Սեմ Ցույ
Սեմ Ցույ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Samuel Tsui և անգլ.՝ Sam Tsui |
Ծնվել է | մայիսի 2, 1989[1] (35 տարեկան) Blue Bell, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | սոուլ |
Մասնագիտություն | երգիչ, յություբեր, դաշնակահար, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ, հեռուստատեսային պրոդյուսեր և դերասան |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Կրթություն | Եյլի համալսարան (2011), Wissahickon High School? և Davenport College? |
Անդամակցություն | The Duke's Men of Yale? |
Ամուսին | Casey Breves? |
Կայք | samtsui.com |
Սեմ Ցույ (անգլ.՝ Sam Tsui, մայիսի 2, 1989[1], Blue Bell, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի երգիչ և երգերի հեղինակ, տեսանյութերի ռեժիսոր։ Ճանաչում է ձեռք բերել ինտերնետում ներկայացնելով հայտնի երգիչների ստեղծագործությունների քավերներ, ինչպիսիք են` Ադել, Բրիթնի Սփիրս, Լեդի Գագա, Թեյլոր Սվիֆթ, Ջասթին Թիմբերլեյք և Բրունո Մարս, ինչպես նաև օրիգինալ երգեր, մեդլիներ և մեշափներ, համագործակցում է YouTube-ի բլոգեր Կուրտ Հյուգո Շնայդերի հետ։ 2018 թվականի հունիսի 19-ի դրությամբ Ցույի ալիքն ունի 2,98 միլիոն բաժանորդ[3]։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1989-2008: Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեմ Ցույը ծնվել է 1989 թվականի մայիսի 2-ին[4]։ Նրա հայրը ունի կանտոնական, իսկ մայրը՝ եվրոպական ծագում և սերում է Այովայից[5]։ Նա կարողանում է խոսել կանտոներեն[6]։ Ցույը ունի եղբայր՝ Քենթ Քևինը։ Ցույը մեծացել է Փենսիլվանիայի Բլյու Բելլ բնակավայրում, որտեղ ապրել է ընդամենը մեկ փողոց հեռու ապագա պրոդյուսեր և նվագակցող Կուրտ Շնայդերից, որի հետ հաճախել է Վիսսահիկովի ավագ դպրոց[7][8][9]։ Նա ակտիվ մասնակցել է ավագ դպրոցի մյուզիքլներին, որոնց թվում են եղել՝Joseph and the Amazing Technicolor Dreamcoat, Urinetown, Titanic և Miss Saigon։ Ցույը հաճախել է Եյլի համալսարան, որտեղ եղել է Davenport College-ի և The Duke's Men of Yale-ի՝ տղամարդկանց ա կապելլա խմբի անդամ։ Նա Եյլի համալսարանում սովորել է դասական հունարեն։
Երրորդության եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Եյլի համալսարանում սովորելու ընթացքում Ցույը շարունակել է զարգացնել իր հմտությունները՝ վճարովի հիմունքներով աշխատելով որպես մենակատար Սաութփորտի Սուրբ երրորդության եպիսկոպոսական եկեղեցում։ Սաութփորտում ծնված Քուին Բերրիին տված հարցազրույցում Ցույը նշել է, որ այդ ժամանակվա երգչախմբի ղեկավար Ալան Մուրչին, որը քրիստոնյաների շրջանակներում ճանաչված էր արվեստի բնագավառում կատարած իր աշխատանքով, իրեն սովորեցրել է սիրել երաժշտությունը և ոգեշնչել հետևելու իր երազանքներին։
2009-2010
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի սկզբում մասնակցել է The ABC World News հաղորդմանը՝ երգելով The Jackson 5-ի I'll Be There երգը 2009 թվականի հոկտեմբերի 28-ին[10]։ Նույն թվականի նոյեմբերին Ցույը նաև մասնակցել է The Bonnie Hunt շոուին, որտեղ կատարել է Ուիթնի Հյուսթոնի "I Wanna Dance with Somebody (Who Loves Me)" երգը։ Նա նաև մասնակցել է It's On with Alexa Chung շոուին՝ կատարելով Journey-ի "Don't Stop Believin'" երգը Glee հեռուստասերիալի քասթինգի համար[11][12]։
2009 թվականին Ցույը նաև աշխատել է իր սեփական նախագծի վրա, որտեղ նա և Կուրտ Հյուգո Շնայդերը թողարկել են «Քոլեջի մյուզիքլների» էպիզոդների շարք՝ կատակերգական վեբ-սերիալ, որում ծաղրանմանակվում է «Ավագ դպրոցի մյուզիքլ» ֆիլմաշարը, իսկ օրիգինալ երգերն ստեղծել է Շնայդերը[13]։ Թողարկվել է չորս էպիզոդ, որտեղ Ցույը կատարում է Կուպերի գլխավոր դերը։ Սերիալի ունեցած ժողովրդականության պատճառով հայտարարվել է, որ սերիալի հիման վրա կնկարահանվի ֆիլմ (թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 3-ին)[13][14]։ Էպիզոդները ՅուԹուբում հավաքել են միլիոնավոր դիտումներ։
2010 թվականին Ցույը թողարկել է իր քավերների առաջին ալբոմը՝ The Covers։ Այն թողարկվել է 2010 թվականի փետրվարի 9-ին և ներառել Մայքլ Ջեկսոնի, Journey-ի, Բիյոնսեի, Ջեյսոն Մրազի և Լեդի Գագայի և այլ արտիստների երգերի քավերները։ 2010 թվականի փետրվարի 22-ին Ցույը մասնակցել է Օփրա Ուինֆրիի շոուին իր պրոդյուսեր Կուրտ Շնայդերի հետ[15]։ Երկուսն էլ տվել են հարցազրույց, և Ցույը ներկայացրեց Մայքլ Ջեքսոնի երգերի իր մեդլին։ 2010 թվականի դեկտեմբերի 2-ին Ցույը հարցազրույց է տվել Էլեն Դեջեներեսի շոուին և Շնայդերի հետ ներկայացրել Քեթի Փերրիի "Firework" և Բրունո Մարսի "Grenade" երգերի մեշափը[16][17]։ 2010 թվականի դեկտեմբերին Ցույը համագործակցել է Յութուբյան երգչուհի Քրիստինա Գրիմմիի հետ՝ կատարելով "Just a Dream" երգը, որը ամենաշատ դիտված երգն է "KurtHugoSchneider" ալիքում (ավելի քան 100 միլիոն դիտում)[14]։
2011–2012: ՅուԹուբ և ճանաչման ձեռքբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին Ցույը բացել է ՅուԹուբյան իր ալիքը, Կուրտ Շնայդերի համագործակցությունից առանձին։ 2011 թվականի փետրվարի 3-ին Ցույը ներկայացվել է Բրիթնի Սփիրսի պաշտոնական կայքում "Hold It Against Me" երգի քավերով[18]։ 2011 թվականի մարտին Ցույը և "Start Again" երգը հիշատակվել են Էնդի Ֆրանկհեմ-Ալենի «Որոնողը» վեպում, որ տպագրվել է Reads Publishing-ի կողմից և թողարկվել թվային տարբերակով Untreed Reads Publishing-ի կողմից[19]։ 2011 թվականի նոյեմբերին նա ստեղծել է Բրունո Մարսի "It Will Rain" և Ադելի "Set Fire to the Rain" երգերի մեշափը։
2011 թվականին Ցույը եղել է NBC-ի The Sing-Off ա կապելլա մրցույթի 3-րդ եթերաշրջանի անդրկուլիսյան հաղորդավարը։ Նա ձայնագրել է «Ժյուրիի մեդլին», որ ներառում է Սառա Բարեիլեսի "Love Song", Բեն Ֆոլդսի "Gone" և Շաուն Սթոքմենի (Boyz II Men) "On Bended Knee" երգերը։ Տեսանյութը ազատ հասանելի է NBC-ի պաշտոնական կայքում և Ցույի անկախ ՅուԹուբյան ալիքում՝ TheSamTsui։
Ցույն ավարտել է Եյլի համալսարանը (magna cum laude ) 2011 թվականին, որտեղ մասնագիտացել է դասական հունարենի բնագավառում։ Նա C++ ծրագրավորման լեզվի գիտակ է[7][13][15]։ Ցույը երեք անգամ հիշատակվել է Թոմ Հենքսի կողմից, երբ նա դիմել է Եյլի համալսարանի 2011 թվականի շրջանավարտներին[20]։ Ցույը նաև մասնակցել է Եյլի համալսարանի ընդունելության բաժնի 2010 թվականի հոլովակում։ Տեսահոլովակը, որը վերնագրված է «Ինչու եմ ես ընտրում Եյլը»[21], ներկայացնում է տեղեկություններ համալսարանի մասին նրա ուսանողների և ընդունող հանձնաժողովի կողմից, ինչպես նաև երգ, որ կատարվում է կամպուսում։ 2017 թվականին նա նկարահանվել է Եյլի համալսարանի նոր հոլովակում, որ կոչվում է «Ինչու եմ ես ուղևորվում Եյլ»[22]։
Ցույը համագործակցել է երաժիշտ Կուրտ Հյուգո Շնայդերի հետ սկսած ավագ դպրոցից, երբ երկու երաժիշտները կատարել են ձայնագրություններ էլեկտրոնային ստեղնաշարի և GarageBand-ի միջոցով։ Երկուսն էլ հաճախել են Եյլի համալսարան և համագործակցել որպես երաժիշտներ։ 2017 թվականի ապրիլի տվյալներով՝ "KurtHugoSchneider" YouTube-յան ալիքը հավաքել է ավելի քան 2,1 միլիարդ ընդհանուր դիտում և ունի ավելի քան 8 միլիոն բաժանորդ[14][23]։ Time-ի կողմից նրա տեսահոլովակները բնութագրվել են որպես Glee սերիալի ու «Կլոնների հարձակումը» ֆիլմի համադրություն[24]։
2013–այլ։ Make It Up և այլ նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցույը թողարկել է իր առաջին լիամետրաժ օրիգինալ ալբոմը 2013 թվականի մայիսին՝ այն կոչելով Make It Up։ 2013 թվականի ամռանը Ցույը և Շնայդերը համերգային շրջագայություն են կատարել Կանադայում և Միացյալ Նահանգերում Ալեք Գութի, Against the Current, Լենդոն Էուսթինի, Լյուք Քոնարդի և King the Kid-ի հետ[25]։ 2013 թվականի սեպտեմբերին Ցույը և Շնայդերը ելույթ են ունեցել Սինգապուրում և Հոնկոնգում[26]։ Ցույը դրանից հետո թողարկել է երաժշտական տեսահոլովակներ "Make It Up", "Grey Area", "Shadow", "Bring Me the Night", "Worth It" , "Wherever You Are" and "Open Up The Sky" երգերի համար։
Ցույը շարունակել է ստեղծել հայտնի երգերի քավերներ ՅուԹուբյան իր ալիքում, նաև համագործակցել է ՅուԹուբյան այլ երգիչների հետ։ 2013 թվականի սեպտմբերի 9-ին Սեմը գրել և ձայնագրել է դուետ Էլլե Վինթերի հետ, որը կոչվել է "Unsinkable (Music Is Medicine)"։ Այդ երգի արմատները գալիս են քաղցկեղային հիվանդությունների հետազոտությունից, որը կատարվել է որպես Music Is Medicine's Donate երաժշտական նախագծի մաս։ 2013 թվականի հոկտեմբերի 3-ին Սեմը ՅուԹուբյան իր էջում տեղադրել է լուսանկար[27], որում ինքը նկարվել է Ջեյսոն Մրազի և Հանթեր Հեյիսի հետ։ Նա հայտարարել է, որ ինքը նկարահանել է տեսահոլովակ երկու արտիստնիերի հետ և շուտով կթողարկի այն։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա համագործակցել է Թեսսա Վիոլետի, Echosmith, TJ Smith, Թայլեր Վարդի, Բրանդի Բուրնեթի, Բրայան Լենդուի, Կինա Գրաննիսի և Փիթեր Հոլլենսի հետ՝ ստեղծելով "Everybody's Got Somebody but Me" երգի մեշափը։
Ցույի վոկալը ներառվել է Կոկա-Կոլայի գովազդային հոլովակում, որի պրիմերան կայացել է 2014 թվականի հունվարի 14-ին։ 2013 թվականի Կուրտ Հյուգո Շնայդերը և Կոկա-Կոլան սկսել են համագործակցել՝ ստեղծելու 2013 թվականի 2 հիթերի՝ Քելվին Հարիսի "Feel So Close" և Of Monsters and Men'-ի "Little Talks" երգերի քավերները "The Sounds of AHH" արշավի համար։ 2014 թվականի հունվարի 14-ին այդ երկու հոլովակները ներկայացվել են FOX ալիքի American Idol շոուի 13-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդում․ Ցույը կատարել է վոկալը, իսկ Շնայդերը նվագել է Կոկա-Կոլայի շշերով, բաժակներով ու տարաներով[28]։ Ցույը Շնայդերի հետ միասին նույնպես նվագել է շշերով։ 2014 թվականի ամռանը Ցույը և Շնայդերը վերադարձել են Ասիա՝ ելույթ ունենալով Կուալա Լումպուրում, Մանիլայում, Սինգապուրում, Հոնկոնգում և Թայբեյում[29]։ Նրանք նաև ծրագրել են ելույթ ունենալ Պեկինում և Շանհայում, սակայն այդ շոուները չեն կայացել։
2016 թվականին Ցույը նկարահանվել է «Ոսկորներ» սերիալի մեկ էպիզոդում որպես ա կապելլա երգող խմբի անդամ Ջեյք Էիսենբերգ[30]։
2017 թվականի մարտի 27-ին Ինստագրամում Սեմ Ցույի հետևորդների թիվը հասել է 328 հազարի [31]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլին Ցույը ՅուԹուբյան իր ալիքում վերբեռնել է "coming in and out" տեսանյութ որում հայտարարել է, որ արդեն երկար ժամանակ հարաբերությունների մեջ է Քեսի Բրեվեսի հետ[32]։ Նրանք ծանոթացել են Եյլի համալսարանում, և երկուսն էլ եղել են կամպուսի ա կապելլա խմբի անդամ[33]։ Ամուսնացել են 2016 թվականի ապրիլի 16-ին Կալիֆոռնիայում՝ Լոս Անջելեսում[34]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | մրցանակ | կատեգորիա | Ստացողը | Արդյունք |
---|---|---|---|---|
2015 | Dahsyatnya Awards | Լավագույն հրավիրված աստղ | Ինքը (կիսեց Կուրտ Հյուգո Շնայդերի հետ) | Առաջադրված |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցանում | Մանրամասներ | Երգաանկ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
The Covers[9][35] |
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Make It Up[36] |
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Trust[37] |
|
|
Մինի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում | Մանրամասներ | Ցանկ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
DJ Got Us Falling in Love[38] |
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Christmas Everyday[39] |
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||
Wildfire[40] |
|
|
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրիգինալ երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Title | Մանրամասներ |
---|---|---|
2010 | "Don't Want an Ending" |
|
2011 | "Start Again" |
|
2014 | "Wildfire" |
|
2016 | "Secret" |
|
2017 | "Cameo" |
|
"Impatience" |
|
Քավերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում |
---|---|
2010 | "If I Die Young" (The Band Perry cover) |
"King of Anything" (Sara Bareilles cover) | |
"The Only Exception" (Paramore cover featuring Kurt Hugo Schneider) | |
"For Good" (with Nick Pitera) | |
2011 | "In the Dark" (Dev cover) |
"Imagine" (with AHMIR) | |
"Hold It Against Me" (Britney Spears cover) | |
"Jar of Hearts" (Christina Perri cover) | |
"Born This Way" (Lady Gaga cover) | |
"Rolling in the Deep" (Adele cover) | |
"How to Love" (Lil Wayne cover) | |
"Someone Like You" (Adele cover) | |
"We Found Love" (Rihanna cover) | |
"Moves Like Jagger" (Maroon 5 cover)[44] | |
"The One That Got Away" (Katy Perry cover) | |
2012 | "Domino" (Jessie J cover)[45] |
"I Will Always Love You" (Whitney Houston tribute) | |
"Stronger" (Kelly Clarkson cover) | |
"Somebody That I Used to Know" (Gotye cover) | |
"We Are Young" (fun. cover) | |
"What Makes You Beautiful" (One Direction cover) | |
"Britney Spears Medley" (Britney Spears cover) | |
"Call Me Maybe" (Carly Rae Jepsen cover) | |
"Safe and Sound" (Taylor Swift cover) | |
"Wide Awake" (Katy Perry cover) | |
"Titanium" (David Guetta cover) | |
"Good Time" featuring Elle Winter (Owl City and Carly Rae Jepsen cover) | |
"Little Things" (One Direction cover) | |
"So Sick" (Ne-Yo cover) | |
"One More Night" (Maroon 5 cover) | |
"As Long as You Love Me" (Justin Bieber cover) | |
"Skyfall" (Adele cover) | |
"I Knew You Were Trouble" (Taylor Swift cover) | |
2013 | "Don't You Worry Child" (Swedish House Mafia cover) |
"Try" (P!nk cover) | |
"When I Was Your Man" (Bruno Mars cover) | |
"Stay" (Rihanna cover) | |
"Mirrors" (Justin Timberlake cover) | |
"Clarity" (Zedd cover) | |
"Me Without You" (original song) | |
"Heart Attack" (Demi Lovato cover) | |
"Make It Up" (original song) | |
"Just Give Me a Reason" featuring Kylee (P!nk cover) | |
"22" (Taylor Swift cover) | |
"Grey Area" (original song) | |
"Come & Get It" (Selena Gomez cover) | |
"Shadow" (original song) | |
"Bring Me the Night" featuring Kina Grannis (original song) | |
"Treasure/Get Lucky Mashup" (Bruno Mars and Daft Punk cover) | |
"We Can't Stop" featuring Jason Pitts (Miley Cyrus cover) | |
"Worth It" (original song) | |
"Unsinkable" featuring Elle Winter (original song) | |
"Roar" (Katy Perry cover) | |
"Wake Me Up" (Avicii cover) | |
"Applause" (Lady Gaga cover) | |
2014 | "Let it Go/Let Her Go (Mashup)" (Frozen/Passenger cover) |
"Timber / Counting Stars (Mashup)" (Kesha/OneRepublic cover) | |
″Stay with Me″ (Sam Smith cover) | |
″Maps″ (Maroon 5 cover) | |
″Chandelier″ (Sia cover) | |
″Break Free″ (Ariana Grande cover) | |
″A Little Hard Hearted″ (Melissa Etheridge duet) | |
″Home" featuring the YMCA Jerusalem Youth Chorus (Phillip Phillips cover) | |
"Hideaway" (Kiesza cover) | |
2015 | "Uptown Funk / Lips Are Movin (Mashup)" (Mark Ronson featuring Bruno Mars/Meghan Trainor cover) |
"Thinking Out Loud/I'm Not the Only One (Mashup)" (Ed Sheeran/Sam Smith cover) | |
"Take Me to Church" (Hozier cover) | |
"Sugar" (Maroon 5 cover) | |
"Love Me like You Do" (Ellie Goulding cover) | |
"FourFiveSeconds" (Rihanna cover) | |
"Honey I'm Good" (Andy Grammer cover) | |
"Shut Up and Dance/Want to Want Me (Mashup)" featuring Diamond White | |
"Bad Blood" (Acapella cover) | |
"Lean On/Lean on Me (Mashup)" featuring Casey Breves | |
"Can't Feel My Face" (The Weeknd cover) | |
"Photograph" (Ed Sheeran cover) | |
"Stitches" (Shawn Mendes cover) | |
"What Do You Mean/One Last Time (Mashup)" (Justin Bieber/Ariana Grande cover) featuring Casey Breves | |
"Writing's On The Wall" (Sam Smith cover) | |
"Levels" (Nick Jonas cover) featuring Jason Pitts | |
"I Really Like You/Kamulah Satu-Satunya (Mashup)" (Carley Rae Jepsen/Dewa 19 cover) featuring Eka Gustiwana and Nadya Rafika | |
"25" (Adele album cover) | |
"Hello" (Adele cover) featuring Casey Breves and Kurt Schneider | |
