Jump to content

խմել

Վիքիբառարան-ից

Ստուգաբանություն

[խմբագրել]
  1. ԽՄԵԼ, 1․ Խմել։
  2. Կսր․ Թրջած հացը շորի մեջ պահել՝ կակղելու համար։
  3. Պոլիս, Վան, Սեբաստիա, Բալու՝ Հմշ․ Չրս․ Սիպ․ Էվր․ Ծխախոտ ծխել։ ◆ Սիկար մը կը խմե՞ս։ ԱՃ ◆ Չուպուխ խմելուն լոս կերևա։ (Էմինյան ազգագրական ժողովածու) ◆ Նարգիլեդ խմի, փոլիթիքան քո գործը չի։ Գուրգեն Մահարի
  4. Սբ․ Սահուն կերպով կարդալ, ջուր անել (դասը)։
  5. Հմշ․ փխբ․ Մեկին հոգեպես տանջել։ ◆ Խմեցին անույ դեղաքը, գերոն հոքին։ (Ձեռագիր)

Հայերեն

Արտասանություն

ՄՀԱ: [xˈmɛl]

Բայ

վանկեր՝ խ(ը)•մել 

  1. մտցնել որևիցե հեղուկ բերանի մեջ և կուլ տալ ◆ Սառն աղբյուրին որ հասավ, խմեց սիրտը հովացավ։ Հովհաննես Թումանյան ◆ Գարեջուր խմի, ով որ չի ուզի, թող նա մեղրաջուր խմի։ Հովհաննես Թումանյան
  2. խմիչք գործածել ◆ Խմելու սովոր մրգաշատցիներին… օգնության էր հասեկ փրկարար պատճառը
  3. հարբել (փխբ․) ◆ Սիրում խմել և գնալ կինո Եղիշե Չարենց
  4. մանր կերը առանց ծամելու կուլ տալ (անասունների մասին) ◆ Կամի եզները անընդհատ խմում են մանր խայանը
  5. դեղահատ կուլ տալ (ջրով) ◆ Եթե այս դեղեն խմեմ, վաղը առտու… կրնամ ելնել Հակոբ Պարոնյան
  6. խմիչքի վրա ծաղսել (փխբ․) ◆ Ունեցած փողը խմեց, հիմա մնացել է քաղցած
  7. ծծել, կլանել, ընկալել ◆ Խմեի համբույրդ շրթներով տոչորուն (Ավետիք Իսահակյան) ◆ Հոգիս վերջալույսին և հողին վերքերը կը խմե։ Սիամանթո ◆ Ես ուզեցի միշտ քովն ըլլալ, Մտիկ ըլնել թնդյուն սրտին, Շնչել, խմել նրա հոգին։ Պետրոս Դուրյան
  8. հասկանալ, ըմբռնել (փխբ․) ◆ Նա ձեռաց խմեց ողջ տեսարանը։ Դերենիկ Դեմիրճյան
  9. լսել, ականջներով ընկալել (փխբ․) ◆ Բլբուլին խոսքը, բլբուլին խոսքը կուզեի խմել։ Սիամանթո ◆ Կռունկները… թռչելու կը խմեն ցողաթուրմ վանկերը իրենց երկնանվագ մեղեդիին։ (Ռուբեն Սևակ)
  10. որևէ աշխատանք արագ անել՝ վերջացնել (փխբ․) ◆ Այսքանը միանգամից կխմեմ։
  11. շնչել, ներշնչել ◆ Ու մեր վազքը թող զմեղ հերոսներու պես արփեցնէ, ու հով խմենք, հովու նման անհունորեն թևավոր։ Սիամանթո
  12. (խոհր․) հեղուկ խմել, ըմպել, ըմպում

Խոնարհում

[խմբագրել]


Հոմանիշներ
[խմբագրել]
  1. խմել, ընդհունել, անուշ անել,
Արտահայտություններ
[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։