Վալդես (թերակղզի)
Վալդես թերակղզու արբանյակային պատկերը
| ||
Տեղագրություն | Պատագոնիա, վարչականորեն՝ Չուբուտ երկրամաս | |
Ողողող ջրեր | Ատլանտյան օվկիանոս | |
Ընդհանուր մակերեսը | 3625 կմ² | |
Երկիր | Արգենտինա | |
Վալդես թերակղզի (իսպ.՝ Península Valdés), թերակղզի Արգենտինայում, որի ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը[1]։ Վարչականորեն ներառված է Արգենտինայի Հանրապետության Չուբուտի երկրամասի կազմի մեջ։ Ընդհանուր տարածքը կազմում է 3625 քառակուսի կմ։
1999 թվականին ներառվել է Արգենտինայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում որպես բնական արգելավայր[2]։ Համարվում է Հարավային Ամերիկայի ամենացածր կետը՝ -40 մետր ցուցանիշով։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգենտինայի արևմուտքում գտնվող Վալդես թերակղզին երք կողմերից ընկղմված է Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ։ Թերակղզու տարածքում խոշոր բնակավայրեր գոյություն չունեն։ Վալդեսի շրջակայքում գտնվող նշանավոր քաղաքներից է Պուերտո Մադրին, իսկ առհասարակ, թերակղզու վրա ընկած ամենախոշոր բնակավայրը Պուերտո Պիրամիդես փոքրիկ ավանն է։
Ընդհանրապես, կղզու հիմնական հարթավայրերն օգտագործվում են ոչխարներին և այլ անասուններին արածացնելու նպատակներով։
Թերակղզու տարածքը նշանավորվում է աղի լճերի առատությամբ։ Այս լճերից մեկը գտնվում է ծովի մակարդակից մինչև 40 մետր խորության վրա և համարվում է Արգենտինայի և ամբողջ Հարավային Ամերիկա մայրցամաքի ամենացածր իջվածքը։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալդես թերակղզու ափամերձ հատվածը նշանավորվում է ծովային կաթնասունների աննախադեպ առատությամբ։ Այդ թվին են պատկանում հարավային ծովառյուծները, ծովափղերը և փոկերը։ Հարավային հարթ կետերի կարելի է հանդիպել Գոլֆո Նուեբոյում և Գոլֆո Սան Խոսեում։ Վերջիններս համարվում են մայրցամաքային Պատագոնիայի և Վալդես թերակղզու ցամաքային հատվածի բաժանարար սահմանը։
Բեղավոր կետերը տեսանելի միջին խորություններին մոտենում են մայիս-դեկտեմբեր ամիսներին՝ հիմնականում կաթնասունների ծննդաբերության շրջանում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վալդես թերակղզու ափամերձ հատվածներում ջուրը համեմատականորեն ավելի խաղաղ ու հանգիստ է։
Թերակղզու ցամաքային հատվածում տարածված են նանդու ջայլամներ, հարավամերիկյան ուղտայծեր, հարավամերիկյան գորշ աղվեսներ, զրահակիրներ և պատագոնական մարաներ։ Թերակղզում բնակվում են նաև թռչունների մեծ կենսաբազմազանություն։ Միջին հաշվարկներով Վալդես թերակղզում տարածված են 181 տեսակի թռչուններ, որոնցից 66-ը՝ բնաշխարհիկ չեն (սեզոնային բնակություն)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վալդես թերակղզու երկրաբանական հետազոտություններն ու կլիմայական պայմանները» (PDF) (Spanish). Secretaría de Ambiente. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Վալդես թերակղզու բնաշխարհը». Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Չիլի-Արգենտինա 2000․ Վալդես թերակղզի». caracara.org. 2000. Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
- «Պուերտո Պիրամիդես (բնակավայրի պաշտոնական կայքը)» (իսպաներեն). Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
- «Աշխարհագրական հետազոտություններ՝ Պատագոնիա». Վերցված է 2010 թ․ փետրվարի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալդես (թերակղզի)» հոդվածին։ |
|