Jump to content

ձայնանիշ

Վիքիբառարան-ից

Հայերեն


Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ձայ•նա•նիշ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. (երժշտ․) երաժշտական ստեղծագործությունը գրի առնելու գրային նշան, նոտա
  2. (լեզվբ․) սեմական այբուբենին հատուկ նշաններ, որոնք դրվելով բաղաձայնանիշ տառի տակը կամ վերևը, ցույց են տալիս, թե նրանցից հետո ինչ ձայնավոր պետք է արտասանել
  3. խեթական հիերոգլիֆյան գրի այն նշանները, որոնք դրվում են ցույց տալու համար բառերի սկիզբը կամ վերջը

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. (նորբ․), (երժշտ․) նոտա, ձայնատառ, ձայնանշան, երգանիշ (հզվդ․), խազ (հին)
  2. (լեզվբ․) ձայնակիր, ձայնավորանիշ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա», 1975 — 328 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։