Jump to content

Մեր բակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեր բակը
Մեր բակը
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ժանրկատակերգություն
Թվական1996
Լեզուհայերեն
ՌեժիսորՄիքայել Դովլաթյան, Հրանտ Մովսիսյան, Ռոլանդ Սարգսյան, Արշո Հարությունյան
ՊրոդյուսերՌուբեն Ջաղինյան,
Գրիգոր Նազարյան,
Անդրեյ Տեր-Զախարյան,
Արմեն Համբարձումյան,
Կարեն Բաբաջանյան,
Արման Միտոյան,
Տիգրան Վիրաբյան,
Վահան Հովհաննիսյան
Սցենարի հեղինակՇարմ Հոլդինգ ստ. խումբ,
Սարգիս Մնոյան,
Էդուարդ Այանյանի,
32 Production ստ. խումբ
ԴերակատարներԱշոտ Ղազարյան
Հրանտ Թոխատյան
Լալա Մնացականյան,
Ռաֆայել Քոթանջյան,
Արմեն Խոստիկյան,
Արմեն Ջիգարխանյան,
Կարեն Ղազարյան և այլք
ՕպերատորԱշոտ Հովհաննիսյան,
Վարշամ Սաֆրազյան,
Սերոբ Մանուկյան,
Ռաֆայել Սիրադեդյան
ԿինոընկերությունՇարմ Փիքչրս
IMDbID 0406990
ԿինոՊոիսկID 341874

«Մեր բակը» նախագիծը միավորում է միանման գաղափարներով 4 ֆիլմ և 1 հեռուստասերիալ երևանյան բակի կյանքի մասին։ Առաջին ֆիլմի պրեմիերան կայացել է 1996 թվականին՝ Ամանորի գիշերը։

«Մեր բակը» երաժշտական կատակերգությունը պատմություն է երևանյան մի տիպային բակի առօրյայից՝ իր ներքին մանր խարդավանքներով, փողոցային պարզաբանումներով, սիրային պատմություններով։ Կինոնկարի կերպարներից են շենքի լիազորը, որին բոլորն անհանգստացնում են իրենց անվերջ բողոքներով, ոչ մի լուր բաց չթողնող, բամբասկոտ հարևանուհին, ընթերցասեր և մեծ գրողներից մեջբերումներ անող տաղտկալի ու տարօրինակ ամուրին, կատակասեր և գործազուրկ տղամարդը, անհաջողակ նկարիչը, բարեհոգի պաշտոնյան և շատ ու շատ ուրիշներ։ Նրանց փոխհարաբերություններն այնքան էլ սովորական չեն, երբեմն՝ նույնիսկ լարված են, բայց երբ օտար մարդիկ փորձում են բնակություն հաստատել բակում՝ բոլոր հարևանները մոռանում են իրենց տարաձայնություններն ու հարևանաբար պաշտպանում իրար՝ ձգտելով պահպանել հարազատ բակի ոգին ու ավանդույթները։

Դերերում

Ազատ Գասպարյան, Հրանտ Թոխատյան, Լալա Մնացականյան, Աշոտ Ղազարյան, Արմեն Խոստիկյան, Ռաֆայել Քոթանջյան, Ջուլիետա Բաբայան, Նիկոլայ Գևորգյան, Զառա Արամյան, Արթուր Սարգսյան, Լևոն Շարաֆյան, Ռուբեն Մաթևոսյան, Մարկ Սաղաթելյան, Դավիթ Բաբայան, Հայկ Մարության, Մկրտիչ Արզումանյան, Ռաֆայել Հովհաննիսյան, Արսեն Դանիելյան, Արմեն Թադևոսյան, Անդրեյ Տեր-Զախարյան, Հայկ Խաչատրյան, Գրիգոր Նազարյան, Սուրեն Թադևոսյան, Աշոտ Մելոյան, Կարեն Ղազարյան, Թաթա Սիմոնյան, Արամ Ասատրյան, Արթուր Գրիգորյան, Լիլիթ Կարապետյան, Սոնա, Սարգիս Մնոյան, Քրիստինե Զամինյան, Բոնի Էմ։

Դերերում

Հրանտ Թոխատյան, Աշոտ Ղազարյան, Արմեն Խոստիկյան, Արմեն Ջիգարխանյան, Արմեն Սանթրոսյան, Միքայել Դովլաթյան, Ժենյա Մկրտումյան, Լուսինե Կիրակոսյան, Իրինա Դանիելյան, Ռոբերտ Մավիսակալյան, Զառա Արամյան, Արամո, Կարեն Ղազարյան, Մարկ Սաղաթելյան, Դավիթ Բաբայան, Հայկ Մարության, Մկրտիչ Արզումանյան, Արմեն Թադևոսյան, Ռաֆայել Հովհաննիսյան, Ռուբեն Ջաղինյան, Արսեն Դանիելյան, Սուրեն Թադևոսյան, Անդրեյ Տեր-Զախարյան, Ռոբերտ Սահակյանց, Սոնա, Թաթա Սիմոնյան, Արտաշես Ալեքսանյան, Մանուկ Հախվերդյան, Գեորգի Պողոսյան

Դերերում

Հրանտ Թոխատյան, Աշոտ Ղազարյան, Լալա Մնացականյան, Ռաֆայել Քոթանջյան, Թաթա, Շուշան Պետրոսյան, Ֆորշ, Գրիշա Աղախանյան, Ֆելիքս Խաչատրյան, Հակոբ Ռուբինյան, Եգոր Գլումով, «Շիկեր», Անդի, Գարիկ Մարտիրոսյան, Լևոն Հարությունյան, Սեդրակ Դավիդյան, Լուիզա Ներսիսյան, Գայանե Ասլամազյան և ուրիշներ

Մեր Բակը (հեռուստասերիալ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տարեթիվը՝ 2010
  • Ռեժիսոր՝ Ռոլանդ Աարգսյան
  • Սցենարը՝ «32 Production» ընկերության ստեղծագործական խմբի
  • Ասիստանտ՝ Սեդա Բաբաջանյան
  • Դիմահարդար՝ Կարինե Գևորգյան
  • Օպերատոր՝ Աշոտ Հովհաննիսյան, Վարշամ Սաֆրազյան, Սերոբ Մանուկյան, Ռաֆայել Սիրադեդյան
  • Տեղնիկական կազմ՝ Արմեն Ստեփանյան, Կարեն Պետրոսյան
  • Մոնտաժ՝ Միքայել Թորգոսյան
  • Պրոդյուսեր՝ Կարեն Բաբաջանյան

Դերերում

Հրանտ Թոխատյան, Աշոտ Ղազարյան, Լալա Մնացականյան, Ռաֆայել Քոթանջյան, Արտավազդ Եղոյան, Ջուլիետա Ստեփանյան, Արամ MP3, Հասմիկ Կարապետյան, Ռաֆայել Ղազանչյան, Գարիկ Պապոյան, Զառա Սահակյան, Լուիզա Ներսիսյան, Արմուշ, Վահե Բեգլարյան, Կարինե Բուռնազյան, և Վաչե Թովմասյան

Մեր Բակը 25 տարի անց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերում

Հրանտ Թոխատյան, Աշոտ Ղազարյան, Լալա Մնացականյան, Արտաշես Ալեքսանյան, Սրբուհի Ավանեսյան, Մարինա Չանդիրյան, A.Chilla, Հարություն Դադուրյան, Tyantslao Dun, Ռաֆայել Երանոսյան, Լևոն Հարությունյան, Ժորա Հովհաննիսյան, Տարոն Իսպիրյան, Արամ Կարախանյան, Լևոն Խաչատրյան, Յուսուկե Կինոշիտա, Վլադիմիր Կոպուշ, Արմեն Մարության, Ֆինգ Յուն Մինգ, Սարգիս Մնոյան, Լիլի Մորտո, Անի Պետրոսյան, Հակոբ Փոքրավորյան, Գուրգեն Սարգսյան, Լևոն Ստեփանյան, Արուս Տիգրանյան

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հրանտի ստեղծած կերպարն իմպրովիզի արդյունք էր։ Հրանտ Թոխատյանը ավելացրել է 2 «մանրուք»՝ գոտին վերև է բարձրացրել ու ծալել գլխարկը և կերպարն ամբողջացել է։
  • Ֆիլմի վերջում Ազատ Գասպարյանի հետ նկարահանված կոնֆերանսը ևս իմպրովիզի արդյունք էր։
  • Իմպրովիզ էր նաև Արմեն Խոստիկյանի հայտնի «Կոնֆետն ու՞ր ա» արտահայտությունը։
  • Ծամոնով փոքրիկը, ում Հրանտն ասում է՝ «բալիկ ջան, մոտ արի», հետո ավելացնում՝ «Էս երեխան ծնող չունի՞», Հրանտ Թոխատյանի ավագ որդին է՝ Արամը։
  • «Մեր Բակի» ֆիլմի նկարահանումներից հետո այդ բակում բնակարանների գինը կտրուկ բարձրացավ։
  • «Մեր Բակ 2»-ի վերջում պետք էր բազմաթիվ մարդկանց հրապարակում հավաքել, իսկ 1997 թվականին նման բան կազմակերպելը դժվար էր։ Հրանտ Թոխատյանը և Աշոտ Ղազարյանը հեռուստատեսությամբ հանդես եկան ու խնդրեցին ժողովրդին հրապարակ գալ ու մասնակցել նկարահանումներին։ Արդյունքում՝ հրապարակում գրեթե ազատ տեղ չկար. վերամբարձ կռունկով Հրանտը և Աշոտը բարձրացան վերև ու շնորհակալություն հայտնեցին բոլորին։
  • Թաղի տղաների հայտնի պարի ու երգի հատվածը նկարահանվել է ընդամենը 1 օրում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեր բակը» հոդվածին։