Գայոս Մարիոս
Գայոս Մարիոս լատին․՝ C.Marius C.f.C.n. Cor. | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 157[1][2] կամ ենթդ․ մոտ մ. թ. ա. 158[3] |
Ծննդավայր | Արպինո, Հին Հռոմ |
Մահացել է | հունվարի 13, մ. թ. ա. 86 |
Մահվան վայր | Հռոմ, Հին Հռոմ[4] |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | Ancient Roman priest, Հին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ, քաղաքական գործիչ և զորավար |
Ամուսին | Julia?[5][3][3] |
Ծնողներ | հայր՝ Gaius Marius?[6][3][3], մայր՝ Fulcinia?[6][3][3] |
Զբաղեցրած պաշտոններ | Ժողովրդական տրիբուն, Պրետոր, հինհռոմեացի սենատոր, կոնսուլ, քվեստոր, կոնսուլ, կոնսուլ, կոնսուլ, կոնսուլ, կոնսուլ, կոնսուլ, ռոմանական կառավարիչ, ռոմանական կառավարիչ և Ավգուրներ |
Անդամություն | Պոպուլյարներ |
Երեխաներ | Գայոս Մարիոս[6][3][3] |
Gaius Marius Վիքիպահեստում |
Գայոս Մարիոս (Gaius Marius, մ. թ. ա. 157[1][2] կամ ենթդ․ մոտ մ. թ. ա. 158[3], Արպինո, Հին Հռոմ - հունվարի 13, մ. թ. ա. 86, Հռոմ, Հին Հռոմ[4]), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ։ Ծնողները աղքատ էին և իրենց աշխատանքով վաստակում էին օրվա հացը։Հետագայում Մարիուսը տեղափոխվեց քաղաք և ճանաչեց քաղաքային կյանքը։ 119 թ. ընտրվել է ժողովրդական տրիբուն, 115 թ.՝ պրետոր (ապա նշանակվել Իսպանիայի կառավարիչ), 107 թ.՝ կոնսուլ։Իր տրիբունատի ժամանակ նա պլեբեյսի օգտին մի շարք օրենքներ անցկացրեց։Ապա ընտրվել է քվեստոր,պրետոր և որպես պրոպրետոր կառավարություն է ստացել Իսպանիա պրովինցիան։Կոնսուլական ընտրություններից որոշ ժամանակ անց նրա կոլեգիան մահացավ և Մարիուսը, զորքի գլուխ թողնելով Մանոիուս Ակվիացուն,վերադարձավ Հռոմ։ Աֆրիկայում պարտության է մատնել նումիդիացիներին։ Կիմբրերի և տևտոնների հարձակման վտանգը հռոմեացիներին ստիպել է, հակառակ օրենքի, ևս չորս անգամ (մ․ թ․ ա․ 104—101) Մարիոսին ընտրել կոնսուլ։ 102 թ. ջախջախել է տևտոններին, 101 թ.՝ կիմբրերին։ 100-ի համար վեցերորդ անգամ ընտրվել է կոնսուլ։Քաղաքացինեչշրի համար անտանելի էր հատկապես Մարիուսի վերջին կոնսուլությունը,երբ նա Սատանինոսի հետ մի շարք հանցագործություններ կատարեց։Օրինակ՝ Հոնիոսի սպանությունը,որը հավակնում էր Սարոտոնինոսի հետ։107 թվականից իրականացրել է ռազմական ռեֆորմ, որով սկզբնավորվել է հռոմեական բանակը քաղաքացիական աշխարհազորից պրոֆեսիոնալ բանակի վերածվելու ընթացքը։ 88 թ. ժողովրդական ժողովը Մարիոսին է հանձնել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի դեմ պատերազմի հրամանատարությունը, սակայն Սուլլայի կողմից Հռոմը գրավելուց հետո Մարիոսը փախել է Աֆրիկա։ Սուլլայի Արևելք մեկնելուց հետո Մարիոսը էտրուրիայում զորք է հավաքել և գրավել Հռոմը (87)։ 86 թ-ի համար 7-րդ անգամ ընտրվել է կոնսուլ, սակայն շուտով մահացել է։
Յուգուրթական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նումիդիական թագավոր Մասսինիսայի հաջորդեներից Յուգուրթան կարողացավ երկրում իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքը։ Մասսինիսայի ժառանգներից Հիեմփսալը կարողացավ փախչել Հռոմ և օգնություն խնդրել։ Երբ Ադհերբալն ուղևորվեց Հռոմ աջակցության Յուգուրթան դիմեց ամեն մինջոցի սենատորներին կաշառելու համար։ Կնքվեց Յուգուրթային ձեռնտու պայմանագիր։ Սակայն խաղաղությունը խաղտվեց, երբ Յուգուրթան պաշարեց Ադհերբալի տիրույթ դարձած Ցիրտան։ Քաղաքի գրավումից հետո քաղաքի բոլոր տղամարդիկ կոտորվեցին, իսկ Ադհերբալը սպանվեց։ Մ.թ.ա. 111թ. Հռոմը Յուգուրթային պատերազմ հայտարեց։ Կաշառելով հռոմեական զորքին Յուգուրթան կարողացավ հասնել իրեն ձեռնտու հաշտության։ Այդ փաստը ավելի լարեց իրադրությունը Հռոմում։ Տրիբուն Գայոս Մեմմիոսը պահանջեց Հռոմ կանչել Յուգուրթային։ Յուգուրթան ժողովրդական ժողովին կիրառեց նույն կաշառքի քաղաքականությունը, որը իրեն արդարացրեց և անգամ փորձեց հաշվեհարդար տեսնել Հռոմում ապաստանած իր քաղաքական հակառակորդների հետ:Շուտով Յուգուրթային վտարում են Հռոմից, և բեկանում կնքված հաշտությունը։ Պատերազմի վերսկսումից հետո (մ.