Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:Հայաստան Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ



Հայաստան (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Քաղաքական և մշակութային իմաստով, սակայն, գտնվում է հարավարևելյան Եվրոպայի Կովկասյան տարածաշրջանում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, իսկ արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Բերձորի միջանցքով կապվում է Արցախի Հանրապետությանը, իսկ հարավ-արևմուտքում Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն է։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը՝ Այրարատ և Սյունիք նահանգների մի մասը:

«Հայաստան» անվանումը վերաբերում է նաև ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ հայոց պատմահայր Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ.թ.ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորի ճակատամարտում հաղթում է Ասորեստանի բռնարար տիրակալ Բելին և անկախություն նվաճում: (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված հոդված

Արցախի Հանրապետություն կամ Արցախ, ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից պաշտոնապես չճանաչված պետություն Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում։ Արցախի Հանրապետությունը ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրյան Հանրապետության կողմից, սակայն միջազգայնորեն այն ճանաչված է Ադրբեջանի կազմում։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գործնականում միացված է Հայաստանին։ Վերջինն ապահովում է Արցախի անվտանգությունը։

Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։

Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը» (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված անձ

Գրիգոր Լուսավորիչ
Գրիգոր Լուսավորիչ

Տիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) (հուն․՝ Τιγρανης ο Μέγας, լատին․՝ Tigranes Magnus) (մ. թ. ա. 140-մ. թ. ա. 55), Մեծ Հայքի թագավոր մ. թ. ա. 95-ից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի թագավոր (մ. թ. ա. 83-մ. թ. ա. 69), մ. թ. ա. 85-ից կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տիրությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:

Տիգրան Մեծը փաստորեն հիմնադիրն էր Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տիրության: Նրա տիրության քայքայումից հետո Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմը:

Տիգրանի վաղ տարիները համընկել են Պարթևական թագավորության հզորացման հետ: Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով Մարաստանը, Ատրպատականը և Միջագետքը: Հավանաբար մ.թ.ա. 113-112թթ.-ին պարթևական Միհրդատ Բ թագավորը կռվել է նաև հայոց թագավոր Արտավազդ Ա-ի դեմ. թեև, ըստ Ստրաբոնի վկայության, պարթևները չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ Միհրդատ Բ-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին : Տիգրան Ա-ի մահից հետո՝ մ.թ.ա. 95թ.-ին, զիջելով Միհրդատ Բ-ին Մեծ Հայքի հարավ-արևելյան շրջանները՝ 70 հովիտները, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը:

Դառնալով հայոց արքա քառասունհինգ տարեկան հասակում՝ Տիգրանն անմիջապես ձեռնամուխ է լինում հայկական պետության և բանակի ամրապնդմանը: 94 թ. նա գրավում և Մեծ Հայքին է միացնում Ծոփքի թագավորությունը՝ զրկելով գահից Արտանեսին Զարեհի սերնդից Դրանով իսկ Տիգրան Մեծն ավարտեց հայկական հողերի մեծագույն մասի միավորման պրոցեսը, որը սկսել էր նրա պապ Արտաշեսը: Սակայն նրա թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսի թագավորության: (մանրամասն...)

խմբագրել.

Ընտրված վայր

Սուրբ Առաքելոց եկեղեցի
Սուրբ Առաքելոց եկեղեցի

Կարս (նաև Ղարս), քաղաք Թուրքիայի Հանրապետության արևելյան մասում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, Կարսի նահանգի մայրաքաղաքն է։ Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 - 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։ (մանրամասն...)

խմբագրել.

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դուք կարող եք թարգմանել հայերեն այս հոդվածները Ռուսերեն Վիքիպեդիայից։

Նաև Դուք կարող եք աշխատել «Հայաստան» կատեգորիայում արդեն գտնվող հոդվածների վրա:
խմբագրել.

Առաջարկվող հոդվածներ

Դուք կարող եք օգնել նախագծին՝ ստեղծելով և բարելավելով հետևյալ հոդվածները․

խմբագրել.

Ուրիշ նախագծեր

Վիքիպահեստ:Հայաստան
խմբագրել.

Կարևոր նորություններ

link =«Սուրբ լինի անունը քո» քանդակ
link =«Սուրբ լինի անունը քո» քանդակ

Շարունակվող իրադարձություններ՝ Արցախի Հանրապետության շրջափակում (2022-2023)  • Ադրբեջանի ներխուժումը Հայաստան

Վերջերս մահացածներ՝ Սերգո Երիցյան  • Վիգեն Խաչատրյան  • Սերգեյ Ավագյան

խմբագրել.

Գիտե՞ք դուք արդյոք…

խմբագրել.

Կատեգորիաներ

խմբագրել.

Ընտրված պատկեր

խմբագրել.

Հոդվածներ

խմբագրել.


Նկարներ


Եղբայրական պորտալներ


Եվրոպա

Իրան

Ֆրանսիա

Վրաստան

Հունաստան

Արցախ

Ասիա

խմբագրել.