Կուրտ Հյուգո Շնայդեր
Կուրտ Հյուգո Շնայդեր | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Kurt Hugo Schneider |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1988 (36 տարեկան) Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | video editor, երգիչ, երգերի հեղինակ, շախմատիստ, երաժիշտ, յություբեր, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և հեռուստատեսային պրոդյուսեր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Եյլի համալսարան, Wissahickon High School? և Գրեյս Հոփեր քոլեջ |
Անդամակցություն | Phi Beta Kappa |
Պարգևներ | |
Կայք | kurthugoschneider.com |
Kurt Hugo Schneider Վիքիպահեստում |
Կուրտ Հյուգո Շնայդեր (սեպտեմբերի 7, 1988, Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ)[1], օգտագործում է նաև KHS հապավումը, հոլովակների ամերիկացի խմբագիր, պրոդյուսեր, երաժիշտ, երգիչ և երգերի հեղինակ, որի հիմնական գործնեությունն արտահայտվում YouTube-ում երաժշտական տեսահոլովակներ ավելացնելով։ Նա ստեղծում է տեսահոլովակներ YouTube-ում տարբեր երաժիշտների, այդ թվում է Սեմ Ցույի օգնությամբ, ստեղծում մեդլի երաժշտական հոլովակներ, որոնցում Սեմ Ցույը երգում է որպես մեկ մարդուց կազմված երգչախումբ[2][3]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնայդերը ծնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում վիզուալ նկարիչ Լաուրա Ս․ Աութի և մաթեմատիկոս Մայքլ Շնայդերի ընտանիքում[4][5]։ Մեծացել է Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա նահանգի Բլյու Բելլ բնակավայրում, որտեղ նա ապրել է Սեմ Ցույից ընդամենը մեկ փողոց հեռու, որ հետ ծանոթացել է միջնակարգ դպրոցում։ Ավելի ուշ նրանք երկուսով հաճախել են Վիսսահիկովի ավագ դպրոց[6]։ Նա ունի գերմանական և ավստրիական ծագում հոր կողմից, բայց չի խոսում գերմաներեն[7][8][9]։ Շնայդերը ունի մեծ քույր, ով դասական դաշնակահար է[10]։ Վիսսահիկովի դպրոցն ավարտելիս Շնայդերն ստացել է Valedictorian աստիճան[11]։ 2010 թվականին ավարտել է Եյլի համալսարանը (magna cum laude), որտեղ սովորել է մաթեմատիկա[1] ու ներգրավվել Phi Beta Kappa միությունում[12]։
Շնայդերը խաղացել է Եյլի համալսարանի շախմատի թիմում[11]։ Ներկայում նրա Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիայի Elo վարկանիշն 2235 է[13] և կարող է խաղալ շախմատ միաժամանակ մի քանի տախտակի վրա՝ աչքերը կապած[14]։ Լաս Վեգասի «Nordic Semiconductor» հյուրընկալված CES 2014 շախմատի մրցաշարում նա խաղացել է Մագնուս Կառլսենի դեմ[15]։ Նաև ինքնակրթությամբ սովորած երաժիշտ է[16]։
Ըստ Business Insider-ի և SocialBlade-ի տվյալների՝ համարվում է, որ նա YouTube-ից ստանում է ավելի քան վեցանիշ գումար[17][18]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Համագործակցություն Սեմ Ցույի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնայդերը Սեմ Ցույի հետ համագործակցությունն սկսել է ավագ դպրոցից և շարունակել Եյլի համալսարանում սովորելու ողջ ընթացքում․ Շնայդերը համալսարան ընդունվել է մի տարի առաջ[19]։ Նա նկարահանել է հոլովակներ, որոնցում Ցույը կատարում է քավերներ և մեդլիներ, այնուհետև ստեղծել առցանց երաժշտական շարք (College Musical) և օրիգինալ երգեր։
Նրանք լրատվամիջոցների ուշադրությունն արժանացել են Մայքլ Ջեքսոնի մեդլիի տեսագրությամբ[2][3]։ Այս տեսանյութը Շնայդերի KurtHugoSchneider YouTube-յան ալիքի իններորդ ամենաշատ դիտված տեսանյութն է (ավելի քան 34 միլիոն)[20]։ Այս մեդլին մեկն է այն մի քանի աշխատանքներից, որոնցում Շնայդերը, օգտագործելով հոլովակի խմբագրման տեխնիկան, ստեղծում է ա կապելլա կատարող մեկ մարդուց բաղկացած երգչախմբի պատրանք՝ Ցույի հետ կատարելով վոկալն ու բեք վոկալը, ներկայացնելով իր բազմաթիվ տարբերակներ[3][21]։ Նրանց մեդլի տեսահոլովակները Time ամսագրի կողմից նկարագրվել են որպես Glee-ի և «Կլոնների հարձակումը» ֆիլմի համադրություն[2]։ Վիրուսային տեսանյութերը մի քանի անգամ հեռարձակվել են հեռուստատեսությամբ, ներառյալ The Oprah Winfrey Show-ն և The Ellen DeGeneres Show-ն[22][23][24][25]։ 2011 թվականի փետրվարի 3-ին Շնայդերի տեսահոլովակը, որում Ցույը կատարում է Hold It Against Me երգը և նվագում դաշնամուր, իսկ Շնայդերը՝ հարվածային գործիքներ, հայտնվել է Բրիթնի Սփիրսի պաշտոնական կայքում[26][27]։
Նրանց տեսահոլովակների հայտնիությունն օգնել է, որ ստեղծվեն այլ նախագծեր[19]։ Ինքնուրույն նկարահանած «Քոլեջի մյուզիքլ։ Ֆիլմ» կինոնկարը, որ հիմնված է իրենց առցանց երաժշտական շարքերի վրա, ավարտվին է հասցվել 2010 թվականի ամռանը և թողարկվել սեպտեմբերի 3-ին[28]։ Ֆիլմի մի քանի կադրից դուրս տեսարաններ, որ նկարահանվել են Նիք Ուհասի կողմից, թողարկվել են ՅուԹուբում[29]։ 2010 թվականի սեպտեմբերից Շնայդերը և Ցույն սկսել են թողարկել նաև օրիգինալ երգերի տեսանյութեր[1][30], իսկ 2013 թվականի մայիսին թողարկվել է Սեմ Ցույի դեբյուտային օրիգինալ ալբոմը` Make It Up[31]:
Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շնայդերը ստեղծել է նաև երաժշտական տեսահոլովակներ այլ արտիսիտների հետ համագործակցությամբ։ Հայտնի տեսանյութերից են Մայլի Սայրուսի մեդլին Քրիստինա Գրիմմիի կատարմամբ[32], «Just Dream» երգը Ցույի և Գրիմմի կատարմամբ («Կուրտ Հյուգո Շնայդեր» ալիքի առավել դիտված տեսահոլովակը` ավելի քան հարյուր քառասուն միլիոն դիտում)[33] և "Baby" երգի ծաղրանմանակման տեսանյութը Հասկիի հետ[34]։ Նա նաև ծաղրանմանակել է Ռեբեկա Բլեքի "Friday" երգը, որը Շնայդերի փոփոխությունների շնորհիվ հայտնի է որպես "Void Rays": Նա համագործակցել է Թիֆֆանի Ալվորդի հետ Թեյլոր Սվիֆթի մեդլիի կատարման[35], և Matisse-ի հետ՝ Ռիհաննայի երգերի մեդլիի կատարման համար[36]։ Որոշ դեպքեում նա համագործակցել է նաև Մաքս Շնայդերի հետ, օրինակ՝ նա ղեկավարել է Շնայդերի և Վիկտորիա Ջասթթիի` Բրունո Մարսի մեդլիի, Maroon 5-ի մեդլիի և Սուրբծննդյան մեդլիի ստեղծումը[37]։ Քոդ Սիմսոնի «Paradise» ալբոմի համար Շնայդերի հետ գրել է «Standing in China» ստեղծագործությունը։ Շնայդերը հանդես է եկել որպես պրոդյուսերի օգնական Եյլի համալսարանի համար տեսանյութի պատրաստման ժամանակ, որում նկարահանվել են Ցույն ու համալսարանի ուսանողներ[19][38]։
Նա նաև կատարել է Ջասթին Բիբերի "Beauty and the Beat" երգի քավերը Alex Goot-ի և Քրիսի Քոստանզայի հետ[39], OneRepublic-ի "Counting Stars" երգի քավերը[40], ինչպես նաև Դեմի Լովատոյի "Heart Attack" երգի քավերը Halocene-ի հետ[41]։
Համագործակցություն Կոկա Կոլայի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Շնայդերը և Կոկա Կոլան 2013 թվականի երկու սինգլների՝. դրանք են Քելվին Հարիսի "Feel So Close" և Of Monsters and Men-ի "Little Talks" երգերի քավերների համար ստեղծել են երաժշտական տեսահոլովակներ "The Sounds of AHH" արշավի համար։ Պրեմիերան կայացել է հունվարի 14-ին՝ FOX ալիքի American Idol նախագծի 13-րդ սեզոնի առաջին թողարկման ժամանակ։
