Պտուղ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պտուղ (այլ կիրառումներ)
Պտուղ, բուսաբուծությունում, ծածկասերմ բույսերի օրգան, առաջանում է ծաղկից և ծառայում որպես սերմերի ձևավորման տեղ և պաշտպանման ու տարածման միջոց։ Ձևավորվում է բեղմնավորումից հետո (բացառությամբ պարթենոկարպ պտուղ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտղի արտաքին մասը կոչվում է պտղապատյան (պերիկարպիում)։ Բուսաբանության մեջ տարբերում են պտղի հետևյալ ձևերը՝ հատիկ, պատիճ, ունդ, տուփիկ, ընկույզ, կորիզապտուղ, հատապտուղ, արմատապտուղ, պտղաբանջար և այլն։
Պտուղները լինում են իսկական և կեղծ։
Իսկական պտուղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսկականը (ձևավորվում է վարսանդի սերմնարանից) ունեն պտղատու տեսակների մեծ մասը (ծիրանենի, դեղձենի, շլորենի, սալորենի, կեռասենի, բալենի և այլն)։ Սրանց պտուղը անվանվում է միաբուն կորիզ։
Կեղծ պտուղներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեղծ Պտուղից են (ձևավորմանը, բացի վարսանդից, մասնակցում են նաև ծաղկի այլ օրգաններ) խնձորը, տանձը, սերկևիլը։ Սրանց պտուղը տարաճած պտղակալ է, որի ներքին մասը կոչվում է միջուկ։ Վերջինը սերմնաբների թերակղզում է իսկական պտուղը։ Այն պտուղները, որոնք առաջանում են իրար միաձուլված ծաղիկների խմբավորությունից, կոչվում են պտղաբույլեր, օրինակ, թուզը, թութը, ելակը։ Յուրաքանչյուր պտուղը պարունակում է մեկ կամ բազմաթիվ սերմեր։
Իսկական պտուղները ստորաբաժանվում են պարզի (ձևավորվում են մեկ վարսանդից) և բարդի (առաջանում են բազմաթիվ ապոկարպ գինեցեումներից)։ պտուղները ըստ պտղապատյանի կազմության լինում են չոր և հյութալի։ Չորերը (ցորեն, գարի, հաճար, ոսպ, սիսեռ, լոբի, ընկույզ, նուշ, պիստակ, տխիլ) կազմված են փայտեցած, իսկ հյութալիները (խաղող, ծիրան, սալոր, շլոր, կեռաս, բալ, խնձոր, տանձ, սերկևիլ, նուռ, թուզ, պոմիդոր, սեխ, ձմերուկ, վարունգ և այլն)՝ մսալի հյուսվածքներից։ Բարդ պտւղները կոչվում են ըստ պարզ պտուղների անվանման՝ բարդ կորիզապտուղ, բարդ սերմնապտուղ և այլն։ Ըստ անատոմիական կազմության, յուրաքանչյուր պտուղ կազմված է 3 շերտից՝ արտաքին (էքսոկարպ), միջին (մեզոկարպ) և ներքին (էնդոկարպ)։ Ըստ ժամանակակից մորֆոգենետիկական դասակարգման, պտուղները բաժանում են ապոկարպների (առաջանում են չհամաճած վարսանդներից) և ցենոկարպների (առաջանում են սերտաճած պտղաթերթերով գինեցեումից)։
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցենոկարպ պտուղները ստորաբաժանվում են սինկարպների (երկտուն կամ բազմաբուն կենտրոնական եզրային պլացենտացիայով), պարակարպնևրի (միաբուն, եզրային աստիճանական պլացենտացիայով) և լիզիկարպների (միաբուն, կենտրոնական, սյունավոր պլացենտացիայով)։ Ապոկարպ պտուղները ավելի պարզ են։ պտուղները պարունակում են մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ սննդանյութեր՝ օսլա, շաքարներ, օրգանական թթուներ, սպիտակուցներ, ճարպեր, հանքային աղեր, վիտամիններ, կենսաբանորեն ակտիվ նյութեր։ պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված։ Պտուղ ուսումնասիրող գիտությունը կոչվում է կաբպոլոգիա։ Է․ Մորիկյան պատկերազարդումը տես 321-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 414)։ |
Ընթերցե՛ք «պտուղ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |