Արմեն Սանթրոսյան
Արմեն Սանթրոսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1968) և Երևանի պետական համալսարան (1972) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան և դրամատուրգ |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Պարույր Սանթրոսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ՀԳՄ |
Արմեն Պարույրի Սանթրոսյան (ապրիլի 16, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, դրամատուրգ։ Հայաստանի ժողովրդական արտիստ (2004)։ Հայաստանի գրողների միության անդամ (2009)։
Պարույր Սանթրոսյանի որդին է և Արև Սանթրոսյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Սանթրոսյանը ծնվել է 1947 թվականին, Երևանում՝ դերասան Պարույր Սանթրոսյանի ընտանիքում։ 1964 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1968 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, 1972 թվականին՝ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1965-1967 թվականներին եղել է «Արշալույս», 1967 թվականից, միաժամանակ, Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի և «Նորք» թատրոնների դերասան։
1997 թվականից բեմական խոսք է դասավանդում Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, 2006 թվականից՝ դոցենտ։
Գրել է «Ճառ ասեք, թե…», «Դալար շիվեր», «Հույս, հավատ, սեր», «Անհաղթ աքլորը», «Սարդոստայն», «Ախ, այդ փշերը», «Ռուբեն Սևակ», «Հրաշագործ սրինգը» և այլ պիեսներ, որոնք բեմադրվել են երևանյան թատրոններում, ինչպես նաև՝ Հալեպում։ Բազմաթիվ թերթերում, ամսագրերում հանդես է եկել թատերական արվեստին վերաբերող հոդվածներով։ «Լիր արքա», «Մի քաղաքի պատմություն» մոնոներկայացումներով մասնակցել է եվրոպական տարբեր երկրներում կազմակերպված փառատոների, արժանացել տարբեր մրցանակների[1][2]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հեյ, քեզ հետ եմ, բարև»
- «Սկապենի արարքները»
- «Պատվի համար»
- «Հացի խնդիր»
- «Համլետ»
- «Ոչնչից մեծ աղմուկ»
- «Քաջ Նազար»
- «Ամպեր»
- Տարոն «Գնա մեռի, արի սիրեմ»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հեղկոմի նախագահը»
- «Երկնագույն առյուծ»
- «Մեր պապերի քայլերգը»
- «Կապիտան Առաքել»
- «Հեծյալը, որին սպասում էին»
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982 թվականին Սալտիկով-Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն» ներկայացման մեջ մարմնավորելով իրարից տարբեր վեց քաղաքապետերի կերպարներ՝ արժանացել է ԽՍՀՄ մշակույթի նախարարության «Տղամարդու դերի լավագույն կատարման համար» հատուկ դիպլոմի
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1980
- Հայաստանի ժողովրդական արտիստ, 2004
- Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- Հայաստանի թատերական գործիչների միության ոսկե մեդալ
- Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Արմեն Սանթրոսյանը երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրիլի 16 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ
- ՀՀ ժողովրդական արտիստներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հայ դերասաններ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի շրջանավարտներ
- Հայ դրամատուրգներ