Շնայդերի կողմից մշակված 2 նոր տարբերկաներում նա «նվագում» է միայն Կոկա Կոլայի շշերով, բաժակներով և տարաներով։ Բացի այդ, "Feels So Close" հոլովակում առկա է Սեմ Ցույի վոկալը, իսկ "Little Talks" երգը կատարվում է բիթբոքսեր Քեվին Օլուսոլայի ձայնակցմամբ[42]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացվում է iTunes Store-ում թվային տարբերակով թողարկված սինգլների ցանկն է, որը ձայնագրվել են այլ արտիստների հետ, բացառությամբ Սեմ Ցույի։
- Քավերներ
Տարի | Վերնագիր | Երգիչ | Օրիգինալի կատարող |
---|---|---|---|
2010 | "Chopsticks!" | Էնդրյու Ջոնսոն | Euphemia Allen |
"Iris" | Կուրտ Հյուգո Շնայդեր, Ջեք Բրուեն | Goo Goo Dolls | |
2011 | "Hold My Hand" | J Rice, Կուրտ Հյուգո Շնայդեր | Մայքլ Ջեքսոն և Էյքոն |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Բնօրինակ անվանում | Աշխատանք | Նշումներ |
---|---|---|---|---|
2010 | Ահա թե ինչու եմ ընտրել Եյլը | That's Why I Chose Yale | պրոդյուսեր, երաժշտական պրոդյուսեր, հնչյունային ռեժիսոր, վոկալիստ, դերասան | Տեսահոլովակ (17 րոպե), որ ստեղծվել է Եյլի համալսարանի ընդունող հանձնաժողովի հետ համագործակցությամբ |
Ոչինչ չմնաց չասված | Nothing Left Unsaid | Ռեժիսոր | Կարճամետրաժ (13 րոպե) ֆիլմ, որում նկարահանվել են Դենիել Ամերմանը, Ջուլիա Շեյնը եւ Ջեյ Ֆրիսբին | |
2014 | College Musical: The Movie | Կարճամետրաժ ֆիլմ |
Երաժշտական տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկը ներառում է միայն սոլո տեղծագործությունների երաժշտական հոլովակները, Սեմ Ցույի օրիգինալներն ու այլ արտիստների հետ համագործակցություններն ընդգրկված չեն։
Տարի | Վերնագիր | Երգիչներ | Օրիգինալի կատարողներ | Նշումներ |
---|---|---|---|---|
2010 | ||||
"Can I Have This Dance" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Ավագ դպրոցի մյուզիքլ | Քավեր տարբերակ | |
"Circus" | Ջեք Բրուեն, Կուրտ Հյուգո Շնայդեր | Բրիթնի Սփիրս | ||
"Run" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Snow Patrol | ||
"Thinking of You" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Քեթի Փերրի | ||
"Don't Stop Believin'" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Journey | ||
"You and I Both" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Ջեյսոն Մրազ | ||
"Michael Jackson Medley" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Մայքլ Ջեքսոն | Հատվածներ Մայքլ Ջեքսոնի երգերից | |
"Down" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Ջեյ Շոն | Քավեր տարբերակ | |
"Breaking Free" | Սեմ Ցույ, Էլիսոն Վիլյամս | Ավագ դպրոցի մյուզիքլ | ||
"Keep Holding On" | Կուրտ Հյուգո Շնայդեր | Ավրիլ Լավին | ||
"All I Want For Christmas Is You" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Մրայա Քերի | ||
"Tik Tok" | Allison Williams, Կուրտ Հյուգո Շնայդեր | Կեշա | ||
"Replay" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Իյազ | ||
"Fireflies" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Owl City | ||
"Need You Now" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Lady Antebellum | ||
"Break Your Heart" | Jake Bruene, Frank Sacramone, Կուրտ Հյուգո Շնայդեր | Թայո Կրուզ | ||
"Only Hope" | Tiffany Alvord, Կուրտ Հյուգո Շնայդեր | Mandy Moore, Switchfoot | ||
"Nothin' On You", "Hey, Soul Sister" | Սեմ Ցույ, Ahmir, Կուրտ Հյուգո Շնայդեր | Բ.օ.Բ. Բրունո Մարս, Train | ||
"Miley Cyrus medley" | Քրիտինա Գրիմմի | Մայլի Սայրուս | Հատվածներ Մայլի Սայրուսի երգերից | |
"Heaven" | Սեմ Ցույ | Բրայան Ադամս | Քավեր տարբերակ | |
"Unwell" | Սեմ Ցույ, Կուտ Հյուգո Շնայդեր | Matchbox Twenty | ||
