Jump to content

Քրեական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քրեական իրավունքը իրավունքի հնագույն դասական ճյուղերից է. այն կարգավորում է հասարակական հարաբերություններ, որոնք ուղղված են հանցավոր ոտնձգություններից անձի նրա իրավունքների և ազատությունների հասարակության և պետության շահերի պաշտպանությունը։ Քրեական իրավունք հասկացությունը ընկալվում է երեք իմաստով՝

Այլ ճյուղերից այն տարբերվում է իր կարգավորող հասարակական հարաբերությունների շրջանակով և դրանց կարգավորման մեթոդով։ Քրեական իրավունքը՝ որպես իրավունքի միասնական համակարգի ինքնուրույն ճյուղ, իրավական այնպիսի նորմերի ամբողջություն է, որոնք սահմանում են թե հանրորեն վտանգավոր որ արարքներն են հանցագործություն և ինչպիսի պատիժներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ են կիրառվում հանցանք կատարած անձանց նկատմամբ, սահմանում են քրեական պատասխանատվության հիմքը, ինչպես նաև քրեական պատասխանատվությունից ու պատժիչ ազատելու կարգն ու պայմանները։

Անվան ծագումնաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի լեզուների մեծամասնությունում իրավական ոլորտի անվանումը, որը կանոնակարգում է հանցագործությունների կատարման հետ կապված հարաբերությունները, առաջացել է «հանցագործություն» (օրինակ՝ անգլալեզու երկրներում՝ criminal law, անգլ.՝ crime բառից) կամ «պատիժ» (Գերմանիայում՝ Strafrecht, գերմ.՝ Strafe բառից, Բուլղարիայում՝ наказателно право) բառերից։

Նիկոլայ Տագանցևը այդ մասին գրել է․ «Հանցագործությունը որպես իրավական հարաբերություն իր մեջ է պարունակում երկու առանձին բան՝ հանցագործի վերաբերմունքն օրենքով պաշտպանված իրավական հետաքրքրություններին և հանցագործությունն ու կառավարության վերաբերմունքը հանցագործին, որն առաջանում է իր կատարած հանցագործությամբ։ Դրա համար էլ քրեական օրենքը կարող է երկու ձև կառուցվել։ Առաջին դեպքում առաջին պլան է դրվում հանցագործությունը, որի հանդեպ պատիժը հանդիսանում է քիչ թե շատ անխուսափելի հետևանք։ Երկրորդ դեպքում առաջ է քաշվում կառավարության պատժիչ գործունեությունը, և հանցագործությունը դիտարկվում է միայն որպես այդ գործունեության հիմք։ Այստեղից էլ գիտության երկակի անվանումը...»[1]։

Ծագում և պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեական իրավունքը հին աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին աշխարհում քրեական իրավունքի հիմնական աղբյուրներն էին Համմուրապիի օրենսգիրքը, 12 աղյուսակների օրենքը ու Մանուի օրենքները։ Հին աշխարհի քրեական իրավունքի բնութագրվում է մի շարք հատկանիշներով․

  • Քրեական իրավունքը հանդես չի գալիս որպես իրավունքի առանձին ճյուղ։ Քրեական պատասխանատվություն նախատեսող նորմերը հանդես են գալիս գույքային հարաբերությունները կարգավորող նորմերի հետ։
  • Պատիժների խստությունը․ կիրառվում էր Թալիոնի սկզբունքը՝ «ակն ընդ ական, ատամ ընդ ատաման»,
  • Ընդհանուր նորմեր չկային, կային միայն հատուկ նորմեր, որոնք պատասխանատվություն են նախատեսում կոնկրետ արարքների համար։
  • Կրոնական ու բարոյական նորմերի ազդեցությունը քրեաիրավական նորմերի վրա։
  • Կազուալությունը, իրավունքի նորմերը կոչված են պաշտպանելու հասարակական բոլոր հարաբերությունները։
  • Քրեական իրավահարաբերությունների ծագում էին հանցագործություն գործելու փաստի ուժով։

Միջնադարյան քրեական իրավունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքի հիմնական աղբյուրը բարբարոսական պրավդաներն էին։ Տարբերակիչ գծերն էին․

  • Քրեական իրավունքը հանդես չի գալիս որպես իրավունքի առանձին ճյուղ, քրեաիրավական նորմերը հանդես են գալիս գույքային հարաբերությունները կարգավորող նորմերի հետ մեկտեղ։
  • Սանկցիաները հիմնականում ունեին գույքային բնույթ։
  • Եկեղեցական իրավունքը առանձնանում է և հանդես գալիս որպես առանձին ճյուղ։
  • Չնայած ընդհանուր բնույթի նորմերի բացակայությունը, սկսում է ձևավորվել քրեական իրավունքի հիմնական հասկացությունների համակարգը։
  • Կազուալությունը։
  • Ի հայտ են գալիս հանցագործության սուբյեկտիվ կողմի մասին առաջին պատկերացումները, մեղքի առաջին բնորոշումները։

Քրեական իրավունքը նոր ժամանակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնութագրական հատկանիշները․

  • Քրեաիրավական նորմերը համախմբվում են օրենքների առանձին մասերում։
  • Քրեաիրավական խիստ պատիժներ, մահապատժի սահմանափակ կիրառություն։
  • Միատեսականացման տեխնոլոգիայի սահմանափակ կիրառություն, հանցագործության և պատժի հասկացությունների տարբերակում։
  • Իրավունքի կազուալությունը նվազում է, հանցագործության մասին նորմերը համակարգվում են։
  • Ձևավորվում է հանցագործության սուբյեկտիվ կողմի մասին գիտությունը։

Քրեական իրավունքը նորագույն ժամանակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնութագրական գծեր․

  • Քրեաիրավական նորմերի կոդիֆիկացիա։
  • Հիմնական պատժամիջոց է դառնում ազատազրկումը։
  • Առանձնացվում են ընդհանուր և հատուկ մասերը։
  • Նորմերը ստանում են վերացական բնույթ, նկարագրում կոնկրետ հանցագործության միայն ընդհանուր հատկանիշները։
  • Սուբյեկտիվ մեղսայնացում․ անձին պատասխանատվության կարելի է ենթարկել միայն մեղքի առկայության պայմաններում։

Կարգավորման առարկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքի ճյուղի կարգավորման առարկա ասելով հասկանում ենք այն հասարակական հարաբերությունների ամբողջությունը, որոնք կարգավորվում են իրավունքի տվյալ ճյուղի նորմերով։ Տարածված տեսակետի համաձայն՝ քրեական իրավունքի կարգավորման առարկա են համարվում հետևյալ ձևի հասարակական հարաբերությունները․

  • Պահպանիչ իրավահարաբերություններ․ ծագում են մի կողմից պետության՝ ի դեմս իրավապահ մարմինների, մյուս կողմից՝ հանցանք կատարած անձի միջև։ Տվյալ իրավահարաբերությունում պետությունն իրավունք ունի ու պարտավոր է քրեաիրավական պատասխանատվության միջոցներ կիրառելու պատիժ նշանակել հհանցանք կատարած անձի նկատմամբ, կամ համապատասխան հիմքերի առկայության դեպքում ազատել նրան այդպիսի անբարենպաստ հետևանքներից, որոնք կապված են հանցագործություն կատարելու հեետ։ Հանցանք կատարած անձը պարտավոր է ենթարկվել պետության համապատասխան քրեաիրավական ներգործությանը։ Նա իրավունք ունի, որ իր գործողությունները ճիշտ իրավական գնահատական ստանան։
  • Կարգավորիչ իրավահարաբերություններ. այսպիսի իրավահարաբերությունները քաղաքացիներին օժտում են որոշ դեպքերում անձանց վնաս պատճառելու և դրա համար պատասխանատվության չենթարկվելու իրավունքով։ Օրինակ՝ անհրաժեշտ պաշտպանությունը։

