Jump to content

La Tante DC10 ռեստորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
La Tante DC10 ռեստորան
ռեստորան Խմբագրել Wikidata
Ստեղծում9 Նոյեմբերի 2013 Խմբագրել Wikidata
ԵրկիրԳանա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորՄեծ Աքրա
 • La-Dade-Kotopon Municipal District Խմբագրել Wikidata
ՎայրAirport City Accra Խմբագրել Wikidata
Աշխարհագրական կոորդինատներ5°36′10″N 0°10′29″W Խմբագրել Wikidata
Տարողություն118 individual seat Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.latantedc10restaurant.com Խմբագրել Wikidata
CuisineGhanaian cuisine Խմբագրել Wikidata
Քարտեզ

La Tante DC10 ռեստորան (անգլ.՝ La Tante DC 10 Restaurant), որը տեղաբնակներն անվանում են «Կանաչ ինքնաթիռ», հանրային և մասնավոր համագործակցության ռեստորան, որը հիմնադրվել է Գանայի մայրաքաղաք Աքրայում: Այն գործում է նախկին Ghana AirwaysMcDonnell Douglas DC-10 օդանավում, որը 1983-2005 թվականներին ծառայել է որպես ուղևորատար ինքնաթիռ։ Ռեստորանը մատուցում է հիմնական գանայական ճաշատեսակներ: Ռեստորանը լավ ընդունելություն է գտել տեղաբնակների շրջանում:

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

La Tante DC10 ռեստորանը գտնվում է նախկին Ghana AirwaysMcDonnell Douglas DC-10 ինքնաթիռի վերափոխված տարբերակում: Նախկինում 380 ուղևոր տեղափոխող այս ինքնաթիռը վերածվել է 118-տեղանոց ռեստորանի, որտեղ նստատեղերի մեծ մասը հեռացվել է՝ հաճախորդների համար բավարար տարածք և ճաշասեղաններ տեղադրելու նպատակով[1]։ Ինքնաթիռի աջ կողմում ստեղծվել է հավելյալ հատված՝ խոհանոցը տեղավորելու համար[2]։

Ինքնաթիռը տեղափոխվել է Airport City Accra՝ Աքրայի արվարձան, որը գտնվում է Կոտոկա միջազգային օդանավակայանի մոտ և Marina Mall Accra-ի դիմաց[3]։ Մարդիկ ինքնաթիռ-ռեստորան մուտք են գործում և այնտեղից դուրս են գալիս գետնի մակարդակից՝ ծածկով աստիճանների միջոցով։ Նրանք մուտք են գործում նախկին առաջին կարգի նստատեղերի տարածքով, որը վերածվել է սպասասրահի[1]: Տղամարդ և կին հաճախորդների համար տեղադրվել են առանձին սանհանգույցներ, և ռեստորանն ամբողջությամբ օդորակված է[3]:

Ռեստորանը մատուցում է գանայական խոհանոց: Այնստեղ մատուցվում են այնպիսի հիմնական ուտեստներ, ինչպիսին է համեմված տիլապիան՝ մատուցված բանկուի հետ, որը եգիպտացորենի հիմքով շիլայի տեսակ է[1]: Այլ ճաշատեսակների թվում են հավի մսով ջոլոֆ բրինձը և «կարմիր կարմիր» «սևաչյա» ոլոռը՝ շոգեխաշած ձկան հետ[2]: Թեպետ La Tante DC10 ռեստորանի գներն ավելի բարձր են, քան տեղական մյուս ռեստորաններում, այնուամենայնիվ ռեստորանն իր գներով ավելի մատչելի է, քան Աքրայի այլ վայրերում գտնվող թանկարժեք ռեստորանները[1]:

DC-10-ը 2002 թվականին Դյուսելդորֆի օդանավակայանում

DC-10-ը, որն օգտագործվում է որպես ռեստորան, նախկինում պատկանել և շահագործվել է Ghana Airways-ի կողմից՝ Գանայի և Եվրոպայի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երթուղիներում[1]։ Ghana AirwaysDC-10-30 է պատվիրել 1976 թվականին, որը ժամանել է 1983 թվականի փետրվարի 24-ին: 1985 թվականի հուլիսին այն օգտագործվել է Միավորված ազգերի կազմակերպության զորքերին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ տեղափոխելու և այնտեղից դուրս բերելու համար: Հաջորդ տարվա հունվարին ինքնաթիռն օգտագործվել է Caribbean Airlines-ի պայմանագրով՝ շաբաթական երկու անգամ ուղևորներին Եվրոպայից Կարիբյան կղզիներ տեղափոխելու համար[4]:

2002 թվականի հունիսին ինքնաթիռն առգրավվել է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում՝ ազգային ավիափոխադրողի՝ պահեստամասերի մատակարար AJ Walters Aviation-ին 4 միլիոն ֆունտ ստեռլինգ չվճարված պարտքերի պատճառով: Սա հանգեցրել է Աքրայի, Միացյալ Թագավորության և Իտալիայի միջև չվերթների ժամանակավոր դադարեցման[1][4]: Ավիաընկերությունը սնանկ է ճանաչվել 2005 թվականին[1]: Դրանից հետո ինքնաթիռը լքվել է և թողնվել Կոտոկա օդանավակայանում. հաջորդ տարիների ընթացքում տարբեր մասեր վաճառվել են որպես մետաղի ջարդոն, ներառյալ՝ երեք շարժիչները[5]:

Երբ 2011 թվականին օդանավը գնեց Տոգոյի նախարարի կինը, արդեն այն փրկելու ծրագրեր կային[5]: Ինքնաթիռը վերափոխվել է և վերաբացվել որպես ռեստորան 2013 թվականի նոյեմբերի 11-ին՝ որպես հանրային-մասնավոր համագործակցություն Ghana Airport Company Limited-ի և Vindira Company Limited-ի միջև[1][3]: Սա առաջին դեպքն է, երբ ինքնաթիռի վրա հիմնված ռեստորան է բացվել Աֆրիկայում[3]: 2024 թվականի դրությամբ ռեստորանը փակվել է:

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեստորանը մեծ հաջողություն է ունեցել հաճախորդների շրջանում. մենեջեր Ինդիրա Շիյամը 2014 թվականին BBC News-ին տված հարցազրույցում բացատրել է. «Սկզբում մարդիկ ցանկանում էին զգալ ինքնաթիռի ներսում ռեստորանի մթնոլորտը, բայց նրանք զարմանալիորեն շարունակում են գալ»: Հաճախորդներից ոմանք ճաշում են ռեստորանում, քանի որ նախկինում երբեք ինքնաթիռի ներսում չեն եղել, մինչդեռ մյուսները հետաքրքրված էին ինքնաթիռում հիմնված ռեստորանում ուտելու գաղափարով[1]:

«Ask the Pilot» (թարգմանաբար՝ անգլերենից «Հարցրեք օդաչուին») սյունակի հեղինակ Պատրիկ Սմիթը ռեստորան է այցելել 2016 թվականին. նրա ակնարկը հետագայում հրապարակվել է «Business Insider»-ում: Նա ասել է, որ ռեստորանն էժան է և լավը, բայց ոչ բացառիկ: Նա քննադատել է ռեստորանին՝ «համատեքստի պակասի» պատճառով, քանի որ կցանկանար տեսնել ինքնաթիռի լուսանկարները, երբ այն օգտագործվել է որպես ուղևորատար: Սմիթն ասել է. «Շատ ռեստորաններ ունեն երկար ու հետաքրքիր պատմություններ, բայց սովորաբար միայն մեկ վայրում: Իսկ այստեղ ռեստորան է, որը բառացիորեն ամենուր եղել է»[2]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «In pictures: Plane eating in Ghana». BBC News. 15 January 2014. Վերցված է 31 October 2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 Smith, Patrick (25 January 2016). «This is what it's like to have dinner in an old jet that's been converted to a restaurant». Business Insider. Վերցված է 31 October 2016-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «La Tante DC 10 Restaurant Opens In Accra». News Ghana. 9 November 2013. Վերցված է 31 October 2016-ին.
  4. 4,0 4,1 Guttery, 1998, էջ 77
  5. 5,0 5,1 «Ghana Airways Aircraft To Be Used As Restaurant». GhanaWeb. 11 October 2011. Վերցված է 31 October 2016-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «La Tante DC10 ռեստորան» հոդվածին։