Jump to content

փոս

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ փոս 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն՝ հունարեն φόσσα:

Գոյական

  1. ներս ընկած տեղ հարթ մակերևույթի վրա
  2. գետնի մեջ փորած կամ որևէ պատճառով խոր ընկած տեղ
  3. գերեզմանափոս
  4. զանազան նպատակներով գետնի վրա փորած երկար խրամ, խրամաձև փորվածք ◆ Տան հիմքի փոս:
  5. մարմնի վրայի կամ ներսի գործարանների խոռոչ
  6. (գյուղտնտ․) (անտառ․) խոռոչ, իջվածք (հողի)

Ածական

  1. ներս ընկած, փոսացած, խոր ընկած

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. հոր, վիրապ, փորակ, փոսորակ, գուբ, (ժղ․) փոստարկություն
  2. գոգավորություն, փոսարկություն, գոգ (փխբ․)
  3. խրամ, խրամատ, խանդակ, փոսորակ
  4. տե՛ս գերեզմանափոս
  5. տե՛ս խոռոչ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. փոս գցել - փոս գոյացնել, փոսացնել
  2. փոս ընկնել
  3. փոս դառնալ
    1. ներս ընկնել, խորանալ, ուռուցիկությունը կորցնել, խոր ընկնել
  4. փոս կտրել
    1. փոս փորել
    2. փոս դառնալ, փոս ձևացնել
  5. փոս փորել մեկի՝ մի բանի տակ
    1. դավ նյութել, որոգայթ լարել, կործանելու ձգտել
    2. խարխլել, հիմքերը թուլացնել, քայքայել

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Մ․Խ․ Պողոսյան, Ֆրանսերեն-հայերեն ագրոէկոլոգիական և անտառագիտական տերմինների համառոտ բառարան (ՀԳԱ), Երևան, 2005 — 144 էջ։