"For Good" | Սեմ Ցույ և Նիք Պիտերա | Wicked | Wicked մյուզիքլից երաժշտական համարի քավեր տարբերակ | |
"Don't Want An Ending" | Սեմ Ցույ | Օրիգինալ հոլովակ Ամանդա Գլասսմենի մասնակցությամբ | ||
"Love The Way You Lie Mashup" | Սեմ Ցույ | Ռիհաննա | Dynamite", "Love The Way You Lie" և "Teenage Dream" երգերի մեշափ | |
"If I Die Young" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | The Band Perry | Քավեր տարբերակ | |
"Just The Way You Are" | Սեմ Ցույ | Բրունո Մարս | ||
"DJ Got Us Falling In Love" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Աշեր և Պիտբուլ | ||
"The Only Exception" | Սեմ Ցույ | Paramore | ||
"I Will Follow You Into The Dark" | Կուրտ Հյուգո Շնայդեր | Death Cab for Cutie | ||
"Just a Dream" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Nelly | ||
"Dynamite, Firework & Grenade" | Սեմ Ցույ | Քեթի Փերրի, Բրունո Մարս, Թայո Կրուզ | Թայո Կրուզի "Dynamite", Քեթի Փերրիի "Firework" և Բրունո Մարսի "Grenade" երգերի մեշափ | |
"Banelings" | Հուսկի, Կուրտ Հյուգո Շնայդեր | Ջասթին Բիբեր | Baby ծաղրանմանակում | |
"Iris" | Կուրտ Հյուգո Շնայդեր | Goo Goo Dolls | Քավեր տարբերակ | |
2011 | "Imagine" | Սեմ Ցույ, Ահմիր | Ջոն Լենոն | Քավեր տարբերակ; նվիրված 2011 թվականի Թուսոնի հրաձգության զոհերին |
"Hold My Hand" | Ջի Րայս, Կուրտ Հյուգո Շնայդեր | Մայքլ Ջեքսոն ft. Akon | Քավեր տարբերակ | |
"Pretty Eyes" | Ալեքս Գութ | Ջուլիա Շաինայի մասնկացությամբ օրիգինալ տեսանյութ | ||
"Hold It Against Me" | Սեմ Ցույ | Բրիթնի Սփիրս | Քավեր տարբերակ | |
"Start Again" | Սեմ Ցույ | Վերոնիկա Բալեստրինի և Նիկի Ուհասի մասնակցությամբ օրիգինալ տեսանյութ | ||
"Jar of Hearts" | Սեմ Ցույ | Քրիստինա Փերրի | Քավեր տարբերակ | |
"You've Been on my Mind" | Դեյվ Դեյս | Օրիգինալ երգ | ||
"Void Rays" | Հոսկի, Կուրտ Հյուգո Շանյդեր | Rebecca Black | "Friday"-ի ծաղրական տարբերակը | |
"Go Screw Yourself" | էվերի | Օրիգինալ երգ | ||
"B-e-a-utiful" | Մեգան ՆիկոլMegan Nicole | Մայքլ Ջիմենզի մասնակցությամբ օրիգինալ երգ | ||
"Rolling in the Deep" | Սեմ Ցույ, Թիլեր Վարդ | Adele | Քավեր տարբերակ | |
"Rihanna Medley" | ՄատիսյաMatisse | Ռիհաննա | Ռիհաննայի միդլ երգ | |
"Skyscraper" | Օլիվիա Նոելե | Դեմի Լովատո | Քավեր տարբերակ | |
"How to Love" | Սեմ Ցույ | Լիլ Վայն | ||
"Katy Perry Medley" | Օլիվիա Նոելե | Քեթի Փերրի | Քեթի Փերրի միդլ երգ | |
"Happy Birthday" | Անդրյու Ջոնսոն | Օրիգինալ դաշնամուրային գործիքավորում | ||
"The Hardest Thing" | Թիլեր Վարդ | Օրիգինալ երգ | ||
"Moves Like Jagger" | Սեմ Ցուի | Maroon 5 | Քավեր տարբերակ | |
"Right Here Waiting" | Կուրտ Հյուգո Շնայդեր | Ռիչարդ Մարքս | ||
"How To Save A Life" | Ալեքս Գութ | The Frayք | ||
2012 | "Breakeven" | Մաքս Շնայդեր | The Script | |
"It Will Rain" | Մաքս Շնայդեր, Օլիվիա Նոելե | Բրունո Մարս | ||
"Nerdy and I Know It" | Հուսկի, Կուրտ Հյուգո Շնայդեր | LMFAO | "Sexy and I Know It"-ի ծաղրական տարբերակը | |
"Without You" | Մաքս Շնայդեր | Դեյվիդ Գետտա ft. Sia | Քավեր տարբերակ | |
"Stronger" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Քելլի Քլարկսոն | ||
"We Are Young" | Սեմ Ցույ, | fun | ||
"Not Over You" | Մաքս Շնայդեր | Գեվին ԴիԳրաու | ||
"OneRepublic Medley" | Կուրտ Հյուգո Շնայդեր | OneRepublic | OneRepublic-ի միդլ երգ | |
"Drops of Jupiter" | Ալեքս Գութ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Train | Քավեր տարբերակ | |
"Somebody That I Used to Know" | Մաքս Շնայդեր, Կուրտ Հյուգո Շնայդեր | Gotye | ||
"A Thousand Years" | Աիմե Պրոալ,Լայդսի Սթայրլինգ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Քրիստինա Փերրի | ||
"Safe and Sound" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Թեյլոր Սվիֆթ | ||
"Lightning" | Ալեքս Գութ | Oրիգինալ տեսանյութ | ||
"Bruno Mars Medley" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Բրունո Մարս | Բրունո Մարսի մասնակցությամբ միդլ երգ | |
"Pop Medley 2011" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Տարբեր | 2011 թվականի փոփ երգերի մեդլի | |
"Lady Gaga Medley" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Լեդի Գագա | Լեդի Գագայի միդլ երգերը | |
"Lighters / Super Bass Mashup" | Աիմե Պրոալ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Բեդ Միթս Էվիլ, Բրունո Մարս, Նիքի Մինաժ | "Lighters" և "Super Bass" երգերի մաշափ | |
"Somewhere Only We Know" | Էլիզաբեթ Գիլլիս, Մաքս Շնայդեր, Կուրտ Հյուգո Շնայդեր | Keane | Քավեր տարբերակ | |
"Born This Way" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Լեդի Գագա | ||
"Rocketeer" | Ջեք Բրուեն, Կուրտ Հյուգո Շնայդեր | Far East Movement | ||
"Hold My Hand" | Ջի Րայս, Կուրտ Հյուգո Շնայդեր | Մայքլ Ջեկսոն , Էկոն | ||
"King of Anything" | ս | Սարա Բարեիլես | ||
"Maroon 5 Medley" | Վիկտորիա Ջասթիս, Մաքս Շնայդեր, Կուրտ Հյուգո Շնայդեր | Maroon 5 | Maroon 5-ի միդլ երգը | |
"Call Me Maybe/Payphone Mashup" | Ջեյմս Էլն և Ջեսիկա Ջարրել | Կարլի Ռեյ Ջեպսեն, Maroon 5 | "Call Me Maybe" և "Payphone" երգերի մաշափ | |
"Titanium" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Դեյվիդ Գետտա ft. Sia | Քավեր տարբերակ | |
"Hey There Delilah" | Կուրտ Հյուգո Շնայդեր | Plain White T's | ||
"So Sick" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր, Մաքս Շնայդեր | Ne-Yo | ||
"Run To Me" | Կուրտ Հյուգո Շնայդեր | Օրիգինալ երգ | ||
"One More Night" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Maroon 5 | Քավեր տարբերակ; կենդանի ձայնագրում | |
"Skyfall" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Ադել | Քավեր տարբերակ | |
"The A Team" | Կուրտ Հյուգո Շնայդեր | Էդ Շիրան | ||
"Diamonds" | Կիմ Վիրերա, Կուրտ Հյուգո Շնայդեր | Ռիհաննա | ||
"Home" | Ջեյմս Էլն, Կուրտ Հյուգո Շնայդեր | Ֆիլիպ Ֆիլիպս | ||
"Locked Out of Heaven" | Մեգան Նիկոլ, Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Բրունո Մարս (օրիգինալ տարբերակ)
Alex Clare, Ջասթին Բիբեր, Թեյլոր Սվիֆթ, Կեշա (մեշափ) |
Մեշափ քավեր | |
"Little Things" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | One Direction | Քավեր տարբերակ | |
"Holiday Medley" | Վիկտորիա Ջասթիս, Մաքս Շնայդեր, Կուրտ Հյուգո Շնայդեր | Տարբեր | Երգեր | |
"I Knew You Were Trouble" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Թեյլոր Սվիֆթ | Քավեր տարբերակ | |
"2012 Remix" | Խառը | 2012 թվականին ձայնագրված երգերի մեշափ | ||
2013 | "Beauty And A Beat" | Ալեքս Գութ, Քրիսսի Կոստազա և Կուրտ Հյուգո Շնայդեր | Ջասթին Բիբեր ft. Նիքի Մինաժ | Քավեր տարբերակ |
"Don't You Worry Child" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Swedish House Mafia ft. Ջոն Մարտին | ||
"Kiss You" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր, Թիլեր Վարդ, Դեյվ Դեյս, Չեսթեր Սի (Not Another Boyband) | One Direction | ||
"Give Me Love" | Մաքս Շնայդեր | Էդ Շիրան | ||
"Brave" | Էքշն Իթեմ | |||
"When I Was Your Man" | Մաքս Շնայդեր | Բրունո Մարս | ||
"She Wolf (Falling to Pieces)" | Կիմ Վիերա, Կուրտ Հյուգո Շնայդեր | Դեյվիդ Գետտա ft. Sia | ||
"Pink Medley" | Մեքի Քեյթ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Pink | Pink միսդլ երգեր | |
"Mirrors" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Ջասթին Թիբերլեյկ | Քավեր տարբերակ | |
"Clarity" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Zedd | ||
"Me Without You" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Սեմ Ցույ | Օրիգինալ երգ Make It Up | |
"Heart Attack" | Սեմ Ցույ, Քրիս Կոստազա | Դեմի Լովատո | Քավեր տարբերակ | |
"Make It Up" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Սեմ Ցույ | Օրիգինալ երգ Make It Up | |
"Just Give Me A Reason" | Սեմ Ցույ, Քիլլի | Փինկ | Քավեր տարբերակ | |
"Let Her Go" | Թիլար Վարդ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Passenger | ||
"Can't Hold Us" | Մաքս Շնայդեր, Կուրտ Հյուգո Շնայդեր | Macklemore | ||
"22" | Ալեք Գութ, Քրիսի Կոստազա, Սեմ Ցույ, King the Kid, Կուրտ Հյուգո Շնայդեր | Թեյլոր Սվիֆթ | ||
"Shadow" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Սեմ Ցույ | Օրիգինալ երգ | |
"The Other Side" | Մաքս Շնայդեր, Կեկե Պալմեր, Ջեսոն Դերուլո, Կուրտ Հյուգո Շնայդեր | Ջեսոն Դերուլո | Քավեր տարբերակ | |
"Come & Get It" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Սելենա Գոմես | ||
"Cups" | Սեմ Ցույ, Կինա Գրաննիս, Ալեք Ջի, Կուրտ Հյուգո Շնայդեր | Աննա Կենդրիք | ||
"Here's To Summer" | Ջեսիկա Ջարրելլ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Ջեսիկա Ջերրել | Օրիգինալ երգ | |
"Radioactive" | Մեքի Քեյթ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Imagine Dragons | Քավեր տարբերակ | |
"Demi Lovato medley" | Սարա Սկիններ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Դեմի Լովատո | Medley of songs by Demi Lovato | |
"Blurred Lines" | Մաքս Շնայդեր, Կուրտ Հյուգո Շնայդեր | Ռոբին Թիք | Քավեր տարբերակ | |
"Bring Me The Night" | Սեմ Ցույ, Կինա Գրաննիս, Կուրտ Հյուգո Շնայդեր, | Սեմ Ցույ ft. Կինա Գրաննիս | Օրիգինալ երգ | |
"Treasure/Get Lucky Mashup" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Բրունո Մարս, Դեֆթ Փանկ | "Get Lucky" և "Treasure" երգերի մեշափ | |
"Worth It" | Սեմ Ցույ | Օրիգինալ երգ | ||
Wrecking Ball | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր, Քիլլի | Մայլի Սայրուս | Քավեր տարբերակ | |
2014 | "Unconditionally" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Քեթի Փերրի | |
"Problem" | Կուրտ Հյուգո Շնայդեր, Մաքս Շնայդեր | Արիանա Գրանդե | ||
"Story of My Life" | Թիլեր Վարդ, Մեքի Քեյթ, Կուրտ Հյուգո Շնայդեր | One Direction | ||
″Team″ | Մեքի Քեյթ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Lorde | ||
"Maps" | Մաքս, Էլիսոն Սթոներ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Maroon 5 | ||
"I H8 That" | Մեքի Քեյթ | Օրիգինալ երգ | ||
"Sweater Weather" | Մաքս Շնայդեր,, Էլիսոն Սթոներ | The Neighbourhood | Քավեր տարբերակ | |
"Counting Stars" | Քրիսի Կոստազա, Ալեքս Գութ, Կուրտ Հյուգո Շնայդեր | OneRepublic | ||
2015 | "2015 MASHUP" | Տարբեր | ||
"Same Old Love" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր, Էլիսոն Սթոներ | Սելենա Գոմես | Քավեր տարբերակ | |
"Sorry" | Against The Current, Ալեքս Գութ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Ջասթին Բիբեր | ||
"I Really Like You" | ՄԱՔՍ, Against The Current | Կարլի Ռեյ Ջեպսեն | ||
"Love Yourself" | Սեմ Ցույ, Կուրտ Հյուգո Շնայդեր | Փասթին Բիբեր | ||
"All I want for Christmas" | Չեյս Հոլֆելդեր, Կուրտ Հյուգո Շնայդեր | Մարիա Քարեյ | ||
"Bad Blood" | Մեքի Քեյթ և Բեն Խենգ | Թեյլոր Սվիֆթ | ||
"Chaiyya Chaiyya / Don't Stop Mashup"[43] | Կուրտ Հյուգո Շնայդեր, Սեմ Ցույ, Շանկեր Տուքեր, Վիդյա | A. R. Rahman, Մայքլ Ջեքսոն | "Chaiyya Chaiyya" և "Don't Stop 'Til You Get Enough" երգերի մեշափ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Sam Tsui and Kurt Schneider Interview». The Star Scoop. 2010 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Fletcher, Dan (2009 թ․ նոյեմբերի 23). «YouTube Effect: Making Money from Viral Videos». Time. Time Inc. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Sam Tsui's one-man choir hits YouTube». ABS-CBN News and Current Affairs. 2010 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Visual Artist Laurie S. Auth's Artworks». lsauth. 2014 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «New Haven Asset Management, Management Team». newhavenllc. 2014 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Sam Tsui & Kurt Schneider: The Covers». Sh-K-Boom Records. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «hi! both my grandparents on my dad's side were born in Vienna ;)». Twitter. 2011 թ․ փետրվարի 8. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «my dad's family is all german and austrian». Twitter. 2011 թ․ փետրվարի 8. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «do u speak any German words?». Twitter. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «older sister!». Twitter. 2011 թ․ փետրվարի 8. Վերցված է 2011 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ 11,0 11,1 «Talking YouTube with Kurt Hugo Schneider». Philadelphia Media Network. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Senior Year Inductees». Yale.edu. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «The United States Chess Federation - Chess Master Appeared on Oprah». United States Chess Federation. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Kurt Hugo Schneider & Macy Kate Play The Backwards Pop Song Challenge». YouTube. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Nordic Semi @ CES 2014 - HRM Chess Tournament starring Magnus Carlsen». YouTube. Վերցված է 2014 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «How did you learn the piano? - Did you get lessons or did you teach yourself?». Twitter. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «YouTube Statistics for Kurthugoschneider». SocialBlade. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «YouTube thought these people were going to make $100,000». Business Insider. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 «Kurt Schneider re(de)fines formula for YouTube success». The Yale Herald. Yale University. 2010 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ As at December 2011. Schneider, Kurt Hugo. «KurtHugoSchneider's Channel». YouTube. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Smith, Mark W. (2009 թ․ հոկտեմբերի 3). «Michael Jackson medley video a Web hit». Detroit Free Press. Gannett Company, Inc. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Incredible Feats». The Oprah Winfrey Show. Harpo Productions. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Miranda (2010 թ․ փետրվարի 16). «Bullblog breaking news: Sam Tsui to be on Oprah». The Yale Herald. Yale University. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Zuckerman, Esther (2010 թ․ դեկտեմբերի 2). «Tsui '11 and Schneider '10 on 'Ellen'». Yale Daily News. The Yale Daily News Publishing Company. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «YouTube Sensation Sam Tsui Performs!». Ellen.WarnerBros.com. Warner Bros. 2010 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Sam Tsui Covers Britney's "Hold It Against Me"». britneyspears.com. 2011 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «My "Hold it Against Me" cover was just posted on @britneyspears official website!! Ahhh! :-D». Twitter. 2011 թ․ փետրվարի 4. Վերցված է 2011 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Zhang, Baobao (2010 թ․ սեպտեմբերի 3). «The stacks are alive ... with the sound of "College Musical"». Yale Daily News. The Yale Daily News Publishing Company. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Ep. 01 of The Making of College Musical The Movie». YouTube. 2010 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Sam Tsui - Don't Want An Ending». YouTube. 2010 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Preorder "Make It Up" on iTunes"». 2013 թ․ մայիսի 4. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
- ↑ «Miley Cyrus Medley (ft. Christina Grimmie)». YouTube. 2010 թ․ մայիսի 2. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «'Just A Dream' by Nelly - Sam Tsui & Christina Grimmie». YouTube. 2010 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «NERD ALERT - Banelings - (Justin Bieber - Baby PARODY) ft HuskyStarcraft / KurtHugoSchneider». YouTube. 2010 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «YouTube». YouTube. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Rihanna Medley!! (ft. Matisse)». YouTube. 2011 թ․ հուլիսի 28. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Breakeven - The Script (ft. Max Schneider)». YouTube. 2012 թ․ հունվարի 8. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «That's Why I Chose Yale». YouTube. 2010 թ․ հունվարի 14. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Beauty and the Beat Cover». YouTube. 2013 թ․ հունվարի 5. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Counting Stars Cover». YouTube. 2014 թ․ հունվարի 25. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ {{cite web |url=https://www.youtube.com/watch?v=-aaYNrqqmCg%7C title=Heart Attack Cover|publisher=YouTube |date=2018-01-9
- ↑ «Behind the Bottles: 5 Questions With Kurt Hugo Schneider». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Chaiyya Chaiyya / Don't Stop MASHUP!! - INDIA EDITION ft Sam Tsui, Shankar Tucker, Vidya ՅուԹյուբում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրտ Հյուգո Շնայդեր» հոդվածին։ |
|