"We Three Kings" (John Henry Hopkins Jr. cover) featuring Yasmeen Al-Mazeedi and Jason Pitts) | |
"Love Yourself" (Justin Bieber cover) featuring Kurt Schneider | |
2016 | "Stressed Out" (Twenty One Pilots cover) featuring Kurt Schneider |
"Stand By You/Stand By Me (Mashup)" (Rachel Platten/Ben E. King cover) featuring Casey Breves | |
"Pillowtalk" (Zayn cover) | |
"Beat of My Drum" (Powers cover) | |
"Roses" (The Chainsmokers cover) featuring Kurt Schneider | |
"Here" (Alessia Cara cover) featuring Alex Goot | |
"The Rainbow Connection" (Paul Williams cover) | |
"Secret" (original song) | |
"7 Years" (Lukas Graham cover) | |
"Don't Let Me Down" (The Chainsmokers cover) | |
"No" (Meghan Trainor cover) featuring Kurt Schneider | |
"Purple Rain" (Prince cover) featuring Kurt Schneider | |
"Love and Us" (օրիգինալ երգ) | |
"Perfect Storm" (օրիգինալ երգ) | |
"Lost Boy" (Ruth B cover) featuring Zoe Rose | |
"Can't Stop The Feeling/This Is What You Came For (Mashup)" (Justin Timberlake/Calvin Harris cover) featuring Casey Breves | |
"Closer" (The Chainsmokers cover) featuring Kirsten Collins, Lia Kim and Kurt Schneider | |
"Gold" (Kiiara cover) | |
"Don't Wanna Know/We Don't Talk Anymore (Mashup)" (Maroon 5/Charlie Puth cover) featuring Alex G | |
"One" (օրիգինալ երգ) featuring Casey Breves | |
"Hallelujah" (Leonard Cohen cover) featuring Alex G and Casey Breves | |
"All Time Low" (Jon Bellion cover) featuring Casey Breves and Kurt Schneider | |
"Love Can Go To Hell" (Brandy Clark cover) featuring Brandy Clark | |
"Keep You Warm" (original song) featuring Kina Grannis | |
"Careless Whisper" (George Michael cover) | |
2017 | "Shape Of You" (Ed Sheeran cover) featuring Jason Pitts |
"Castle On The Hill" (Ed Sheeran cover) featuring Alex Goot | |
"Mercy" (Shawn Mendes cover) featuring Kurt Schneider | |
"I Don't Wanna Live Forever" (Zayn/Taylor Swift cover) | |
"Million Reasons" (Lady Gaga cover) | |
"Chained To The Rhythm" (Katy Perry cover) | |
"Issues" (Julia Michaels cover) | |
"That's What I Like" (Bruno Mars cover) | |
"Cold/It Ain't Me (Mashup)" (Maroon 5/Selena Gomez cover) | |
"Beauty and the Beast" (cover of the song from Disney's Beauty and the Beast) featuring Casey Breves | |
"Something Just Like This" (Chainsmokers & Coldplay cover) featuring Kurt Schneider | |
"The Cure" (Lady Gaga cover) | |
"Slow Hands" (Niall Horan cover) featuring Jason Pitts | |
"Malibu" (Miley Cyrus cover) | |
"There's Nothing Holdin' Me Back" (Shawn Mendes cover) | |
"Alone" (Heart cover) | |
"Learn to Let Go" (Ke$ha cover) | |
"Look What You Made Me Do" (Taylor Swift cover) featuring Madilyn Bailey | |
"Walk on Water" (Thirty Seconds to Mars cover) | |
"Perfect/Too Good at Goodbyes Mashup" (Ed Sheeran/Sam Smith cover) featuring Casey Breves |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Sam_Tsui
- ↑ 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ «Sam Tsui on YouTube (TheSamTsui)».
- ↑ «Sam Tsui on last.fm».
- ↑ Van, Alan (2012 թ․ նոյեմբերի 13). «Sam Tsui | Singer & Songwriter (Interview)». New Media Rockstars. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «At 9:15, Sam Tsui busts out his Cantonese». Young Post. 2014 թ․ հուլիսի 4. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
- ↑ 7,0 7,1 «The Duke's Men of Yale: Sam Tsui». Yale University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Sam Tsui's one-man choir hits YouTube». ABS-CBN News and Current Affairs. 2010 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 9,0 9,1 «Sam Tsui & Kurt Schneider: The Covers». Sh-K-Boom Records. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Tsui-eet sounds on ABC's World News Tonight». Yale Daily News. The Yale Daily News Publishing Company. 2009 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Cross Campus: 11.12.09». Yale Daily News. The Yale Daily News Publishing Company. 2009 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Joe (2009 թ․ նոյեմբերի 11). «Sam Tsui upstages the entire cast of Glee». The Yale Herald. Yale University. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 Yager, Sarah (2010 թ․ հունվարի 29). «Kurt Schneider re(de)fines formula for YouTube success». The Yale Herald. Yale University. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 Schneider, Kurt Hugo. «KurtHugoSchneider's Channel». YouTube. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 15,0 15,1 «Incredible Feats». The Oprah Winfrey Show. Harpo Productions. 2010 թ․ փետրվարի 22. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Zuckerman, Esther (2010 թ․ դեկտեմբերի 2). «Tsui '11 and Schneider '10 on 'Ellen'». Yale Daily News. The Yale Daily News Publishing Company. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «YouTube Sensation Sam Tsui Performs!». Ellen.WarnerBros.com. Warner Bros. 2010 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «My "Hold it Against Me" cover was just posted on @britneyspears official website!! Ahhh! :-D». Twitter. 2011 թ․ փետրվարի 4. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Interview with Andy Frankham-Allen». The Accidental Author. 2011 թ․ մարտի 26. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Tom Hanks Addresses Yale Class of 2011».
- ↑ «Video Gives Musical Answer to the Question: 'Why Choose Yale?'». news.yale.edu. Yale University. 2010 թ․ հունվարի 27. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Admissions to debut new video: update on the 'That's Why I Chose Yale' cast». news.yale.edu. Yale University. 2017 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Kurt Hugo Schneider. YouTube. Retrieved on 2013-03-31.
- ↑ Fletcher, Dan (2009 թ․ նոյեմբերի 23). «YouTube Effect: Making Money from Viral Videos». Time. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Tour Dates – A Summer with Alex Goot and Friends». 2013 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «KHS Tour». 2013 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Instagram (thesamtsui)». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Behind the Bottles: 5 Questions With Kurt Hugo Schneider». The Coca-Cola Company. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Kurt Hugo Schneider – Tour». kurthugoschneider.com.
- ↑ «Bones - Episode 11.16 - The Strike in the Chord - Featurette, Promo, Sneak Peeks, Promotional Photos & Press Release *Updated*». SpoilerTV. 2016 թ․ մայիսի 19. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Sam Tsui». Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Vlog – Exciting News!!!!!». YouTube. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ TheSamTsui (2017 թ․ ապրիլի 11), VLOG: The Proposal Story!!! ft. Casey Breves, Վերցված է 2017 թ․ ապրիլի 12-ին
- ↑ «Casey Breves and Sam Tsui's Wedding Website». TheKnot. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «The Covers by Sam Tsui & Kurt Schneider». iTunes Store. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Make It Up by Sam Tsui & Kurt Hugo Schneider». iTunes Store. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Trust by Sam Tsui on Apple Music». 2018 թ․ հունվարի 26. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «DJ Got Us Falling In Love (produced by Kurt Hugo Schneider)». iTunes Store. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ iTunes Store. itunes.apple.com. Retrieved on 2013-03-31.
- ↑ iTunes Store. itunes.apple.com. Retrieved on 2014-07-25.
- ↑ «Secret Sam Tsui». Amazon.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Cameo Sam Tsui». Amazon.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Sam Tsui, Impatience, Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին
- ↑ iTunes – Music – Moves Like Jagger – Single by Sam Tsui. itunes.apple.com (2011-11-15). Retrieved on 2013-03-31.
- ↑ iTunes – Music – Domino – Single by Sam Tsui. itunes.apple.com (2012-02-04). Retrieved on 2013-03-31.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Մայիսի 2 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Բարիտոններ
- Եյլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի երաժիշտներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի դաշնակահարներ
- Յություբերներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի ինտերնետային աստղեր
- Հեռուստատեսային պրոդյուսերներ
- Ամերիկացի քաղաքական մեկնաբաններ
- Ամերիկացիներ եվրոպական սերմամբ
- Ամերիկացի երգահաններ