Մեծ Գոնդուրա
Գյուղ | ||||
---|---|---|---|---|
Մեծ Գոնդուրա | ||||
վրաց.՝ დიდი გონდური | ||||
Երկիր | Վրաստան | |||
Մխարե | Սամցխե-Ջավախք | |||
Մունիցիպալիտետ | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | |||
Համայնք | Նինոծմինդայի մունիցիպալիտետ | |||
ԲԾՄ | 1780 մետր | |||
Պաշտոնական լեզու | վրացերեն | |||
Բնակչություն | 990[1] մարդ (2014) | |||
Ազգային կազմ | Հայեր 99,7 % | |||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |||
Ժամային գոտի | UTC+4 | |||
|
Մեծ Գոնդուրա (վրաց.՝ დიდი გონდური - Դիդի Գոնդուրի), գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Գոնդուրա գյուղը գտնվում է Սամցխե-Ջավախքի Նինոծմինդա շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 11 կմ հարավ, շրջկենտրոն Նինոծմինդայից 10 կմ հյուսիս-արևմուտք, ծ.մ. 1795-1840 մ բարձրության վրա, Քառասնակն գետի աջ ու ձախ ափերին։
Գյուղում բնակվում է 327 ընտանիք։ Բնակչության ընդհանուր քանակը կազմում է 1327 մարդ։
Վարելահողերի ընդհանուր տարածքը կազմում է 632 հա, խոտհարքեր՝ 190 հա, արոտավայրեր՝ 1408 հա։ Անասունների ընդհանուր գլխաքանակը կազմում է կովեր՝ 900 գլուխ, ոչխարներ և այծեր՝ 330 գլուխ։
Մեծ Գոնդուրայի դպրոցում սովորում է շուրջ 184 աշակերտ։
Գյուղում հայոց եկեղեցու հիմնադրումը տեղի է ունեցել 1830-ականին՝ Սբ. Հակոբ անվամբ, բայց 1869 թ. հին եկեղեցու տեղում կառուցվել է մինչ այժմ կանգուն, քարաշեն եկեղեցի։Գտնվում է Մամզարա և Դիլիֆ գյուղերի հարևանությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
ՄԵԾ ԳՈՆԴՈՒՐԱ – ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՇՐՋԱՆ
ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1830 ԹՎԱԿԱՆԻՆ:
Եկեղեցու hիմնադրումը. Նինոծմինդայից 10 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Մեծ Գյոնդուրա գյուղի Սուրբ. Հակոբ եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին: Եկեղեցու անունն առկա է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի 1839-40-ական թվականների տեղեկագրում: Վերջինիս համաձայն եկեղեցու ծխականների թիվը տվյալ պահին կազմել է 256-ը[1]: 1860-ական թվականներին եկեղեցին դեռևս փայտաշեն էր[2]: 1869 թվականին հին եկեղեցու տեղում կառուցվում է մինչև օրս կանգուն քարաշեն նոր եկեղեցին, որի արևմտյան ճակատին պահպանվել է այդ հաստատող շինարարական արձանագրությունը, համաձայն որի՝ եկեղեցին կառուցվել է հասարակության միջոցներով, Հակոբ քհն. Միքելյանցի ղեկավարությամբ[3]:
1905 թվականի թեմի եկեղեցիների տեղեկագրում Մեծ Գյոնդուրա գյուղում հիշատակված է նաև Սուրբ Համբարձում անվամբ եկեղեցի, որի տարեկան եկամուտը կազմել է 37 ռ. արծաթով[4]:
Ճարտարապետություն. Եկեղեցին բազիլիկ տիպի է` կառուցված մոխրագույն սրբատաշ բազալտից: Ընդհանուր չափսերն են 18,92x10,85 մ: Եկեղեցու ճակատային մասում զետեղված է կարմիր տուֆից խաչքար և փոքրիկ արձանագրություն Քանդակող Վարդան Սուքիասյան. Մուտքը բացված է եկեղեցու արևմտյան մասից, որը շրջապատված է ուղղանկյուն ժապավենով: Մուտքի դռան աջ և ձախ կողմերում կամարաձև խորշեր են: Եկեղեցու տանիքի վրա կառուցված է երկհարկանի զանգակատուն: Արևելյան մասում Սուրբ Խորանն է՝ աջ ու ձախ կողմերում գտնվող ավանդատներով։
Ծխատեր քահանաներ.Մեծ Գյոնդուրա գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանաներից է եղել Հակոբ քհն. Միքայելյանցը[5]: Քահանայագործել է 1860-80-ական թվականներին[6]:
Դպրոց. Գյուղի եկեղեցա-ծխական դպրոցի վերաբերյալ հիշատակություն առկա է թեմի դպրոցների 1869 թվականի տեղեկագրում, համաձայն որի՝ այն հիմնադրվել է 1864 թվականին, տեղի հասարակության միջոցներով: Տվյալ պահին սովորողների թիվը կազմել է 49-ը[7]: 1875 թվականի տեղեկագրի տվյալներով, գյուղի նախակրթարանը գտնվել է Սուրբ Հակոբ եկեղեցու գավթում: Ուսուցիչ է հիշատակվում Ալեքսանդր Պետրոսյանը[8]:
Եկեղեցու վերանորոգություն. 2010 թվականին վերանորոգվել է Սուրբ Հակոբ եկեղեցու տանիքը և թիթեղապատվել: Աշխատանքները կատարվել են գյուղի ռուսաստանաբնակ բարեգործ Մնացական Առաքելյանի միջոցներով:
Հրապարակող-Ա.Սուքիասյան