Իգուասու (ազգային պարկ, Արգենտինա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իգուասու (այլ կիրառումներ)
Իգուասու ազգային պարկ | |
---|---|
իսպ.՝ Parque Nacional Iguazú | |
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ) | |
«Սատանայի կոկորդը», Իգուասու ջրվեժի մի մասը | |
Տեղագրություն | Արգենտինա, Iguazú Department? |
Կոորդինատներ | 25°31′05″ հվ. լ. 54°08′00″ ամ. ե.HGЯO |
Տարածք | 55 000 քառ․ կմ |
Հիմնադրված է | 1934 թվական |
Համաշխարհային ժառանգության օբյեկտ | 1984 թվական |
Կայք | iguazuargentina.com(իսպ.) |
Iguazu National Park Վիքիպահեստում |
Իգուասու (իսպ.՝ Parque Nacional Iguazú), ազգային պարկ Արգենտինայում, գտնվում է Իգուասու գավառում, Միսյոնես նահանգի հյուսիսային մասում։
Պարկը հիմնադրվել է 1934 թվականին։ Պարկը պարունակում է Հարավային Ամերիկայի բնական հուշարձաններից մեկի մի հատվածը՝ Իգուասու ջրվեժը, որը շրջապատված է մերձարևադարձային անտառներով։ Գետի մյուս կողմում ընկած է բրազիլական Իգուասու ազգային պարկը։ Երկու պարկերն էլ գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության (համապատասխանաբար 1984 և 1986 թվականներին)։
Ֆլորան և Ֆաունան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարկը գտնվում է «Պարաիբա ատլանտիկական անտառների» էկոլոգիական շրջանում[1]։
Ֆլորան ներառում է 2 հազար բույսերի տեսակներ։ Պարկում հանդիպում են մի շարք անհետացող ծառերի տեսակներ՝ ասպիդոսպերմա, էվտերպաներ, սղոցիներդ, վերջին ժամանակներում ավելի քիչ են հանդիպում Cedrela odorata-ն, Tipuana tipu-ն և շքածառը։ Աճում են Burseraceae տեսակի ծառեր։ Ծաղիկների մեջ հանդիպում է Bromelia տեսակը, և խոլորձի տարբեր տեսակներ։
Պարկի ֆաունան ընդգրկում է իր մեջ 700 տեսակ կաթնասուններ, 400 տեսակ թռչուններ, 40 տեսակ սողուններ, մի քանի հարուրյակ տեսակ թիթեռներ, այդ թվում նաև անհետացող տեսակներ։ Ֆաունայի առավել տարածված ներկայացուցիրներն են՝ յագուարը, յագուարունդին, ջրախոզուկը, դաշտային գետնակինճը, ջրային պարկամուկը, օցելոտը, հսկա մրջնակերը, բրազիլական ջրասամույրը, թփուտների շունը, կապիկներից՝ կռնչակապիկը, սովորական երկարառունգը, պարագվայական կայմանը (կոկորդիլոսի մի տեսակ), կորալյան իժը։ Ինչպես նաև կարելի գտնել այնպիսի թռչուններ, ինչպիսիք են մանգաղաթևները և սղոցակտուցները։ Այս պարկին բնորոշ են նաև ամերիկյան մանգաղաթևները, հարավամերիկյան արծիվները, կոլիբրիները (կրետի չափ թռչուններ)։ Չղջիկների հայտնի ներկայացուցիչներից առավել հաճախ հանդիպում է արյունախումների տեսակը՝ սովորական արյունախումը։
Ազգային պարկում հանդիպող մի քանի կենդանիների ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Պատկեր | Անվանում | № | Կարմիր գրքում գրանցվելու թվականը |
---|---|---|---|---|
1 | Յագուար | 15953 Արխիվացված 2012-07-18 Wayback Machine | 1982 | |
2 | Յագուարունդի | 9948 | 1982 | |
3 | Օցելոտ | 11509 Արխիվացված 2012-04-30 Wayback Machine | 1982 | |
4 | Ամերիկյան կատվառյուծ | 18868 Արխիվացված 2012-07-18 Wayback Machine | 1996 | |
5 | Եղնիկ Մազամ | 29619 Արխիվացված 2010-06-30 Wayback Machine | 1996 | |
6 | Դաշտային գետնակինճ | 21474 Արխիվացված 2011-11-21 Wayback Machine | 1996 | |
7 | Ջրախոզուկ | 10300 | 1996 | |
8 | ջրային պարկամուկ | 4671 | 1996 | |
9 | Բրազիլական ջրասամույր | 18711 | 1982 | |
10 | Կռնչակապիկ | 136717 Արխիվացված 2011-07-30 Wayback Machine | 2008 | |
11 | Գորշ կռնչակապիկ | 39916 Արխիվացված 2011-09-01 Wayback Machine | 1982 | |
12 | Հսկա մրջնակեր | 14224 | 1982 | |
13 | Սովորական երկարառունգը | 41684 Արխիվացված 2011-09-21 Wayback Machine | 1996 | |
14 | Թփուտների շուն | 20468 Արխիվացված 2011-09-21 Wayback Machine | 1982 | |
15 | Պարագվայական կայման | 46586 Արխիվացված 2011-08-10 Wayback Machine | 1982 | |
16 | Լայնադեմք կայման | 46585 Արխիվացված 2012-07-16 Wayback Machine | 1982 | |
18 | Ամերիկյան մանգաղաթև | 106001702(չաշխատող հղում) | 1988 | |
21 | Տիրիկա | 106001621(չաշխատող հղում) | 2004 | |
22 | Բրազիլական կրոհալ | 100600499(չաշխատող հղում) | 1994 | |
23 | Սև պենելոպա | 100060083(չաշխատող հղում) | 2004 | |
24 | Հարավամերիկյան արծիվ | 106003526 Արխիվացված 2012-02-11 Wayback Machine | 2004 | |
25 | Սովորական արյունախում | 6510 Արխիվացված 2012-04-25 Wayback Machine | 1996 |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olson, D. M, E. Dinerstein; և այլք: (2001). «Terrestrial Ecoregions of the World: A New Map of Life on Earth». BioScience. 51 (11): 933–938. doi:10.1641/0006-3568(2001)051[0933:TEOTWA]2.0.CO;2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author=
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իգուասու ազգային պարկի պաշտոնական վեբ–կայքը(իսպ.)
- Պուետրո–Իգուասու քաղաքի կայքը Արխիվացված 2008-02-03 Wayback Machine(իսպ.)
- Տեղեկություն ազգային պարկի մասին Արխիվացված 2011-10-18 Wayback Machine(անգլ.)(իսպ.)
- Տեղեկություն պարկի մասին Արխիվացված 2012-12-04 archive.today(անգլ.)
- Official web site
- Administración de Parques Nacionales Արխիվացված 2005-08-18 Wayback Machine - National Parks Administration of Argentina (in Spanish and English)
- World Heritage Site Արխիվացված 2012-12-04 archive.today
- Parks location and Information Արխիվացված 2007-03-11 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգուասու (ազգային պարկ, Արգենտինա)» հոդվածին։ |
|