Have Yourself a Merry Little Christmas
«Have Yourself a Merry Little Christmas» | |
---|---|
Ջուդի Գառլենդի երգը | |
Ժանր | Սուրբծննդյան երաժշտություն |
Լեզու | անգլերեն |
Հեղինակ | Hugh Martin?[1] և Ralph Blane?[1] |
Կոմպոզիտոր | Ralph Blane?[1] և Hugh Martin?[1] |
Տոնայնություն | G-flat major? |
«Have Yourself a Merry Little Christmas», երգ, որը գրել են Հյու Մարտինն ու Ռալֆ Բլեյնը 1943 թվականին և ներկայացրել է Ջուդի Գառլենդը Մետրո-Գոլդուին-Մայերի «Meet Me in St. Louis» մյուզիքլում 1944 թվականին։ Ֆրենկ Սինատրան հետագայում ձայնագրել է փոփոխված տեքստով տարբերակը։ 2007 թվականին ASCAP-ը այն դասել է նախորդ հինգ տարիների ամենաշատ երգված սուրբծննդյան երգերի ցանկի երրորդ հորիզոնականում։ 2004 թվականին երգը զբաղեցրել է 76-րդ հորիզոնականն Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգերի ցանկում։
Meet Me in St. Louis
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը գրվել է 1943 թվականին[2][3][4] «Meet Me in St. Louis» ֆիլմի համար․ Մետրո-Գոլդուին-Մայերը վարձել է Մարտինին և Բլեյնին ֆիլմի համար մի քանի երգ գրելու նպատակով[4]։ Մարտինը հանգստանում էր Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում գտնվող տանը, որը նրա հայրը՝ Հյու Մարտինը, նախագծել էր իր մոր համար որպես մեղրամսի տնակ, որը գտնվում էր իր ծննդավայրից մի փոքր հեռու, և որը հետագայում՝ 1923 թվականին, դարձել է Մարտինի և նրա ընտանիքի տունը[5]։ Երգը առաջին անգամ հայտնվել է մի տեսարանում, որտեղ ընտանիքը վրդովված էր իր հոր՝ պաշտոնը բարձրացնելու նպատակով Նյու Յորք տեղափոխվելու ծրագրերից՝ թողնելով իրենց սիրելի տունը Սենթ Լուիսում, Միսսուրի, 1904 թվականի շատ սպասված համաշխարհային ցուցահանդեսի մեկնարկից անմիջապես առաջ։ Տեսարանում, որը տեղի է ունենում սուրբծննդյան նախօրեին, Ջուդի Գառլենդի հերոսուհին՝ Էսթերը, երգ է երգում՝ ուրախացնելու իր հուսահատ հնգամյա քրոջը՝ Թութիին, որին մարմնավորում է Մարգարեթ Օ'Բրայենը[6]։
Երգի բառեր և վերամշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտինի հեղինակած որոշ բառեր մերժվել են նույնիսկ նկարահանումները սկսվելուց առաջ[7][8]։ Երբ Գառլենդին, նրա գործընկեր-դերասան Թոմ Դրեյքին և ռեժիսոր Վինսենտե Մինելլիին ներկայացրին տեքստի բնօրինակ նախագիծը, նրանք անվանեցին երգը ճնշող և խնդրեցին Մարտինին փոխել բառերը։ Չնայած սկզբում նա ընդդիմանում էր, Մարտինը մի քանի փոփոխություններ կատարեց՝ երգն ավելի լավատեսական դարձնելու համար։ Օրինակ՝ «Սա կարող է լինել ձեր վերջինը/ Հաջորդ տարի մենք բոլորս միգուցե կապրենք անցյալով» («It may be your last / Next year we may all be living in the past») տողերը վերածվել են «Թող լույս լինի ձեր սրտերում/ Հաջորդ տարի մեր բոլոր դժբախտությունները կվերանան տեսադաշտից» («Let your heart be light / Next year all our troubles will be out of sight»)։ Գառլենդի երգի տարբերակը, որը որպես սինգլ թողարկվել է նաև Decca Records լեյբլի կողմից, հայտնի է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայություն անցած Միացյալ Նահանգների զինվորականների շրջանում. Hollywood Canteen հյուրանոցում նրա ելույթը շատ զինվորների արցունքներ է պատճառել[9]։