թ.ա. 110թ.) Յուգուրթան անակնկալ կերպով հարձակվեց հռոմեական բանակի վրա և ստիպեց անձնատուր լինել։ Կաշառված հռոմեական հրամանաարը պայմանագիր կնքեց, համաձայն որի Նումիդիան ճանաչվում էր հռոմեական ժողովրդի դաշնակից։ Մ.թ.ա. 109թ. Աֆրիկա ուղարկվեց Քվինտոս Ցեցիլիոս Մետելլոսը։ Լինելով անկաշառ և խիստ մարդ նա կարգի բերեց բանակը։ Մ.թ.ա. 109թ. Մուտոլ գետի ճակատամարտում նումիդաիական բանակը ջախջախվեց։ Շուտով բանակի հրամանատարությունը հանձնվեց Գայոս Մարիուսին։
Գայոս Մարիուսի ռազմական բարեփոխումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայոս Մարիուսը աչքի ընկավ Յուգուրթական պատերազմում։ Ժողովրդական ժողովի որոշմամբ Մարիուսին հանձնարարվեց շարունակել պատերազմը։ Մ.թ.ա. 105թ. պատերազմն ավարտվեց։ Մ.թ.ա. 104թ. հունվարի 1-ին Մարիուսը տոնեց իր հաղթահանդեսը՝ տրիուվիրատը։ Նումիդիական թագավորության մի մասը անցավ մավրիտանական թագավոր Բոկքոսին իսկ մնացածը Յուգուրթայի ազգականներին։ Գայոս Մարիուսը գիտակցելով բանակի որակական հետընթացը մշակեց և իրականացրեց բարեփոխումներ։ Թույլտարվեց ցենզ չունեցող ազատ քաղաքացիների մուտքը բանակ։ Դա քաղաքացիական աշխարհազորը վարձկաններից կամավոր կերպով հավաքագրված մշտական բանակով փոխարինելու սկիզբն էր։ Զինվորները սանում էին ռոճիկ և լրիվ հանդերձանք։ Բանակում հաստատվեց 16-ամյա ծառայություն անկախ պատերազմական կամ խաղաղ պայմաններից։ Դրանից հետո զինվորները ծառայությունից ազատվելով պետք է հողաբաժիններ ստանային։ Այդ ժամանակից սկսած լեգեոնը բաժանվում էր 10 կոհորտայի, որոնցից յուրաքանչյուրը կազմվախ էր 2 մանիպուլից, իսկ մանիպուլում 2 ցենտուրիա կար։ Յուրաքանչյուր կոհորտայում կար 500 կամ 600 մարդ, և լեգեոնի կազմն այդպիսով մեծացավ հասնելով 5-6 000-ի։ Այժմ մարտավարական միավորը մանիպուլը չէր, այլ ցենտուրիան։ Բարեփոխման արդյունքում կատարվեց համակենտրոնացում (ոչ թե 30, այլ միայն 10 մարտավարական միավոր)։ Նախկին զորաշարքը կազմված էր թեթևազեններից, հաստատուններից, պրինցիպուսներից, տրիարուսներից, ընդ որում յուրաքանչյուր զորաշարքում հաշվեգրվում էին ցենզի համեմատ։ Մարիուսի օրոք եռագիծ զորաշարքը մնաց, բայց ամեն մի կոհորտայում այժմ կար տրիարիուսների մանիպուլ, պրինցիպուսների մանիպուլ և հաստատունների մանիպուլ։ Թե՛ սպառազինությունը, թե՛ զորաշարքում գրաված տեղը որոշում էին հրամանատարները։ Մտցվեցին նոր տարբերանշաններ։ Յուրաքանչյուր լեգեոնի տրվեց սեփական արծաթե արծիվ։ Զգալի բարելավվեց կարգապահությունը։ Զինվորները անըդհատ պետք է զինվորական ուսուցում անցնեին, ճամբարում աշխատեին, կատարեյին ամրաշինական և ճանապարաշինական աշխատանքներ։ Մարիուսի բարեփոխումների արդյունքում հռոմեական բանակի մարտունակությունը կտրուկ բարձրացավ։ Բարեփոխումն ունեցավ ներքաղաքական հետևանքներ։ Զինվորները ավարտելով ծառայությունը սկսում էին զբաղվել սեփական տնտեսությամբ։ Կամավոր բանակի համակարգին անցնելը բավականին նպաստեց հաջորդ ժամանակաշրջանի քաղաքացիական կռիվների ծավալմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Марий, Кай (ռուս.) // Военная энциклопедия — СПб.: Иван Дмитриевич Сытин, 1914. — Т. 15. — С. 193—194.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 Digital Prosopography of the Roman Republic
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118577956 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Любкер Ф. Marii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 826—829.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.strachan.dk/family/marius.htm
Մաշկին Ն. Ա., Հին Հռոմի պատմություն, թարգմ. Միրզախանյան Ե. Ա., Եր., ԵՊՀ, 1951թ., էջ 360-363։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայոս Մարիոս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |