Jump to content

Պոպուլյարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրակքոս եղբայրները, հեղինակ՝ Էժեն Գիյոմ

Պոպուլյարներ (լատին․՝ populares, populus - ժողովուրդ), գաղափարա-քաղաքական հոսանք Հռոմեական հանրապետությունում՝ մ․ թ․ ա․ 2-րդ դարի վերջին 1-ին դարին։

Պոպուլյարները արտահայտել են հռոմեական քաղաքացիների լայն զանգվածների՝ պլեբսի, առաջին հերթին՝ գյուղական պլեբսի, շահերը և հակադրվել օպտիմատներին։ Պոպուլյարների հենարանը ժողովրդական ժողովն էր, օպտիմատներինը՝ ծերակույտը։

Պոպուլյարների պայքարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոպուլյարները պայքարել են ագրարային հարցի լուծման և հռոմեական պետության դեմոկրատացման համար։ Պոպուլյարների առաջնորդները, հազվադեպ բացառությամբ, պատկանել են նոբիլիտետին։ Պոպուլյարների հայտնի ներկայացուցիչներն էին Գրակոոս եղբայրները, մ․ թ․ ա․ 106 և 104 թվականների ժողովրդական տրիբուն Գայոս Գլավկիան, մ․ թ․ ա․ 103 և 100 թվականների ժողովրդական տրիբուն Ապուլեյոս Սատուրնինոսը։

Պոպուլյարների քաղաքական պայքարի ձևերը օգտագործել են նաև Գայոս Մարիոսը և Հուլիոս Կեսարը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 381