Jump to content

կասկած

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ կաս•կած 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. հոգեկան աններդաշնակության, անվճռականության, երկմտության վիճակ, տարակուսանք ◆ Կասկածները զրկում էին նրան գործելու եռանդից։
  2. անվստահության որևէ բանի ճշտության նկատմամբ, միտք, որևէ բանի և իրականության միջև հնարավոր անհամապատասղանության մասին ◆ Նա շուտով համոզվեց, որ իզուր էին իր կասկածները:
  3. վախ, երկյուղ
  4. մեկի արարքների գործունեության անբարեհուսության ենթադրություն
  5. կարծիք, ենթադրություն որևէ բանի հնարավոր լինելու մասին

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տարակույս, տարակուսանք, կասկածանք, վարանք, վարանում, երկբայություն, երկմտություն, երկմտանք (հնց․), երկբայանք, երկվանք, երկևանություն, կեղակարծություն, կեղակարծիք, թեթուք, կաժ, խեթ, հնհնուք, գուման, կարծիք, շաք (գվռ․)
  2. տե՛ս անվստահության

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. կասկած տանել - կասկածել
  2. կասկածի գալ - սկսել կասկածել, երկմտել (բրբ․)
  3. կասկածի գնալ - կասկածվել (արևմտհ․)
  4. կասկածի մեջ գցել, ձգել - մեկի մեջ կասկած առաջացնել
  5. կասկածի տակ առնել, դնել, ձգել - կասկածել, կասկածելի համարել
  6. կասկածի տակ լինել (գտնվել, ընկնել)- կասկածի ենթարկվել, կասկածվել
  7. կասկածն ընկնել-
    1. կասկածի առարկա դառնալ, կասկածվել
    2. կասկած ծագել (սիրտը, հոգին և նման բառերի հետ)
  8. կասկածից անհանգստանալ
  9. կասկածների մեջ ընկնել- սկսել կասկածել, երկմտել

Աղբյուրներ

[խմբագրել]