Ալ-Քուվեյթ կամ Քուվեյթ (արաբ․՝ الكويت - Մադինաթ ալ-Քուվեյթ), Քուվեյթ պետության մայրաքաղաք։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, Պարսից ծոցի ափին։ Ալ-Քուվեյթում գտնվում է երկրի պառլամենտը, պետական կառույցների մեծամասնությունը, քուվեյթական կորպորացիաների և բանկերի մեծամասնության գրասենյակները։ Ալ-Քուվեյթը էմիրության անվիճարկելի քաղաքականական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։
Առաջին տվյալները քաղաքի մասին վերբերվում են XVIII դարին, հենց այդ ժամանակից խոսում են Քուվեյթ քաղաքի գոյության մասին։ Դարեր շարունակ քաղաքը եղել է Քուվեյթ շեյխության կենտրոնը, որը XVI դարից մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ- իսկ 1899 թվականին անում է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատի տակ։ Քուվեյթ քաղաքի և մոտակա տարածքներում նավթի բացահայտման արդյունքում երկիրը մեծ տնտեսական թափ է առել, սակայն նավթային բիզնեսի հիմնական օգուտը գնում էր Մեծ Բրիտանիա և ԱՄՆ։ Դա դժգոհություն էր առաջացնում միայն բանվորների, այլ նաև տեղի օլիգարխների մոտ։ 1961 թվականի հունիսի 19-ին Քուվեյթ քաղաքում պայմագիր էր կնքվել Մեծ Բրիտանիայի կառավարության և Քուվեյթի էմիր Աբդալլահ աս-Սաբահի միջև, որը չեղյալ էր հայտարարել 1899 թվականի պայմանագիրը և այդպիսով Քուվեյթը անկախ պետություն է դառնում։ 1990 թվականին Քուվեյթը մտնում է իրաքյան զորքերի օկուպացիայի գոտու մեջ և ազատագրվում է միայն 1991 թվականի փետրվարին։ Այսօր Քուվեյթ պետության մայրաքաղաքը ներկայացնում է իրենից ժամանակակից քաղաք կանաչապատված և լայնացված փողոցների ճառագայթաձև կառուցվածքով։
Հայտնի է 18-րդ դարի սկզբից։ Ըստ ավանդության՝ շեյխ Բարրաք ալ Համիդն այստեղ հիմնադրել է առափնյա մի ամրացած բնակավայր, որի բազայի վրա հետագայում ձևավորվել է ժամանակակաից քաղաք։ Անվանումն առաջացել է արաբերենֆուտ «առափնյա ավան» բառից[1]։