Տրանսպորտային իրավունք
Տրանսպորտային իրավունք, իրավական նորմերի համակցություն, որը կարգավորում է հաղորդակցության ճանապարհների և տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Խորհրդային տրանսպորտային իրավունքն ընդգրկում էր բեռների և ուղևորների փոխադրման պայմանագրով առաջացած կողմերի հարաբերությունները, փոխադրումների պլանավորման և կազմակերպման հարցերը, փոխադրումների հետ կապված հաշվարկները, պլանային և պայմանագրային պարտավորությունների խախտմանման համար գույքային սանկցիանները, տրանսպորտային միջոցների այլ նպատակով օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Տրանսպորտային իրավունքն ընդգրկում է նաև խողովակաշարերի օգտագործման հետ կապված հարաբերությունները, թեև գազի, նավթի մղման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մատակարարման հատուկ պայմանագրով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |