Վիքիպեդիա:Նշանակալիություն (զինվորականներ)
Արտաքին տեսք
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Այս էջը մեկ ակնարկում՝
|
Նշանակալիություն |
---|
Առանձին ուղեցույցների առարկան |
Զինվորականների, ազատամարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների մահանալը կամ զոհվելը նշանակալի իրադարձության՝ պատերազմի, ռազմական կոնֆլիկտի կամ գործողության ժամանակ անձին նշանակալիություն չի հաղորդում։ Հոդված ստեղծելու համար անկախ ամեն ինչից հարկավոր են հղումներ հեղինակավոր աղբյուրներին։ Զինվորականների, ազատամարտիկների և իրավապահ մարմինների աշխատակիցների մասին հոդված գրելուց պետք է հետևել անձանց վերավերող նշանակալիության կանոնակարգին։
Նշանակալիության լրացուցիչ պայմաններ կարող են հանդիսանալ և կարելի գրել հետևյալ անձանց մասին՝
- Բոլոր պետությունների (ներառյալ չճանաչված, անջատողական շարժումներ և այլն) բանակների կամ այլ իրավապահ մարմինների բարձրագույն ղեկավարներ:
- Հրամանատարության և ղեկավար անձնակազմի ում հրամանատարության տակ են (եղել) հետևյալ կատեգորիաները՝
- Բոլոր երկրների բանակներ կամ այլ իրավապահ մարմինների խոշոր կառուցվածքային կամ տարածքային կազմավորումներ:
ՀՀ և ԱՀ դեպքում ստորև նշված միավորումների հրամանատարներ՝
- Արցախյան ազատամարտի ռազմական միավորումներ (ջոկատներ)
- ՀՀ ցամաքային զորքեր
- ՀՀ ռազմաօդային ուժեր,
- ՀՀ հակաօդային պաշտպանության զորքեր։
- Ժամանակավոր դիրքեր՝ բանակի ստորաբաժանում, որը գտնվում է անմիջապես Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմների գործողությունների թատերաբեմում:
- Բոլոր երկրների զինված ուժերի ամենամեծ կառուցվածքային կամ տարածքային կազմավորումների շտաբերի պետերը և հրամանատարների առաջին տեղակալները: ՀՀ դեպքում ԳՇ պետ և առաջին տեղակալ։ Արցախի Հանրապետության դեպքում Պաշտպանության բանակի հրամանատար և առաջին տեղակալ-շտաբի պետ։
- Երկրի զինված ուժերի բարձրագույն և հաջորդ մակարդակի (բայց բրիգադի հրամանատարից ոչ ցածր) զորամասերի հրամանատարներ, եթե նրանք համապատասխանում են նշանակության ընդհանուր չափանիշին: ՀՀ անձանց դեպքում կորպուսի հրամանատարներ։
- Պատմականորեն ամենակարևոր կամ բարձրաձայն ռազմական, ոստիկանության և հետախուզական գործողությունների առանցքային դերակատարները:
- Ամենահայտնի ռազմական հանցագործները.
- Զինվորականներ, որոնց շնորհվել է պետական բարձրագույն պարգևներ։
- Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անձանց դեպքում անձի մասին կարելի է հոդված գրել ստորև նշված պարգևներ ունենալու դեպքում՝
- «Հայաստանի ազգային հերոս»
- Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան
- Արցախի Հանրապետության «Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան
- «Մարտական խաչ» շքանշան
- «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշան
- Տիգրան Մեծի շքանշան