Jump to content

H&M

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
H&M
Изображение логотипа
Տեսակclothing store chain?, անշարժ գույքով ընկերություն, նորաձևության ապրանքանիշ, բիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված էհոկտեմբերի 4, 1947
ՀիմնադիրErling Persson?
ՎայրՍտոկհոլմ, Շվեդիա
Երկիր Շվեդիա
ՏնօրենKarl-Johan Persson?
Արդյունաբերությունմանրածախ առևտուր
Ընդհանուր ակտիվներ119 մլրդ kr (նոյեմբերի 30, 2018)[1]
Հասույթ210 մլրդ kr (2018)[1]
Աշխատողների թիվ177 000 մարդ (2019)[2]
Մայր ընկերությունՌամսբերի Ինվեստ
Դուստր ընկերություններH & M Hennes & Mauritz GBC?, Fabric Scandinavien?, H & M Hennes & Mauritz CZ?, & Other Stories?[3], Collection of Style? և Arket?
ՍեփականատերՌամսբերի Ինվեստ և Ռամսբերի Ինվեստ
Կայքwww2.hm.com/en_gb/index.html(անգլ.)
Մասնակից էPartnership for Sustainable Textiles?[4], Accord on Fire and Building Safety in Bangladesh?[4], Better Cotton Initiative?[4] և Ethical Trading Initiative?[4]
ԲորսաՍտոկհոլմի ֆոնդային բիրժա
 H&M Վիքիպահեստում

H&M (Hennes & Mauritz), շվեդական ընկերություն, Եվրոպայում հագուստի մեծագույն մանրածախ ցանցը։ Գլխավոր կենտրոնը գտնվում է Ստոկհոլմում։

1947 թվականին Վեստորոս քաղաքում Էրլինգ Պերսոնի կողմից բացվեց Hennes կանացի հագուստի խանութը[5]։ 1968 թվականին Էրլինգ Պերսոնը ձեռք է բերում ձկնորսների և որսորդների համար Mauritz Widforss խանութը։ Տեսականին համալրվում է տղամարդկանց և երեխաների համար հագուստով։ Հետագայում ընկերության անվանումը փոխում է Hennes & Mauritz[5]։

Սեփականատերեր և ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության խոշորագույն բաժնետերն է H&M-ի տնօրինության խորհրդի ներկայացուցիչ Ստեֆան Պերսոնի ընտանիքը, որին պատկանում է բաժնետոմսերի 37 %-ը։ Գլխավոր ներկայացուցիչը և նախագահը Կարլ Յոհան Պերսոնն է։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը արտադրում և վաճառում է հագուստ։ Բացի հագուստից H&M-ը գնորդներին առաջարկում է ինտերիերի համար տարբեր ապրանքներ (բարձեր, տեքստիլ և այլ)։ Ընկերությունը գործունեություն է ծավալում 61 երկրներում, ավելի քան 4000 խանութների միջոցով (2016 թվականի դրությամբ)[6]։

H&M խանութների ցանցի քարտեզը

Աֆրիկա

Ասիա

Եվրոպա

Ամերիկա

Օվկիանիա

Ընկերությունը ունի մոտավորապես 104 000 աշխատակից։ 2009 թվականի դրությամբ վաճառվել է 118 700 միլիոն կրոնի ապրանք, ներառյալ ԱԱՀ։

Ինչպես միշտ, H&M-ը գովազդի և խանութների ձևավորման ժամանակ օգտագործում է սպիտակ ֆոնի վրա մոդելների լուսանկարով ազդագրեր։ Գովազդային ընկերություններում հիմնականում գործում են հայտնի մոդելներ, ինչպիսիք են աշուն-ձմեռ 2009 թվականի համար Ալեքսանդրա Պիվովարովան և Էնիկո Միհալիկը[7], իսկ աշուն-ձմեռ 2010-ի համար Ջոն Կորտահարենը[8]։

Հասարակ, բայց էֆեկտիվ H&M-ի պլակատները (որպես կանոն, սպիտակ ֆոնի վրա ազատ դիրքերում մանեկեններ) դարձել են քաղաքային բնապատկերի սովորական մասը։
- Մարկ Տանգեյտ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Annual Report 2018
  2. https://career.hm.com/content/hmcareer/en_se/workingathm/get-to-know-us/our-workplace.html
  3. https://hmgroup.com/brands/and-other-stories/
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.textilbuendnis.com/hm-hennes-mauritz-bv-cokg
  5. 5,0 5,1 «H&M: Our-History». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 19-ին.
  6. «Наше место работы». career.hm.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 29-ին.
  7. «High street: H&M Fall 2009 Collection». The Magnificent Rogues (ռուսերեն). blogspot.com. 2009 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  8. «h&m f/w 10». models.com (անգլերեն). models.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]