Կա նաև այլ տեսակետ, ըստ որի՝ քրեական իրավունքը չունի կարգավորման սեփական առարկա, քանի որ նրա կարգավորման առարկան իրավունքի այլ ճյուղերի հասարակական հարաբերություններ են, իսկ քրեական իրավունքը պարզապես քրեական պատասխանատվություն ու պատիժ է սահմանում դրանց խախտման համար, սահմանում դրանց պահպանության մեխանիզմը։ Այս տեսակետի կողմնակիցներից են Կ․ Բինդինգը, Օլեգ Լեյստը, Պիանտկովսկին, Սմիրնովը[2]։ Այս տեսակետի հակառակորդդները՝ Տագանցև, Դուրմանով, մատնանշում են քրեաիրավական այնպիսի հարաբերությունուններ, որոնք իրավունքի այլ ճյուղում չեն հանդիպում․ դրանց թվին են դասվում, օրինակ, անձի դեմ ուղղված մի շարք հանցագործություններ[3]։ Պահպանիչ իրավահարաբերությունների ծագման ու դրանց սուբյեկտների հարցը քրեական իրավունքի տեսության մեջ վիճելի է։ Դրա վերաբերյալ կան մի քանի տեսակետներ[4]։

  • Պահպանիչ իրավահարաբերությունների ծագման պահ է համարվում դատարանի վճռի՝ օրինական ուժի մեջ մտնելու պահը, իսկ դրա սուբյեկտներ են մեղադրյալն ու վճիռ կայացնող դատարանը (Վ․Սմիրնող)։
  • Իրավահարաբերության ծագման պահ է համարվում քրեական գործի հարուցման պահը, իսկ որպես սուբյեկտ հանդես են գալիս նախաքննության մարմինը և մեղադրյալը (Բրայնին)։
  • Սուբյեկտներն են հասարակությունն ու հանցանք կատարած անձը (Պետրովա)։

Որոշ գիտնականներ, այդ թվում նաև մասամբ Անատոլի Նաումովը, առաջարկում են կարգավորիչ ու պահպանիչ հարաբերություններին միացնել նաև խափանիչ իրավահարաբերությունները, որոնք ծագում են քրեական օրենքի հիման վրա ու մարդկանց համար պարտականություն ստեղծում՝ ձեռնպահ մնալ հանցանք կատարելուց՝ պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքով։ Այս հայեցակարգը քննադատվում է՝ ելնելով նրանից, որ չի համապատասխանում վերացական իրավահարաբերության դասական սխեմային, որի դեպքում օրենքն կոնկրետ անձին պաշտպանում է անորոշ թվով անձանց ոտնձգություններից, չունի նաև կարգավորման ինքնուրույն մեթոդ[5]։

Կարգավորման մեթոդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես իրավունքի ցանկացած ճյուղ, այնպես էլ քրեական իրավունքը իրավունքի համակարգում առանձնանում է իր կարգավորման մեթոդով։

  • Քրեաիրավական արգելող մեթոդը կիրառվում է հանցանք կատարած անձանց նկատմամբ և վերաբերում է վերջիններիս իրավունքների սահմանափակմանը կամ նրանց նկատմամբ այլ անբարենպաստ միջոցների կիրառմանը։ Քրեական պատասխանատվությունը պատժով չի սահմանափակվում, կարող են լինել նաև պատասխանատվության այլ միջոցներ։ Այս մեթոդը իրագործվում է պահպանիչ իրավահարաբերություններով։
  • Քրեաիրավական խթանող մեթոդ․ վերաբերում է հանցանք կատարած այն անձանց, ովքեր իրենց մեղքն ընդունում են հասարակության առաջ, կամ այլ կերպ կատարում քայլեր, որոնք վերաբերում են զղջալուն։ Այս մեթոդը կիրառվում է ինչպես կարգավորիչ, այնպես էլ պահպանիչ նորմերով։

