Jump to content

Ասկերան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մայրաբերդ
ադրբ.՝ Əsgəran
Զինանշան

Մայրաբերդի քաղաքապետարանը
ԵրկիրԱրցախ Արցախ
ՀամայնքԽոջալուի շրջան, Ասկերանի շրջան և Շուշիի գավառ
ՔաղաքապետՍամվել Մարդիի Աղաջանյան
Այլ անվանումներԽաչեն
ԲԾՄ512 մետր
Բնակչություն2․180 մարդ (2009)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՄայրաբերդցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 47 (6)
Ավտոմոբիլային կոդ26
Ասկերան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ասկերան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Մայրաբերդ, Ասկերան (պարսկերեն՝ Askeran-զորանոց), քաղաք Արցախում, Ասկերանի շրջանի վարչական կենտրոնը, Ստեփանակերտից 18 կմ հյուսիս-արևելք՝ Կարկառ գետի ձախ ափին՝ 600 մ բարձրության վրա։ Տարածքը՝ 1562 հա։

Հայտնի է XVIII դ. կեսից։ Եղել է ռուսական բանակի զորանոց։ Ասկերանում պահպանվել է Բերդ ամրոցը (Մայրաբերդ. 1788-1789), որտեղ պատերազմի տարիներին տեղակայվել է Ասկերանի պաշտպանական շրջանի շտաբը։ Մինչև խորհրդային կարգերի հաստատումն Ասկերանը գյուղ էր Ռուսական կայսրության Շուշիի գավառում։ 1978 - 1991 թթ. Ադրբեջանական ԽՍՀԼեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի վարչական կենտրոնն էր, իսկ 1991 թ. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կենտրոնը։ 1988 թվականի փետրվարին, հատկապես Ասկերանի դեպքերից հետո, շրջանի նախաձեռնող խմբի ղեկավարությամբ Ասերկանում և շրջանի գյուղերում ստեղծվել են ինքնապաշտպանական, իսկ 1990 թվականին՝ կամավորական ջոկատներ (ընդհանուր հրամանատարներ՝ Մ. Հակոբջանյան, Վ. Բալասանյան). որոնց հիմքի վրա կազմավորվել է Ասկերանի ՊՇ։ Ասկերանի ջոկատն առանձին և ՊՇ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտունիի, Մարտակերտի, Շուշիի, Կուբաթլուի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին․ զոհվել է 37 ազատամարտիկ։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան ազատամարտի տանկ-հուշարձան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասկերան քաղաքից դեպի Տիգրանակերտ և Ակնա բնակավայր տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող փոքր բլրի վրա է գտնվում Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։ Այն կազմված է քարե պատվանդանից, վերջինի վրա կանգնեցված Տ-72 տանկից և հարակից պուրակից։ Տ-72 տանկը մասնակցել է Աղդամի ազատագրման ռազմական գործողությանը։ Հուշարձանի մոտ կազմակերպվում են ուխտագնացություններ, զինվորական երդման արարողություններ[2][3][4][5]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում են երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի գինու-կոնյակի, ոչ ալկոհոլային խմիչքների գործարաններ, շինարարական ձեռնարկություններ, միջնակարգ և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, կենտրոնական շրջանային հիվանդանոց, համաճարակային հիվանդությունների կայան[փա՞ստ]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թ. Ասկերանի բնակչությունը կազմում էր 700 մարդ, որոնց մեծամասնությունը հայեր էին։ Ըստ 2005 թ. մարդահաշվին քաղաքում բնակվում էր 1.967 մարդ[6]։ Իսկ 2009 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 2.180 մարդ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Տանկից տանկ, դիրքից դիրք. ՀՅԴ ԱԵՄ-ը Արցախի դրոշը տեղակայել է Ասկերանի տանկ-հուշարձանին, (արխիվացված 09․07․2021թ․)
  3. ՀՅԴ ԱԵՄ-ը Արցախի դրոշը տեղակայել է Ասկերանի տանկ-հուշարձանին, (արխիվացված 09․07․2021թ․)
  4. <<Ես եմ>> ծրագրով ծառայության անցած նորակոչիկները ընդունել են զինվորական երդում, (արխիվացված 09․07․2021թ․)
  5. Մեր հաղթանակների մայիսը, (արխիվացված 09․07․2021թ․)
  6. «2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահաշիվ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 566