Jump to content

Գլխավոր էջ

Վիքիբառարան-ից
  Օրվա բառ

տարածվել

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ տարածուել

վանկեր՝ տա•րած•վել 

Բայ

  1. տարածել բայի կրավորական և չեզոք ձևերը ◆ Այնտեղ, սենյակի մի կողմում, հատակի վրա տարածված էր մի փափուկ, թանկարժեք օթոց: (Րաֆֆի)
  2. լսելի դառնալ, լսվել ◆ Ու տարածվեց վիթխարի քաղաքներից հեռավոր Ըմբոստ մի ճիչ հրեղեն, մի աղաղակ հրաշեկ: Եղիշե Չարենց
  3. շատ տեղերում երևան գալ՝ հայտնվել՝ սկսվել՝ բռնկվել, մեծ չափերի հասնել, տիրել, տիրապետել, համակել ◆ Սովը նորից տարածվեց ու արշավեց սրընթաց։ Եղիշե Չարենց ◆ Նախարարների Պարսկաստան գնալուց հետո խռովքն ու խառնաշփոթը տարածվեց ողջ հայոց աշխարհում: Դերենիկ Դեմիրճյան
  4. տարածություն բռնել, փռվել, ձգվել, գնալ, ընկնել ◆ (Դաշտահովիտը) տարածվում (էր) մինչև Մասիս։ (Մուրացան) ◆ Ծովն էր տարածվել մշուշոտ ու գեջ: Եղիշե Չարենց
  5. լայն տարածում գտնել, արմատավորվել ◆ Էլ ավելի քիչ են տարածված պտղատու և հատապտղային բույսերը: (Մամուլ)
  6. գնալ ◆ Գաղթականությունը տարածվում է ավելի դեպի Հնդկաստան, որ հայերի համար մի անդառնալի կորստյան անդունդ է: (Րաֆֆի)
  7. մեկնվել, փռվել, պառկել ◆ Նա հոգնած տարածվեց մահճակալի վրա։ «Գրական թերթ» ◆ Խորին տրտմությամբ նայում էր նա շղթայակապ արքայի վրա, որ տարածված էր հարդյա անկողնու վրա: (Րաֆֆի)
  8. այս ու այն կողմ ձգվել՝ երկարել ◆ Գետնի երեսին ու գետնի տակ տարածված էին անթիվ մետաղային խողովակներ: (Շիրվանզադե)
  9. ընդարձակվել, մեծ տարածություն զբաղեցնել ◆ Արեգակի բարակ շողքը, որ երկչոտ կերպով ներս էր ցոլացել ծակից, կարծես, վախենում էր ներսի խավարից և չէր համարձակվում փոքր-ինչ ավելի տարածվել: (Րաֆֆի)
շարունակել․․․
  Նախագծի մասին
Բարի գալուստ Հայերեն Վիքիբառարան՝ համագործակցային նախագիծ, որտեղ ստեղծվում է ազատ բովանդակությամբ բազմալեզու բառարան։ Նպատակն է սահմանել բոլոր լեզուների բոլոր բառերի բացատրությունները հայերենով։

Վիքիբառարանում ներառված են նաև բառերի ձայնային տվյալները։ Մեր նպատակն է տալ բառի ոչ միայն բացատրությունը, այլև բավականաչափ տեղեկատվություն, որ տվյալ բառն իսկապես հասկանալի դառնա։ Այդ իսկ պատճառով մենք գրում ենք նաև բառի ստուգաբանությունը, արտասանությունը, քաղվածքներ տարբեր ստեղծագործություններից, հոմանիշները և թարգմանությունները։ Վիքիբառարանը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք․ նրա բովանդակությունը թողարկվում է Creative Commons Attribution-ShareAlike 3.0 Unported License և GNU Free Documentation License արտոնագրի ներքո։ Փորձարկումներ կարող ես անել քո ավազարկղում։ Այցելիր նաև մեր Խորհրդարան՝ տեսնելու, թե ինչպես կարող ես մասնակցել Վիքիբառարանի զարգացմանը։

Հոդվածները այստեղ գրվում են բացառապես Հայերեն։ Հոդվածներ այլ լեզուներով կարող եք գտնել այլ լեզուներով Վիքիբառարաններում:
  Կրթական ծրագիր
Ակումբներ
Լեռնապատի վիքիակումբԱրևածագի վիքիակումբՀացիկի վիքիակումբՄրգավանի աշխատասեղանԱրտաշատի աշխատասեղանԳյումրու վիքիակումբ (Խրիմյան Հայրիկ 46)Գյումրու վիքիակումբ (Շահումյան 69)Ստեփանակերտի վիքիակումբՉարենցավանի աշխատասեղանԴդմաշենի վիքիակումբՈւրասարի աշխատասեղանՔարվաճառի վիքիակումբՎանաշենի վիքիակումբՏողի վիքիակումբՍպիտակի վիքիակումբԱլավերդու վիքիակումբՎարդենիկի վիքիակումբԳորիսի վիքիակումբԿողբի վիքիակումբ

Դպրոցներ

Այբ դպրոցԳագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցԵրևանի Գ․ Գյուլբենկյանի անվան հ․ 190 ավագ դպրոց
Ընդհանուր վիճակագրությունԱռաջարկվող ցանկ
  Քույր նախագծեր

 Վիքիպեդիա – հանրագիտարան     Վիքիտվյալներ – տվյալների շտեմարան     Վիքիգրքեր – ազատ դասագրքեր և ուղեցույցներ     Վիքիլուրեր – ազատ նորություններ     Վիքիքաղվածք – քաղվածքների հավաքածու     Վիքիդարան – ազատ գրադարան     Վիքիլսարան – ազատ ուսուցողական նյութեր և դասընթացներ     Վիքիճամփորդ – զբոսաշրջային տեղեկատու    Վիքիցեղեր     Վիքիպահեստ –      Վիքիմեդիա Ինկուբատոր – լեզվական նոր տարբերակներ     Մետա-վիքի – Վիքիմեդիայի նախագծերի համակարգում     ՄեդիաՎիքի – ծրագրային ապահովման փաստաթղթեր   


ՀարցերՕգնությունԳրանցվելԽմբագրել այս էջըՄաքրել քեշը