Jump to content

տխուր

Վիքիբառարան-ից

Հայերեն

«տխուր» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Դասական ուղղագրութեամբ՝ տխուր

վանկեր՝ տ(ը)•խուր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ծագումն ահայտ է։

Ածական, մակբայ

[խմբագրել]
  1. տխրություն արտահայտող, տրտում, թախծոտ, անուրախ ◆ Տխուր երգ՝ հայացք՝ տեսք։
  2. տխրություն պատճառող, տրտմեցնող, տխրությամբ համակող, տխրություն տարածող՝ բերող ◆ Տխուր դեպք՝ անցք։
  3. ձանձրալի, անհետաքրքիր, ձանձրույթ պատճառող ◆ Իմ օրերն այստեղ տխուր են անցնում Հովհաննես Թումանյան
  4. վատ, պատիվ չբերող, աննպաստ ◆ Բարոյականին նկատմամբ տխուր լուրեր կուտան Հակոբ Պարոնյան
  5. թշվառ, ցավալի, վշտալի, ծանր ◆ Արտաշատն ապրում Էր իր տխուր օրվա վերջին ժամը Դերենիկ Դեմիրճյան
  6. մռայլ, մութ, ծանր, ճնշող ◆ Մյուսր տխուր գույներով նկարագրեց մի խմբագրի նյութական վիճակը (Շիրվանզադե)
  7. տխրությամբ համակված՝ լցված՝ պատված, վշտով համակված ◆ Տխուր հոգի՝ սիրտ։
  8. ցավալի դեպքի առիթով եղած՝ տեղի ունեցած ◆ Տխուր այցելություն (մահացածի տունը)։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տրտում, թախծոտ, մելամաղձոտ, մռայլ, անուրախ, անտրամադիր, անխինդ, անժպիտ, անժպտերես, անզվարթ, մռայլոտ, անծիծաղ, անմխիթար, վշտահար, վշտոտ, տխրուն, տխրունակ, տխրունի, մռայլասիրտ, մահամռայլ, (բնստ․), (ժղ․) անխնդուն, ամպոտ, (գվռ․) մախսակաթ, մալուլ, սրտամեռ, լերդող, լերդոր, տմնուկ, տխուր-տրտուն, մրուրմճուճ, երեսկախ , թևերը կախ, երեսը կախ, , քիթը կախ, մռութը կախ, թևերը կախ, սև ուրբաթի պես, սրտին դանակ տաս՝ կաթի(լ)
  2. թշվառ խեղճ, ողորմելի, չարքաշ, թշվառական, դժբախտ, անբախտ, տարաբախտ, չարաբախտ, ապերջանիկ, տառապյալ, հեգ, (հզվդ․) հիգական, չքավոր, աղքատ, տնանկ, դժվարակյանք, դժվարակենցաղ, չարակյաց, խեղճ ու կրակ, (բրբ․) հալական, հողգլուխ, ճարկտրած, փինատ, փեք, գեր ու գերբ, գեր ու եսիր
  3. անբախտ, չարաբախտ, վատաբախտ, տարաբախտ, ապաբախտ, ապերջանիկ, թշվառ, քամբախտ, (հզվդ․) դժվարաբախտ, եղերաբախտ, չարաբաստիկ, վատաբախտիկ, վատաբաստիկ, վատախտարակ, (բրբ․) սևաբախտ, սևօրիկ, զրաբախտ, չարաշուք, աղետաբեր, ձախորդ
  4. չքավոր, չունևոր, ընչազուրկ, անինչ, խեղճ, թշվառ, թշվառական, կարոտ, կարոտյալ, կարիքավոր, տնանկ, (հնց․) աբիոն, աղկաղկ, անստացիկ, անստացիչ, անքար, խարվակ, չքոտի, փանաքի, վատուկ, (բրբ․) անկուտ, անկուտի, ձեռքը դարտակ, ձեռքը կարճ, ձեռքը պակաս, տակը դատարկ, մորից մերկ, մորե մերկ, ավուր հացի կարոտ
  5. անտուն, անօթևան, անապաստան, տնազուրկ, անպատսպարան, անպատսպար, անհարկ, տնանգ, պլուտ (բրբ․)
  6. աղքատ, չքավոր, թշվառ, խեղճ, կարոտ, կարոտյալ, չունևոր
  7. տե՛ս ձանձրալի
  8. վտանգավոր
  9. տե´ս կարևոր
  10. տե´ս հեղձուցիչ
  11. տե´ս ծանրավուն
  12. տե´ս ծանրաբարո
  13. տե´ս ուժգին
  14. տե´ս տհաճ
  15. տե´ս հոգսաշատ
  16. տե´ս մղձավանջային
  17. տե´ս խիստ
  18. տե´ս վշտալից, տառապալից
  19. տե´ս ոճրական

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]