Սանտա Անա (միաբանություն)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտա Անա (այլ կիրառումներ)
Սանտա Անա | |
Santa Ana* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Սանտա Անայի միաբանության շենքի ավերակները | |
Երկիր | Արգենտինա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | iv |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Հարավային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1983 (7-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Նուեստրա Սենյորա դե Սանտա Անա (իսպ.՝ Nuestra Señora de Santa Ana), կամ պարզապես Սանտա Անա, գուրարանի հնդկացիական ցեղերի հողերում ստեղծված ճիզվիտական միաբանություն[1]։ Գտնվում է ժամանակակից Արգենտինայի Հանրապետության Միսյոնես երկրամասի տարածքում։
Սա 17-րդ դարում կաթոլիկ կոնկիստադորների կողմից հնդկացիական ցեղերի բնակավայրերում հիմնած հակալյութերական ճիզվիտական միաբանություններից մեկն է, որն առավել հայտնի է որպես Սանտա Անայի Հիսուսի միաբանություն։ Այն հիմնադրվել է 1633 թվականին։
Իսպանական կայսրության հպատակ տարածքներում Հռոմի պապի իշխանության կորուստից հետո Սանտա Անայի միաբանությունը լքվել է։ Միաբանության ավերակները ՅՈւՆԵՍԿՕ-ի 1983 թվականի նստաշրջանում ներառվել է Արգենտինայում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիսուսի միաբանությունները գուրարանի հնդկացիների երկրում
- Արգենտինայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Իոսիֆ Ռոմուալդովիչ, Գրիգուլեվիչ Կաթոլիկ եկեղեցին Իսպանական Ամերիկայում, XVI-XVIII դդ․ գլուխ «Հիսուսի միաբանությունների ծնունդն ու անկումբը» — Մոսկվա․ գիտություն, 1977 — էջ 295
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սանտա Անա (միաբանություն) կատեգորիայում։ |