1957 թվականին, երբ Ֆրենկ Սինատրան դիմել է Մարտինին երգը ձայնագրելու համար, խնդրել է նրան վերանայել բառերը' ավելի դրական թեմաներ ավելացնելու համար. Սինատրան հատկապես կարևորել է «Մինչ այդ մենք ստիպված կլինենք ինչ-որ կերպ գլուխ բերել» («until then we'll have to muddle through somehow») տողը[8]։ Մարտինի վերամշակած տեքստը հետևյալն էր. «Կախեք փայլուն աստղը ամենաբարձր ճյուղի վրա» («hang a shining star upon the highest bough»)։ Մարտինը մի քանի այլ փոփոխություններ կատարեց՝ ապագա ժամանակաձևը փոխելով ներկայի, այնպես որ երգի ուշադրության կենտրոնում իրական երջանկության տոնն է, այլ ոչ ավելի լավ ապագայի ակնկալիքը[10]։ Այնուամենայնիվ, Սինատրան ձայնագրել է երգի բնօրինակ բառերը 1948 թվականին։ The Judy Garland Show Christmas Special-ի ժամանակ Գառլենդը կատարել է երգը իր երեխաների՝ Ջո և Լորնե Լոֆթերի հետ, Սինատրայի վերափոխված տեքստով[11]։
2001 թվականին Մարտինը, ով 1980-ականներից ի վեր ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս որպես կրոնական դաշնակահար, Ջոն Ֆրիկեի հետ համատեղ գրել է երգի բոլորովին նոր բառեր՝ «Have Yourself a Blessed Little Christmas»՝ սուրբծննդյան աշխարհիկ ստանդարտի կրոնական տարբերակը։ Երգը ձայնագրել է գոսպել-վոկալիստ Դել Դելկերը, իսկ Մարտինը նվագակցել է դաշնամուրով[12]։
Քավեր տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուդի Գառլենդի երգի 1944 թվականի տարբերակը Billboard հիթ-շքերթներում հասել Է 27-րդ հորիզոնականին[13]։
2009 թվականին Քեյշա Քոուլը հասել է 58-րդ հորիզոնականին ամերիկյան Hot R&B/Hip-Hop Songs հիթ-շքերթում՝ երգի իր տարբերակով[14]։
2011 թվականին Մայքլ Բուբլեի տարբերակը Թոփ 100 հիթ-շքերթներում հասել է 98-րդ հորիզոնականին[15]։
2014 թվականին անգլիացի երգիչ Սեմ Սմիթը թողարկել է քավեր տարբերակ, որը Billboard Hot 100-ում դեբյուտել է 90-րդ հորիզոնականում, առաջին անգամ երգի տարբերակը հայտնվել է Billboard-ի ցուցակում[16][17]։ Երգը հայտնվել է ԱՄՆ-ի և Կանադայի Adult contemporary հիթ-շքերթների լավագույն տասնյակում, ինչպես նաև US Holiday հիթ-շքերթում։ Այն նաև գագաթնակետին է հասել լավագույն քառասունյակում Ֆինլանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Դանիայում, Սլովակիայում, Չեխիայում և Շվեյցարիայում։
2016 թվականին Ջոշ Գրոբանը ամերիկյան Adult Contemporary հիթ-շքերթում հասել է 1-ին հորիզոնականին՝ երգի իր տարբերակով[18]։
2017 թվականին Ֆիբի Բրիջերսը ձայնագրել է այս երգի իր քավեր տարբերակը և թողարկել իր 2020 թվականի մինի ալբոմում[19]։
2018 թվականին Ջոն Լեջենդը հասել Է US Adult Contemporary հիթ-շքերթների 1-ին հորիզոնականին՝ իր «A Legendary Christmas» ալբոմի երգի տարբերակով, որը կատարում է Էսպերանսա Սփոլդինգի հետ[20]։
2023 թվականին Fifth Harmony խմբի նախկին անդամներ Էլլի Բրուքը և Դայնա Ջեյնը թողարկել են երգի նոր քավեր տարբերակը[21]։
Լորնա Լաֆթի տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Have Yourself a Merry Little Christmas» | |
---|---|
Ջուդի Գառլենդի երգը | |
Ժանր | Սուրբծննդյան երաժշտություն |
Լեզու | անգլերեն |
Հեղինակ | Hugh Martin?[1] և Ralph Blane?[1] |
Կոմպոզիտոր | Ralph Blane?[1] և Hugh Martin?[1] |
Տոնայնություն | G-flat major? |
1995 թվականին ամերիկացի երգչուհի Լորնա Լաֆթը ձայնագրել է «Have Yourself a Merry Little Christmas» երգի քավեր տարբերակը, որը վերամշակվել է որպես «վիրտուալ դուետ» իր մոր՝ Ջուդի Գառլենդի հետ։ Երգի պրոդյուսերը Գորդոն Լորենցն էր․ Carlton Sounds լեյբլը թողարկել է որպես CD սինգլ միայն Մեծ Բրիտանիայում[22]։
1995 թվականի դեկտեմբերի 16-ին Լաֆթի տարբերակը UK Singles Chart-ում հասել է 100-րդ հորիզոնականին[23]։
- Երգերի ցանկ
- «Have Yourself A Merry Little Christmas (Radio Edit)» – 3։ 16
- «Me And My Shadow / The Nearness Of You» – 4։ 38
- «Have Yourself A Merry Little Christmas (Extended Edit)» – 4։ 02
Հիթ-շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայքլ Բուբլեի տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (2014–2022) | Բարձրագույն հորիզոնական |
---|---|
Ավստրալիա (ARIA)[24] | 48 |
Իտալիա (FIMI)[25] | 24 |
Billboard Hot 100[26] | 47 |
US Holiday 100 (Billboard)[27] | 24 |
US Rolling Stone Top 100[28] | 25 |
Քրիստինա Ագիլերայի տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (2011–2018) | Բարձրագույն հորիզոնական |
---|---|
Լիտվա (AGATA)[29] | 84 |
Նիդերլանդներ (Single Top 100)[30] | 95 |
US Holiday 100 (Billboard)[31] | 31 |
US Holiday Digital Songs (Billboard)[32] | 18 |
US Holiday Streaming Songs (Billboard)[33] | 14 |
US Hot RingMasters (Billboard)[34] | 31 |
Սեմ Սմիթի տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթ (2014–2023) | Բարձրագույն հորիզոնական |
---|---|
ARIA[35] | 47 |
Ö3 Austria Top 75[36] | 48 |
Ultratip Flanders[37] | 53 |
Canadian Hot 100[38] | 66 |
Canada AC (Billboard)[39] | 8 |
Canada Hot AC (Billboard)[40] | 49 |
Singles Digitál Top 100[41] | 36 |
Tracklisten[42] | 33 |
Suomen virallinen lista[43] | 14 |
Ֆրանսիա (SNEP)[44] | 95 |
Media Control AG[45] | 41 |
Greece Digital Songs (IFPI Greece)[46] | 70 |
Stream Top 40[47] | 19 |
IRMA[48] | 46 |
Լիտվա (AGATA)[49] | 38 |
Mega Single Top 100[50] | 30 |
VG-lista[51] | 16 |
(AFP)[52] | |
Scottish Singles Top 40[53] | 57 |
Singles Digitál Top 100[54] | 34 |
Sverigetopplistan[55] | 26 |
Schweizer Hitparade[56] | 38 |
UK Singles Chart[57] | 53 |
Billboard Hot 100[58] | 90 |
Adult Contemporary (Billboard)[59] | 6 |
US Holiday 100 (Billboard)[60] | 9 |
Հավաստագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրենկ Սինատրայի տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Մեծ Բրիտանիա (BPI)[61] | Gold | 400 000^ |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Սեմ Սմիթի տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[62] | Gold | 35 000^ |
Դանիա (IFPI Denmark)[63] | Platinum | 90 000^ |
Պորտուգալիա (AFP)[64] | Gold | 10 000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[65] | Gold | 400 000^ |
ԱՄՆ (RIAA)[66] | Gold | 500 000^ |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Մայքլ Բուբլեի տարբերակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Իտալիա (FIMI)[67] | Gold | 35 000* |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 ISWC-Net
- ↑ Gilbert, Sophie (2015 թ․ դեկտեմբերի 22). «'Have Yourself a Merry Little Christmas': An Ode to Seasonal Melancholy». The Atlantic. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. «...the song "Have Yourself a Merry Little Christmas" was written in 1943 by Hugh Martin and Ralph Blane before filming began, during World War II.»
- ↑ «Meet Me In St Louis, Production Notes». Thejudyroom.com. The Judy Room. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. «12/04/1943: Judy pre-records "Have Yourself A Merry Little Christmas".»
- ↑ 4,0 4,1 Martin, Hugh (2010). The Boy Next Door. Trolley Press. ISBN 978-0-615-36507-7.
- ↑ Martin, Hugh (2010). The Boy Next Door. Trolley Press. էջեր 9–10. ISBN 978-0-615-36507-7.
- ↑ Dirks, Tim (1996). «Meet Me in St. Louis (1944)». The Greatest Films. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Martin, Hugh (2010). The Boy Next Door. Encinitas, CA: Trolley Press. էջեր 196–197. ISBN 978-0-615-36507-7.
- ↑ 8,0 8,1 Willman, Chris (2006 թ․ դեկտեմբերի 22). «There's Something About Merry». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Collins, Ace (2001). Stories Behind the Best-Loved Songs of Christmas. Grand Rapids, Michigan: Zondervan. էջեր 78–79. ISBN 0-310-23926-5.
- ↑ «What's the best Christmas song?». Maclean's. Toronto. 2019 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «The Christmas Special». The Judy Garland Show. Season 1. Սերիա 15. Los Angeles. December 22, 1963. 1:54 minutes in. CBS. CBS Television City.
- ↑ «The Carpenter and the King». The Voice of Prophesy. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Whitburn, Joel (1986). Joel Whitburn's Pop Memories 1890-1954. Wisconsin, USA: Record Research Inc. էջ 170. ISBN 0-89820-083-0.
- ↑ «Hot R&B/Hip-Hop Songs». Billboard. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ Ryan, Gavin (2014 թ․ դեկտեմբերի 20). «ARIA Singles: Mark Ronson and Bruno Mars Stay At No 1». Noise11. Noise Network. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «iTunes – Music – Have Yourself a Merry Little Christmas – Single by Sam Smith». iTunes Store (US). 2014 թ․ դեկտեմբերի 5.
- ↑ Gary, Trust (2014 թ․ դեկտեմբերի 19). «Hot 100 Chart Moves: Sam Smith Brings 'Merry Little Christmas' to Chart for First Time». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Adult Contemporary». Billboard. 2016 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ «Phoebe Bridgers shares holiday EP If We Make It Through December». The FADER (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «Adult Contemporary». Billboard. 2018 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Hanna Wickes (2023 թ․ նոյեմբերի 30). «OMG: Fifth Harmony Reunion? Ally Brooke 'Is Trying' To Make It Happen, Collabs With Dinah Jane on New Christmas Single». j-14.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Luft records duets with mom Garland». Variety. 1995 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
- ↑ «UK Singles Chart». Official Charts Company. 1995 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
- ↑ «ARIA Top 50 Singles Chart». Australian Recording Industry Association. 2022 թ․ հունվարի 3. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Top Singoli – Classifica settimanale WK 52» (իտալերեն). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Michael Buble Album & Song Chart History Billboard Hot 100 for Michael Buble.
- ↑ «Michael Bublé Chart History (Holiday 100)». Billboard. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Top 100 Songs». Rolling Stone. 2020 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «2018 52-os SAVAITĖS (gruodžio 21-27 d.) SINGLŲ TOP100» (Lithuanian). AGATA. 2018 թ․ դեկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Christina Aguilera – Have Yourself a Merry Little Christmas». Single Top 100. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Christina Aguilera Chart History (Holiday 100)». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Christina Aguilera Chart History (Holiday Digital Song Sales)». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Christina Aguilera Chart History (Holiday Streaming Songs)». Billboard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Christina Aguilera – Awards». AllMusic. Rovi Corp. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Australian-charts.com — Sam Smith — Have Yourself A Merry Little Christmas. ARIA Top 50 Singles. Hung Medien.
- ↑ Sam Smith — Have Yourself A Merry Little Christmas Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Ultratop.be — Sam Smith — Have Yourself A Merry Little Christmas (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Sam Smith Album & Song Chart History Canadian Hot 100 for Sam Smith.
- ↑ Sam Smith Album & Song Chart History Billboard Canada AC for Sam Smith.
- ↑ Sam Smith Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Sam Smith.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201851,52 into search.
- ↑ Danishcharts.com — Sam Smith — Have Yourself A Merry Little Christmas. Tracklisten. Hung Medien.
- ↑ Finnishcharts.com — Sam Smith — Have Yourself A Merry Little Christmas. Finland’s Official List
- ↑ «Top Singles (Week 52, 2022)» (French). SNEP. Վերցված է 2023 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Musicline.de — Chartverfolgung — Sam Smith — Have Yourself A Merry Little Christmas (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ «Digital Singles Chart (International) Εβδομάδα: 51/2018» (հունարեն). IFPI Greece. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
- ↑ "Irish-charts.com – Discography Sam Smith". Irish Singles Chart.
- ↑ «2022 52-os savaitės klausomiausi (Top 100)» (լիտվերեն). AGATA. 2022 թ․ դեկտեմբերի 30. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ Dutchcharts.nl — Sam Smith — Have Yourself A Merry Little Christmas (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
- ↑ Norwegiancharts.com — Sam Smith — Have Yourself A Merry Little Christmas. VG-lista. Hung Medien.
- ↑ "Portuguesecharts.com – Sam Smith – Have Yourself A Merry Little Christmas". AFP Top 100 Singles.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
- ↑ SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201851 into search.
- ↑ Swedishcharts.com — Sam Smith — Have Yourself A Merry Little Christmas. Singles Top 60. Hung Medien.
- ↑ Sam Smith — Have Yourself A Merry Little Christmas swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ Sam Smith Album & Song Chart History Billboard Hot 100 for Sam Smith.
- ↑ Sam Smith Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Sam Smith.
- ↑ «Sam Smith – Chart Results: Holiday 100». Billboard. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «British single certifications – Frank Sinatra – Have Yourself a Merry Little Christmas». British Phonographic Industry.
- ↑ «ARIA Charts – Accreditations – 2023 Singles». Australian Recording Industry Association.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «Danish single certifications». IFPI Danmark. Scroll through the page-list below until year 2022 to obtain certification.
- ↑ «Portuguese single certifications» (Portuguese). Associação Fonográfica Portuguesa.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «British single certifications – Sam Smith – Have Yourself a Merry Little Christmas». British Phonographic Industry.
- ↑ «American single certifications – Sam Smith – Have Yourself a Merry Little Christmas». Recording Industry Association of America.
- ↑ «Italian single certifications» (Italian). Federazione Industria Musicale Italiana.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2020" in the "Anno" drop-down menu. Select "Singoli" under "Sezione".
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Entertainment Weekly article Արխիվացված 2013-10-01 Wayback Machine – երգի բառերի պատմությամբ, ներառյալ երեք տարբեր տարբերակներ