Հեշտիա
Գյուղ | ||||
---|---|---|---|---|
Էշտիա | ||||
վրաց.՝ ეშტია | ||||
Երկիր | Վրաստան | |||
Մխարե | Սամցխե-Ջավախք | |||
Մունիցիպալիտետ | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | |||
Համայնք | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | |||
Պաշտոնական լեզու | վրացերեն | |||
Բնակչություն | 1691[1] մարդ (2014) | |||
Ազգային կազմ | Հայեր 98,9 % | |||
Կրոնական կազմ | Հայ Կաթոլիկ եկեղեցի | |||
Ժամային գոտի | UTC+4 | |||
| ||||
Հեշտիա (վրաց.՝ ეშტია), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։
Հիմնադրվել է 1830 թվականին՝ Արևմտյան Հայաստանից եկած գաղթականների կողմից։ Ջավախքի ամենամեծ հայաբնակ գյուղերից մեկն է։ Գյուղում գործում է Սբ. Աստվածամոր կաթոլիկ եկեղեցին (կառ. 1856 թ.)։ Ունի երկու միջնակարգ դպրոց մոտ 500 աշակերտով։ Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ։ 1987 թ. ուներ 3.630, սակայն այս թիվը վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն նվազել է արտագաղթի պատճառով[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրել են հիմնականում Էրզրումի (Կարին) նահանգի Խնուս գավառի Քյուլլի գյուղից եղած գաղթականները, ինչպես նաև մոտ հիսուն ընտանիք Մշո, Սասունի, Ալաշկերտի, Սալմաստի, Կարսի գավառների գյուղերից։ Դրա պատճառ է հանդիսացել 1828-1829 թթ. Ռուս-թուրքական պատերազմից հետո ռուս գեներալ Պասկևիչի և Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու կողմից կազմակերպած գաղթը, որը թույլատրված էր Ադրիանոպոլիսի հայտնի պայմանագրով։ Գաղթականների այստեղ կանգ առնելու պատճառներն են եղել սառնորակ աղբյուրները, մոտիկից հոսող Փարվանա գետը և տարածքի նմանությունը իրենց թողած երկրին։ (Քյուլլին «որտեղից հիմնականում եկել էին գաղթականները, գտնվում է ծովի մակերևույթից 1800մ բարձրության վրա, Արաքս գետի ձախ ափին, Գայլ գետի հարևանությամբ, որի ջրերը գոյանում են Բինգյոլի աղբյուրների ջրերից։)
Հեշտիան թերևս մ.թ.ա. 2-րդ դարում հույն աստղագետ, աշխարհագետ Կլավդիոս Պտղոեմոսի կողմից կազմած քարտեզների մեջ Շտեա բնակավայրն է։ Թեև Հեշտիա գյուղի տարածքը նախքան գաղթականների հաստատվելը բնակեցված չի եղել և հայտնի չէ, այն նախկինում եղել է բնակեցված, թե ոչ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնցից են՝ Իրեք լալա, Խալաչ, Հոնոի, Պալ տգու, Ցվրդան աղբյուրները։
Հեշտիայում ծնվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռիմա Մկոյան, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու (1940 թ.)
- Վիկտոր Հովսեփյան, բանաստեղծ (1947 թ.)
- Մկրտիչ Գրաբսկի, բժշկական գիտությունների թեկնածու (1948 թ.)
- Արթուր Գրաբսկի, ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ (1969 թ.)
- Հովակիմ Գրաբսկի, տնտեսագիտական գիտությունների թեկնածու (1928-2012 թ.)
- Վառլեն Գրաբսկի, ֆիզիկական գիտությունների թեկնածու (1954 թ.)
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ջավախահայության որոշ հիմնախնդիրներ», Արիստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան, Նորավանք ԳՀԿ, Եր. 2009 ISBN 978-9939-9000-6-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
- ↑ Նշված տեղում, էջ 29։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 355)։ |