Էդուարդ արքայազնի կղզին (անգլ.՝ Prince Edward Island ֆր.՝ Île-du-Prince-Édouard, P.E.I.), տարածք Կանադայի արևելյան մասում։ Կանադայի 13 նահանգներից մեկն է, վարչական կենտրոնը Շարլոթթաուն քաղաքն է։ Տարածությունը 5,6 հզ․ կմ² է, բնակչությունը՝մոտ 138 հազար մարդ (2004)։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է (կարտոֆիլ, բանջարեղեն, պտուղներ, ծխախոտ, անասնապահություն)։ Զարգացած են ձկնորսությունը, տուրիզմը։ Կա անտառանյութի և փայտամշակման արդյունաբերություն։ Կղզում է ծնվել հայտնի գրող Լյուսի Մոնթգոմերին։