Գենադի Վասիլյեվիչ Նազարենկոն առանձնացնում է նաև հասարակական պաշտպանության մեթոդը, որը կիրառվում է անչափահասների, հոգեկան հիվանդների նկատմամբ և բացառում է վերջիններիս քրեական պատասխանատվությունը[6]։ Չնայած այսպիսի անձանց նկատմամբ կիրառվում են հարկադրանքի այնպիսի միջոցնե, ինչպիսիք են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները, սովորաբար սրանք դասվում են քրեաիրավական արգելող նորմերի թվին։ Վերջին ժամանակներում քրեական իրավունքում խոսվում է նաև պատժիչ նորմերի, պատժիչ արդարադատության մասին, որի նպատակը հանցագործին պատժելն է ու հասարակական կոնֆլիկտը հարթելը՝ խախտված հասարակական հարաբերությունները վերականգնելով[7]։

Խնդիրներ և գործառույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեական իրավունքի հիմնական խնդիրը հասարակությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելն է։ Այս հարցի տարբեր ձևակերպումները իրարից տարբերվում են մանրուքներով։ Նյու Յորքի նահանգի քրեական օրենսգիրքը սահմանում է նաև հետևյալ խնդիրները․ «բացառել այն պահվածքը, որը վնաս է պատճառում անհատական կամ հասարակական շահերին», «ապահովել հասարակական անվտանգությունը, հանցանք կատարած անձանց վերականգնումը»։ Սակայն հիմնական բովանդակությունը բոլոր դեպքերում նույնն է։ Իր խնդիրները լուծելիս քրեական իրավունքը կատարում է հետևյալ գործառույթները․

  • Պահպանիչ գործառույթ․ համարվում է քրեական իրավունքի կարևորագույն գործառույթը, կոչված է հասարակական կյանքի բնականոն վիճակը պահպանելուն ու կոնկրետ հանցավոր ոտնձգություններից պաշտպանելուն՝ դրանց համար համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելով։ Այս գործառույթն իրականացնելիս առաջանում են արգելող մեթոդն ու պահպանիչ իրավական նորմերը։
  • Կանխիչ գործառույթ․ իրականացվում է քրեաիրավական արգելքների համակարգ ստեղծելով, որն անձից պահանջում է դրսևորել որոշակի պասիվ վարքագիծ՝ որոշ գործողությունների կատարումից ձեռնպահ մնալու ճանապարհով։ Խրախուսում է նաև քաղաքացիներին պայքարել հանցավոր ոտնձգությունների դեմ, հանցագործներին՝ հետ կանգնել, կամովին հրաժարվել սկսած հանցագործությունից ու մինչև վերջ չհասցնլ այն։ Առանձնացնում են ընդհանուր և հատուկ կանխումը։
  • Դաստիարակիչ գործառույթ․ կոչված է հասարակության մոտ հարգանք ձևավորելուն քրեական իրավունքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների նկատմամբ։ Քրեական իրավունքի ներգործությանը ենթարկվող անձանց կարելի է բաժանել երեք խմբի․ առաջին խմբի համար քրեաիրավական արգելքն առաջնային չէ, քանի որ հանվագործություն կատարելը հակասում է նրանց աշխարհայացքին։ Երկրորդ խումբը հանցանք չի գործում պատժից վախենալու պատճառով, երրորդ խումբը գնում է հանցավոր արարքների կատարմանը[8]։ Դաստիարակիչ գործառույթն ուղղված է բոլոր քաղաքացիների մոտ իրավահպատակ վարքագծի ձևավորմանը։ Դաստիարակչական գործառույթի կարևորությունն այն է, որ քրեաիրավական նորմերի գործողության արդյունավետությունը կախված է հասարակության իրավագիտակցության մակարդակից։ Եթե հասարակությունը բացասաբար է վերաբերում օրենքին ու կարգավորումներին ու դրանք համարում է պետության կողմից իրենց վրա ճնշում գործադրելու ձև, այդ դեպքում ոչ մի խիստ պատիժ չի փոխի իրավիճակը[9]։

Այս գործառույթներից որևէ մեկին առավելություն տալու հարցը շատ վիճելի է։ Կարելի է եզրակացություն անել, որ դրանք բոլորն էլ կարևոր են համարվում[10]։

Երկրների մեծամասնության քրեական իրավունքում առանձնացվում են ընդհանուր և հատուկ մասերը։ Ընդհանուր մասը ներառում է այն նորմերը, որոնք վերաբերում են քրեական իրավունքի կարգավորման ամբողջ առարկային, օրինակ՝ հանցագործությանն ու պատժին վերաբերող ընդհանուր դրույթները, դրանք ընդհանուր են բոլոր հանցագործությունների համար։ Ընդհանուր մասում են ամրագրվում նաև քրեական պատասխանատվության ու պատժի ձևերը և այլն։ Հատուկ մասի նորմերն արդեն վերաբերում են կոնկրետ հանցակազմերին։ Որոշ երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան ու Թուրքիան, որտեղ չկան վարչական օրենսգրքեր, քրեական օրենսգրքում կա հատուկ մաս, որի նորմերը կարգավորում են վարչական իրավախախտումների կոնկրետ տեսակներին։ Կան երկրներ էլ, օրինակ՝ ԱՄՆ֊ն ու Կանադան, որտեղ այդպիսի օրենսգիրք կա, իսկ հատուկ մասի նորմերը կարգավորում են այն իրավախախտումների հետ կապված հարաբերությունները, որոնք ունեն քրեաիրավական բնույթի հանցագործություններից ցածր և վարչական իրավախախտումներից բարձր հանրային վտանգավորություն։ Ընդհանուր և հատուկ մասի նորմերը, որպես կանոն, միաժամանակ են կիրառվում։ Հատուկ մասի կոնկրետ հանցագործություններն ունեն նաև ընդհանուր մասում բոլոր հանցակազմերի համար նկարագրված ընդհանուր հատկանիշները։

Կապն իրավունքի այլ ճյուղերի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեական իրավունքը նյութական իրավունքի ճյուղ է ու բովանդակում է այնպիսի նորմեր, որոնք կարգավորում են հասարակական հարաբերություններ։ Քրեական իրավունքը ցուցումներ չի պարունակում պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ։ Դատավարական, ընթացակարգային այդ հարաբերությունները կարգավորվում են քրեական դատավարության իրավունքով։ Ջ․ Ֆլետչերը և Ա․ Նաումովը քրեաիրավական և քրեադատավարական իրավունքի հարաբերության մասին գրում է․ «Քրեական իրավունքը ամրագրում է վերացական մարդու վերացական հանցագործության վերաբերյալ նորմեր։ Կոնկրետ գործով կոնկրետ անձի մեղքն ապացուցվում է քրեադատավարական նորմերով[11]»։ Հարկ է նշել, որ երբեմն նյութական ու դատավարական իրավունքի նորմերի միջև երբեմն հստակ սահմանագիծ չկա։ Այսպես, անգլիական իրավունքում քրեկան իրավունքը նյութական ու դատավարական նորմերի համակցություն է[12]։

Քրեական իրավունքի պաշտպանիչ գործառույթը պահանջում է հասարակական բնականոն հարաբերություններ քաղաքացիական իրավունքով, աշխատանքային իրավունքով, էկոլոգիական իրավունքով և այլ ճյուղերով կարգավորվող հասարակական հարաբերությունների համակարգում։ Բացի դրանից, քրեական իրավունքը երբեմն նախատեսում է հանցակազմեր, որոնք պատասխանատվություն են սահմանում իրավունքի այլ ճյուղերի նորմերի խախտման համար։ Այն երկրներում, որտեղ վարչական իրավախախտումները հանցագործություններից տարբերվում են, քրեաիրավական նորմերը կիրառելիս պարտադիր է հետևել նաև վարչաիրավական նորմերին։ Երբեմն քրեական իրավունքն ու վարչական իրավախախտումը նույն իրավախախտման վերաբերյալ դրույթներ են պարունակում, որոնք իրարից տարբերվում են միայն հասարակական վտանգավորությամբ։ Վարչական իրավունքը ոչ բոլոր երկրներում է առանձնացվում; Շատ երկրներում քրեական իրավունքով են կարգավորվում քաղաքացիական իրավախախտումներից բացի բոլոր իրավախախտումները, օրինակ՝ Ֆրանսիայում[13]։

Քրեական իրավունքի նորմերի և քաղաքացիական, վարչական իրավունքի նորմերի միջև հակասությունների լուծման երկու հնարավոր տարբերակ կա։ Նախապատվությունը կարող է տրվել կա՛մ քրեական իրավունքին, կա՛մ իրավունքի այլ ճյուղին։ Երկրորդ տարբերակը քրեաիրավական ճնշումը կրճատելու միջոց է, որը առաջարկում է քրեական պատասխանատվություն կիրառել միայն այն դեպքերում, երբ առանց դրա հնարավոր չէ[14]։

Պետք է հիշատակել նաև «քրեական դաշտի» տեսությունը, որը կիրառվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից և ընդգրկում է քրեաիրավական, քրեադատավարական ու որոշ չափով նաև վարչաիրավական հարաբերությունները, կարելի է ասել՝ նրանում ընդգրկվում են մարդու իրավունքների ու ազատությունների բոլոր սահմանափակումները[15]։ Այս դաշտի առանձնացման կարևորությունը պայմանավորված է նրանով, որ որոշ երկրներ մարդու իրավունքների պաշտպանության իրենց պարտականությունը չեն կատարում՝ ասելով, որ պատասխանատվությունը կրում է ոչ թե քրեաիրավական, այլ վարչական բնույթ[16]։

Քրեական իրավունքի որոշ նորմեր սերտ կապված են միջազգային իրավունքի հետ։ Ազգային քրեական օրենսդրության տարածքային հարցերի լուծման, դիվանագիտական պաշտոններ զբաղեցնող անձանց պատասխանատվության, հանցանք կատարած անձանց հանձնելու՝ էքստրադիցիայի հետ կապված հարցերը, մարդկության, խաղաղության դեմ ուղղված հանցագործությունների հետ կապված հարցերը կարգավորելիս պարտադիր է հետևել միջազգային իրավունքի նորմերին։

Վերջապես, քրեական իրավունքը կապված է նաև մի շարք ոչ ճյուղային իրավաբանական գիտությունների հետ․

  • Կրիմինալոգիան ուսումնասիրում է հանցավորությունը, հանցավոր վարքագծի կանխման ու հանցավորության դեմ պայքարի միջոցները։
  • Կրիմինալիստիկան հեետազոտում է կոնկրետ հանցագործություններ կատարելու ու դրանք թաքցնելու մեթոդները։
  • Դատական հոգեբանությունը ուսումնասիրում է քրեական հակաիրավական վարքագծի պառճառները ու հանցանք կատարած անձանց ուղղման հետ կապված հարցերը։
  • Դատական հոգեբուժությունը ուսումնասիրում է հոգեկան հիվանդությունների ազդեցությունը հանցագործությունների կատարման վրա։
  • Դատական բժշկությունը ուսումնասիրում է հանցագործությամբ առողջությանը պատճառված վնասի բնույթի և աստիճանի վերաբերյալ հարցերը։

Քրեական իրավունքի սկզբունքները այն հիմնարար, ելակետային գաղափարներն ու դրույթներն են, որոնք ընկած են քրեաիրավական նորմերի հիմքում և բնորոշ են ինչպես քրեական իրավունքի ամբողջ համակարգին, այնպես էլ դրա առանձին ինստիտուտներին։ Քրեական իրավունքի հիմնական սկզբունքները, որպես կանոն, ամրագրվում են քրեական օրենսդրությամբ։ Սկզբունքների շրջանակը կարող է տարբերվել՝ կախված երկրից, բայց դրանցից մի քանիսը գործում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Օրինականության սկզբունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինականությունը որպես համընդհանուր սկզբունք ընկալվում է որպես պարտականություն՝ հետևելու օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին; Քրեական իրավունքում այս սկզբունքը նշանակում է, որ ինչպես ամբողջության մեջ, այնպես էլ առանձին դեպքերում կոնկրետ անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելիս հանցավորության դեմ պայքարը պետք է պարփակվի խիստ իրավական նորմերով, որոնց խախտումն անթույլատրելի է[17]։ Այս սկզբունքը քրեական իրավունքում առաջին անգամ ձևակերպվել է Փոլ Յոհան Անզելմ Ֆեյերբախի կողմից 1813 թվականի Բարբարոսական օրենսգրքում, որը պարզապես ենթադրում էր, որ անձին պատասխանատվության կարող են ենթարկել միայն այնպիսի արարքների համար,որոնք քրեական օրենքով հանցագործություն են համարվում[18] (Nullum crimen, nulla poena sine praevia lege poenali, հաճախ մեջբերվում է որպես nullum crimen sine lege и nulla poena sine lege)։ Ընդունվել է ռոմանագերմանական իրավական համակարգի երկների մեծամասնությունում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում։

Այս սկզբունքը միջազգային իրավական մակարդակում իր ամրագրումն է գտել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում․ «ոչ ոք չի կարող դատապարտվել որևէ գործողության կամ անգործության համար, եթե միջազգային կամ ներպետական իրավունքով արարքի կատարման պահին վերջինս հանցանք չի համարվել։ Չի կարող կիրառվել ավելի խիստ պատիժ, քան հանցագործության կատարման պահին նախատեսվածը»։ Որպես կանոն, ժամանակակից պետություններում օրինականության սկզբունքը ներառում է հետևյալ տարրերը[19]

  • Քրեական իրավունքում անալոգիայի կիրառման արգելքը․ անալոգիան կոնկրետ վեճի լուծումն է ոչ թե տվյալ, այլ նմանատիպ հարաբերություններ կարգավորող իրավական նորմերով։
  • Քրեաիրավական արգելքը պետք է ձևակերպված լինի կոնկրետ, որպեսզի իրավակիրառողն այն կամայականորեն չկիրառի։
  • Չկիրառել ավելի խիստ պատիժ, քան հանցագործության կատարման պահին նախատեսվածն էր։
  • Դատավարական օրինականությունը․ քրեական պատասխանատվության ենթարկել կարելի է բացառապես դատավարական ընթացակարգով ու բացառապես դատարանի վճռով։

Օրենքի առջև հավասարության սկզբունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և առանց խտրականության ունեն օրենքով հավասար պաշտպանության իրավունք։ Այս սկզբունքը ևս ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում[20] և ընդհանուր է համարվում ողջ աշխարհի համար։ Որոշ անձինք կարող են ձեռք բերել դիվանագիտական անձեռնմխելիություն պետության կողմից։ Այդպիսի անձանց վրա տարածվում է այդ պետության ներգործությունը, ում քաղաքացին են իրենք՝ անկախ գտնվելու վայրից։

