1990-ականներ
20-րդ դար: 1990—1999 տարիներ |
---|
1990-ականներ (արտասանվում է «ինը հարյուր իննսունականներ» կամ «հազար ինը հարյուր ութսունականներ», ավելի հաճախ անվանում են «Իննսունականներ»), տասնամյակ Գրիգորյան օրացույցով, որը սկսվել է 1990 թվականի հունվարի 1-ից 1999 թվականի դեկտեմբերի 31-ը։
Մշակույթի տեսանկյունից 1990-ականները նշանավորվեց բազմամշակույթայնության և այլընտրանքային լրատվամիջոցների աճով, որը շարունակվեց 2000-ական և 2010-ական թվականներին։ Գրանջ, ռեյվ և հիփ հոփ ուղղությունները սփռվեցին աշխարհով մեկ երիտասարդների շրջանում, որին խթանեցին նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են կաբելային հեռուստատեսությունը և Համաշխարհային սարդոստայնը։
Որոշ գործոններ, ներառյալ կապիտալի շուկայի զանգվածային մոբիլիզացիան, երկարատև Սառը պատերազմի ավարտը, նոր տեխնոլոգիաների զարգացումը ինչպիսին է համացանցը, սկեպտիցիզմի աճը կառավարություններում և ԽՍՀՄ փլուզումը, բերեցին երկրների ներսում աշխարհում տնտեսական և քաղաքական իշխանության վերաբաշխման։
Նոր էթնիկական հակամարտություններ բռնկվեցին Աֆրիկայում, Բալկանյան թերակղզում և Կովկասում, առաջին երկուսում տեղի ունեցան Ռուանդայի և Բոսնիայի ցեղասպանությունները։ Իսրայելի և Արաբական աշխարհի միջև հարաբերությունները մնացին լարված չնայած Օսլոյի սկզբունքների, իսկ լարված իրավիճակը Հյուսիսային Իռլանդիայում հանդարտվեցին 1998 թվականին Բարի ուրբաթ համաձայնագրով 30 տարվա բախումներից հետո[1]։
Դեպքեր
խմբագրել- 1988 - Մայիսի 12, 1994` տեղի է ունեցել Արցախի հայ ժողովրդի պայքարն ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։
- Մայիսի 27, 1990` Երևանի երկաթուղային կայարանի միջադեպ (1990)
- Հոկտեմբերի 3, 1990` Գերմանիայի միավորում (1990)
- Հունվարի 17 - Փետրվարի 28, 1991` Իրաք-քուվեյթյան պատերազմ
- Հունիսի 25, 1991 - Ապրիլի 28, 1992` Հարավսլավիայի կազմալուծում, Խորվաթիայի, Սլովենիայի, Բոսնիա և Հերցեգովինայի և Մակեդոնիայի հանրապետությունները անկախություն հռչակեցին
- 1991-1995` Էներգետիկ ճգնաժամը Հայաստանում
- Մի քանի երկրներ անկախություն են ստանում Խորհրդային Միությունից, Հայաստան (Սեպտեմբերի 21), Ադրբեջան (Հոկտեմբերի 18), Բելառուս (Օգոստոսի 24), Էստոնիա (Օգոստոսի 20), Վրաստան (Ապրիլի 9), Ղազախստան (Դեկտեմբերի 16), Ղրղզստան (Օգոստոսի 31), Լատվիա (Օգոստոսի 21), Լիտվա (Մարտի 11), Մոլդովա (Օգոստոսի 27), Տաջիկստան (Սեպտեմբերի 9), Թուրքմենստան (Հոկտեմբերի 27), Ուկրաինա (Օգոստոսի 24) և Ուզբեկստան (Սեպտեմբերի 1)։
- Դեկտեմբերի 25, 1991` Ձևավորվում է Ռուսաստանի Դաշնություն
- Դեկտեմբերի 26, 1991` ԽՍՀՄ փլուզում
- Ապրիլի 6, 1992 - Դեկտեմբերի 14, 1995` Բոսնիական պատերազմ
- Նոյեմբերի 1, 1993` Ձևավորվում է Եվրամիություն
- Դեկտեմբերի 11, 1994 - Օգոստոսի 31, 1996` Առաջին պատերազմը Ռուսաստանի և Իչկերիայի Չեչենական Հանրապետություն միջև
- Հուլիսի 1, 1997` Միացյալ Թագավորությունը հանձնում է Հոնկոնգ Չինաստանի ինքնիշխանությունը
- Օգոստոսի 26, 1999 - Մայիսի 31, 2000` Երկրորդ պատերազմը Ռուսաստան և Իչկերիայի Չեչենական Հանրապետություն միջև
- Հոկտեմբերի 27, 1999` Ահաբեկչական հարձակումը Հայաստանի Ազգային ժողովում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Stiglitz, Joseph E. (2004). The Roaring Nineties. W. W. Norton. ISBN 978-0-393-32618-5.