Jump to content

Վադիմ Գրաչով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Գրաչով
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1963(1963-05-01)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 17, 2006(2006-10-17) (43 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԽովանսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունհնէաբան, միջատաբան և paleoentomologist
ԱշխատավայրPaleontological Institute, Russian Academy of Sciences?
 Grachev V. G. Վիքիպահեստում

Վադիմ Գենադևիչ Գրաչով (ռուս.՝ , մայիսի 1, 1963(1963-05-01), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2006(2006-10-17), Մոսկվա, Ռուսաստան), ռուս միջատաբան, պալեոմիջատաբանության առաջատար մասնագետներից է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրաչովը՝ ծնողների հետ

Ծնվել է 1963 թվականի մայիսի 1-ին Մոսկվայում։

Նրա հայրը՝ Գենադի Վասիլևիչ Գրաչովը, տպագրական արտադրության աշխատող է։ Մայրը՝ Բելլա Գիրշևնան, քիմիկոս և տեխնոլոգ է։

1982 թվականին, ավագ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի կենսաքիմիայի ֆակուլտետ, որն ավարտել է 1987 թվականին։ Մինչև 1989 թվականը մոսկովյան դպրոցում աշխատել է որպես կենսաբանության դասախոս։

Գիտական աշխատանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների սկզբին Վադիմ Գեննադևիչը որոշում է կայացրել աշխատանքի անցնել գիտությունների ակադեմիայի հնէաբանական լաբորատորիայում։ 1991 թվականին դարձել է լաբորատորիայի արտահաստիքային աշխատակից։ 1992 թվականին Ֆիլադելֆիայի բնական գիտությունների ակադեմիայից ստացել է Կապերվուդի կրթաթոշակ (անգլ.՝ Kuperwood), իսկ 1994 թվականից դարձել է գիտաշխատող՝ ամբողջական դրույքով։

Վադիմ Գրաչովի ակադեմիական հետաքրքրությունների հիմնական ոլորտն են եղել կենսաբանական դասակարգումը և Կուրկուլիոնոիդների ենթաընտանիքի ֆիլոգենեզը (լատին․՝ Curculionidae)։ Թեև դրանով, նա, իհարկե, չի սահմանափակվել։ Լինելով գերազանց դաշտային հետազոտող՝ Վադիմ Գրաչովը մասնակցել է Սախալինում, Կուզնեցկի շրջանում, Նովոսիբիրսկի մարզում Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում և բազմաթիվ այլ տարածաշրջաններում արշավների։ Նա առաջիններից մեկն է եղել, որը սկսել է ուսումնասիրել Ռովնոյի սաթի ֆաունան[1]։ INTAS ծրագրի շրջանակներում մասնակցել է Ուայթ կղզու դաշտային աշխատանքներին (Անգլիայի հարավ)[2]։ 2005 թվականին Դրակոնյան լեռներում և Զուլուլենդում աֆրիկյան արշավախմբում հավաքված նյութերը սկիզբ են դրել արևադարձային Աֆրիկայից Ռեժնիկովյան ընտանիքների ներկայացուցիչների ուսումնասիրությունների վերջին հետազոտության՝ նրա կողմից չավարտված ցիկլի։

Հոդվածոտանիների լաբորատորիանում գիտական գործունեությունից և նման կազմակերպություններին հարակից մասնագիտական աջակցությունից բացի[3]։ Վադիմը հետաքրքրքրվել է Ճապոնիայի պատմությամբ ու մշակույթով, ազատ ժամանակ զբաղվել է փայտագործությամբ։

2006 թվականին՝ Աֆրիկա գիտական արշավախմբից կարճ ժամանակ անց՝ ծանր հիվանդացել է թունավոր հեպատիտով և հանկարծամահ է եղել։ Թաղվել է Մոսկվայի Արևմտյան Խովանի գերեզմանատանը, 5H տեղամաս, № 5203 գերեզմանոց։

Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեզմանը
  • Վ. Գ. Գրաչովի հիշատակին անվանվել է ընտանիքի ծաղկավոր բզեզների անհետացած տեսակը՝ Buryatnemonyx gratshevi։
  • Վ.Գ. Գրաչովի հեղինակությանը հիշատակելու համար մի շարք կենդանաբանական տաքսոններ ուղեկցում են «Gratshev» նշումով։
  • Վ. Գ. Գրաչովի մասին տեղեկատվությունը ներկայացված է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնէաբանական ինստիտուտի պաշտոնական կայքում[4]։
  • Վ. Գ. Գրաչովի էջն առկա է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնէաբանական ինստիտուտի արտրոպոդ լաբորատորիայի կայքում[5]։
  • Գրաչով Վադիմ Գեննադեւիչի մասին պատմվում է Պալյուդարիում հանրագիտարանում[6]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Е. Э. Перковский Перспективы палеоэнтомологии на Украине.// Известия Харьковского палеоэнтомологического общества 2007(2008), том XV, выпуск 1-2, ISSN 1726-8028 стр.18
  2. А. Г. Кирейчук Экспедиция за вымершими насекомыми — о-в Уайт (Великобритания)// Официальный сайт Зоологического института РАН
  3. «Елена Алигожина Мнемозина по-можайски//Можайское обозрение, № 15, 11 августа 2006 г.». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 17-ին.
  4. Страница В. Грачёва на официальном сайте Палеонтологического института РАН
  5. Страница В. Грачёва на сайте Лаборатории артропод Палеонтологического института
  6. Грачёв, Вадим Геннадьевич(չաշխատող հղում) в Палюдариумной энциклопедии.