Ճապոնիայի մշակույթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ճապոնիան հին ու զարգացած մշակույթի երկիր է. ուշագրավ են հին և ժամանակակից վարպետների արվեստը, բնապատկերային գեղանկարչությունը, ճենապակու արվեստը, ճարտարապետությունը, թատրոնը, տիկնիկային թատրոնը։ Հայտնի է հատկապես Կաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումներից և մինչև օրս էլ տարածված է ժողովրդի մեջ։ Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու և գաճաճ ծառեր մշակելու յուրահատուկ արվեստով։ Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ձյուդո, կարատե, սումո մարզաձևերը։
Ճապոնիան հայտնի է իր հրաշալի ճարտարապետական ու պատմական հուշարձաններով՝ Բուդդայի հսկայական արձաններով ու տաճարներով, մեհյաններով, գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով և թագավորական դղյակներով։ Ճապոնական հուշարձանների մեջ առանձնահատուկ տեղ ունի Հիրոշիմայի՝ ատոմային ռմբակոծության զոհերի հուշահամալիրը, որն ամեն տարի օգոստոսի 6-ին իր զանգերի տխուր ղողանջով ամբողջ աշխարհին հիշեցնում է 1945 թ-ի այդ մեծ ողբերգության մասին։
Ժամանակակից ճարտարապետությունն աչքի է ընկնում տնտեսական նպատակահարմարարություններով պայմանավորված ֆուկցիոնալությամբ և մինիմալիստական լուծումներով։ Ամեն ինչ շատ պրակտիկ է, հարմար՝ ապրելու, ստեղծագործելու, աշխատելու և կրթվելու համար։ Ժամանակակից տեխնալոգիաները թույլ են տալիս կառուցելու երկնաքերներ, կամուրջներ, թունելներ և այլ ինժեներական կառույցներ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ամբողջ աշխարհում։
Չափազանց բարդ ու հետաքրքրական են ճապոնական գրերը։ Նրանց հիմքում ընկած է 6-ից 8-րդ դարերում չինացիներց փոխառնված և ճապոներենի առանձնահատկություններին հարմարեցված հիերոգլիֆները։ Թերթ կարդալու համար, օրինակ, անհրաժեշտ է իմանալ մոտ երկու հազար նշան, իսկ դրանց ընդհանուր թիվը տասը հազարից ավելի է։ Իհարկե, դժվար է դրանք բոլորը հիշելը, և ճապոնացիները գրքերում այս կամ այն նշանին հանդիպելիս հաճախ դիմում են բառարանի օգնությանը։
Միաժամանակ Ճապոնիայում գոյություն ունի վանկային այբուբեն։ Տեքստերի բառերի մեծ մասի արմատները գրվում են հիերոգլիֆներով, իսկ քերականական վերջավորությունները՝ վանկակազմիչ այբուբենով։ Տեքստերը կարդացվում են վերևից ներքև և աջից ձախ։ Եվ չնայած նշված բարդություններին՝ Ճապոնիան համատարած գրագիտության երկիր է։ Վեց տարեկանից երեխաները հաճախում են դպրոց, իսկ տասնամյա կրթությունը պարտադիր է։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը վճարովի է, բայց կան նաև անվճար պետական համալսարաններ, որտեղ ընդունվելու համար պետք է հաղթահարել մրցակցային մեծ դժվարություններ։
Բավականին հարուստ և բազմազան է նաև Ճապոնիայում ստեղծված գլուխկոտրուկների տեսականին։ Աշխարհում շատ տարածված են ճապոնական խաչերիզները, թվային դաշտերով գլուխկոտրուկները։ Հայտնի է թղթի կտորից ստեղծվող ֆիգուրներ պատրաստելու արվեստը։
Ճապոնական երգարվեստի վրա իր խորն ազդեցությունն են թողել ժամանակակից արևմտյան և՝ նամանավանդ ամերիկյան երաժշտական ուղղություններն ու ոճերը։ Ճապոնացիներն ամեն կերպ ձգտում են երգարվեստի հարցում լինել ժամանակակից։ Միևնույն ժամանակ Ճապոնիայում հարգի են ավանդական ճապոնական երգ-երաժշտությունն ու նրանց հիման վրա մշակված ուղղությունները։ Ամբողջ աշխարհում հայտնի է և տարածված XX դարի 70-ականներին ստեղծված՝ երգի երաժշտության ձայնակցությամբ երգելու ձևը։
Հարյուրամյակներ առաջ ստեղծված մշակութային արժեքներից շատերն այսօր նույնպես ունեն լայն տարածում ունեն և կազմում են ժամանակակից Ճապոնիայի մշակույթի անբաժան մասը։ Դրանցից է նաև հատուկ ձևով կրթված և դաստիարակված կանանց կողմից մատուցվող ծառայությունները։
|