձեր հանգստությունը։ Եթե նկատում եք ձեր մեջ աճող զայրույթը, որոշ ժամանակով թողեք Վիքիպեդիան։ Վերադարձեք մեկ օրից կամ շաբաթից, և հնարավոր է ձեզ հուզող խնդիրը լուծված լինի ուրիշ մասնակիցների կողմից ձեր բացակայության ընթացքում։
  • Երբ ետ եք դարձնում այլ մասնակցի խմբագրումները, փորձեք հակիրճ բացատրություն թողնել ձեր գործողության մասին հոդվածի քննարկման էջում և պատրաստ եղեք պաշտպանել ձեր մոտեցումը հետագա տարաձայնությունների դեպքում։
  • Ուղղե՛ք, խմբագրե՛ք, քննարկե՛ք։
  • Մասնակցի էջերից մի՛ հեռացրեք կամ ջնջեք քննարկումները։ Դա անթույլատրելի է։ Եթե քննարկումները շատ են, կարող եք հին քննարկումները արխիվացնել որպես քննարկման ենթաէջ և նրա վրա հղում դնել։
  • Պետք է հիշել, որ Վիքիպեդիան գիտելիքներ կիսելու համար ստեղծագործական հարթակ է և ոչ թե ինքնահաստատման վայր։

Ի՞նչն է անհանդուրժելի վիքիպեդիայում

[խմբագրել կոդը]
  • Չպետք է հայհոյել կամ վիրավորել մասնակիցներին։ Այս կանոնը խախտած մասնակիցները կնախազգուշացվեն. ապա արգելափակում (1 ամիս, 1 տարի, անժամկետ)
  • Չպետք է տարածել ապատեղակտվություն։ Մի քանի անգամ այս օրենքը խախտած մասնակիցները զգուշացումից հետո կարգելափակվեն 1-2 շաբաթ ժամանակով։
  • Հոդվածում վիճելի կամ կասկածելի փոփոխություններ կատարելիս պետք է համաձայնության հասնել տվյալ պահին շահագրգռված մասնակիցների հետ։ Հակառակ պարագայում, երբ համաձայնությունը կայացած չէ, պետք է բացվի քննարկում՝ տվյալ հոդվածի քննարկման էջում։ Եթե համաձայնությունը կայացված չէ, մասնակիցները իրավունք չունեն ետ շրջել մյուսների խմբագրումները։ Դա կդիտարկվի որպես խմբագրական պատերազմ, մասնակիցներին կտրվի նախազգուշացում, ապա՝ միավոր ժամանակով արգելափակում։
  • Վիքիպեդիան հիմնվում է ստույգ աղբյուրների վրա, ընդ որում՝ աղբյուրները չպետք է կեղծվեն։ Սխալ տեղեկություններ և կեղծ աղբյուրներ ներմուծելու պարագայում մասնակցին տրվում է զգուշացում, ապա՝ կրկնվելու պարագայում, միավոր ժամանակով արգելափակում։
  • Ցանկալի է, որ մասնակիցը անդրադառնա իրեն ուղղված նամակներին։ Եթե մասնակցին տրվում է զգուշացում, ապա նա պետք է հաշվի առնի այդ։ Եթե մասնակիցը նորեկ չէ, և չունի սեփական էջը խմբագրելու զանազան տեխնիկական թերություններ, ուշադրություն չի դարձնում զգուշացումներին, ապա դա կդիտարկվի որպես կանոնակարգի խախտում, ինչը կուղեկցվի մասնակցի արգելափակմամբ։
  • Հայերեն Վիքիպեդիայում մասնակիցները պետք է օգտագործեն հայատառ հայերեն, այլ այբուբեններով հայերեն գրելն արգելվում է։ Հաշվի առնելով, որ մասնակիցները կարող են ունենալ տարբեր տեխնիկական խնդիրներ՝ կապված սույն կետի հետ, մասնակիցը միանգամից չի արգելափակվի․ նրան կտրվեն նախազգուշացումներ։

«Դո՞ւ», թե՞ «Դուք»

[խմբագրել կոդը]

Համացանցում բավականին տարածված պրակտիկա է սոցիալական ցանցերում և զրուցարաններում անծանոթ մարդկանց «դու»-ով դիմելը։ Վիքիպեդիայում նման վերաբերմունքը թույլատրելի է միայն մասնակցի բացահայտ համաձայնության պարագայում, քանի որ որոշ մասնակիցներ կարող են «դու» դիմելաձևն ընկալել ընտանեվարություն կամ անհարգալից վերաբերմունք։ Այս կապակցությամբ օգտակար է սեփական նախընտրությունները հայտնել անձնական էջում՝ տեղադրելով, օրինակ, {{Մասնակից/Դիմեք «դու»-ով}} կամ {{Մասնակից/Դիմեք «դուք»-ով}} կաղապարները։