Մարդասիրության սկզբունք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն մասին, որ քրեական իրավունքը պետք է հիմնվի մարդասիրական սկզբունքների վրա, առաջին անգամ խոսել են նոր ժամանակների մտածողներ Չեզարե Բեկկարիան ու Շառլ Լուի Մոնտեսքյոն և ուրիշներ[21]։ Այս սկզբունքն իր արտահայտությունն է գտել միջազգային իրավական ակտերում։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5֊րդ հոդվածն[20] ամրագրում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող պատժի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ն․ Տագանցև «Քրեական իրավունքը Ռուսաստանում», հատոր 1, Տուլա, 2001, էջ 27
  2. Наумов А. В. Российское уголовное право. Курс лекций. В двух томах. Т. 1. Общая часть. 3-е изд., перераб. и доп. М., 2004. С. 9—10.
  3. Наумов А. В. Российское уголовное право. Курс лекций. В двух томах. Т. 1. Общая часть. 3-е изд., перераб. и доп. М., 2004. С. 10.
  4. Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. 3-е изд., перераб. и доп. М., 2007. С. 4.
  5. Ляпунов Ю. Уголовное право: предмет и метод регулирования и охраны // Уголовное право. — 2005. — № 1. — С. 50—51. — ISBN 5-98363-001-6.
  6. Назаренко Г. В. Уголовное право : Курс лекций. — М.: Ось—89, 2005. — С. 5. — ISBN 5-98534-216-6.
  7. Голик Ю. В. Метод уголовного права // Журнал российского права. — 2000. — № 1.
  8. Наумов А. В. Российское уголовное право. Курс лекций. В двух томах. Т. 1. Общая часть. 3-е изд., перераб. и доп. М., 2004. С. 13.
  9. Кулыгин В. Уголовное право, правосознание, справедливость // Уголовное право. — 2003. — № 1. — С. 120. — ISBN 5-87057-399-8.
  10. Наумов А. В. О законодательной и правоприменительной оценке социальных ценностей, охраняемых уголовным законом // Актуальные проблемы уголовного права. М., 1988. С. 31—37.
  11. Флетчер Дж., Наумов А. В. Основные концепции современного уголовного права. М., 1998. С. 31.
  12. Додонов В. Н. Сравнительное уголовное право. Общая часть. Монография / Под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2009. — С. 48. — 448 с. — ISBN 978-5-93295-470-6
  13. Додонов В. Н. Сравнительное уголовное право. Общая часть. Монография / Под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2009. — С. 46. — 448 с. — ISBN 978-5-93295-470-6
  14. Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. 3-е изд., перераб. и доп. М., 2007. С. 2.
  15. Клепицкий И. А. Преступление, административное правонарушение и наказание в России в свете Европейской конвенции о правах человека // Государство и право. — 2000. — В. 3. — С. 66.
  16. Додонов В. Н. Сравнительное уголовное право. Общая часть. Монография / Под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2009. — С. 49. — 448 с. — ISBN 978-5-93295-470-6
  17. Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. 3-е изд., перераб. и доп. М., 2007. С. 12.
  18. «14 ноября». ՌԻԱ Նովոստի. 14 ноября 2005. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  19. Додонов В. Н. Сравнительное уголовное право. Общая часть. Монография / Под общ. и науч. ред. С. П. Щербы. — М.: Юрлитинформ, 2009. — С. 56. — 448 с. — ISBN 978-5-93295-470-6
  20. 20,0 20,1 Всеобщая декларация прав человека. Принята и провозглашена резолюцией 217 А (III) Генеральной Ассамблеи от 10 декабря 1948 года.
  21. Уголовное право России. Практический курс / Под общ. ред. А. И. Бастрыкина; под науч. ред. А. В. Наумова. 3-е изд., перераб. и доп. М., 2007. С. 18.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայաստանի հանրապետության քրեական իրավունք, ընդհանուր մաս, Երևան 2004, էջ 9-րդ
  • Кочои С. М. Уголовное право. Общая и Особенная части: учебник. — М.: Волтерс Клувер; Контракт. 2010. — 592 с. ISBN 978-5-466-00475-5 (Волтерс Клувер); ISBN 978-5-98209-062-1 (Контракт).
  • Курс уголовного права. Т. 1 : Общая часть. Учение о преступлении / Под ред. Н. Ф. Кузнецовой, И. М. Тяжковой. — М.: Зерцало—М, 1999. — 592 с. ISBN 5-8078-0039-7.
  • Мальцев В. В. Принципы уголовного права и их реализация в правоприменительной деятельности. — СПб.: Юридический центр Пресс, 2004. — 692 с. ISBN 5-94201-323-3.
  • Наумов А. В. Уголовное право // Юридическая энциклопедия / Отв. ред. Б. Н. Топорнин. — М.: Юристъ, 2001. ISBN 5-7975-0429-4.
  • Пудовочкин Ю. Е., Пирвагидов С. С. Понятие, принципы и источники уголовного права: Сравнительно-правовой анализ законодательства России и стран СНГ. — СПб.: Юридический центр Пресс, 2003. — 297 с. ISBN 5-94201-170-2.
  • Уголовное право зарубежных государств. Общая часть : Учебное пособие / Под ред. И. Д. Козочкина. — М.: Омега-Л, Институт международного права и экономики им. А. С. Грибоедова, 2003. — 576 с. ISBN 5-88774-057-4 (ИМПЭ им. А. С. Грибоедова), ISBN 5-901386-60-4 (Омега-Л).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրեական իրավունք» հոդվածին։