Jump to content

խաթր

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ խա•թըր 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. հարգ, պատիվ ◆ Բա սկի քո մեջ մի կաթիլ հարգանք, խաթր չկա իմ ու Մանվելի նկատմամբ։ Սերո Խանզադյան ◆ Լևոնը հին ծանոթության խաթրի համար կխնայի քեռի Ղուկասին։ (Նաիրի Զարյան)
  2. խաթրով, հոժարությամբ, կամովին ◆ Խաթր արեցի հորդ, թե չէ այնպես կանեի, որ եկածդ ճանապարհը մոռանայիր:Էս ճերմակ մազերիս խաթր արա։ Զարզանդ Դարյան
  3. բարյացակամորեն ◆ Գնա կեսրարիդ խաթրը առ։ ◆ Ծառն ինչ է, էլի տնկելուց հարևանիդ խաթրը պետք է առնեիր։ (Ակսել Բակունց) ◆ Կոլխոզի ունեցվածքով շրջանի մեծերի խաթրը առնում է։ Սերո Խանզադյան
  4. ◆ Նորափեսան չուզեց աշըղի խաթրը կոտրել։ (Ղազարոս Աղայան) ◆ Ծառայողներն իրենց ռուս մեծավորների խաթրը չկոտրելու համար անդամ են գրվել։ (Րաֆֆի) ◆ Ինչ որ ասեին, համաձայն էր, միայն… մարդկանց խաթրին չդիպչեր։ (Ակսել Բակունց) ◆ Այսօրվա ժողովում դու մարդկանց խաթրին չդիպչես։ Սերո Խանզադյան
  5. ◆ Հասոն քո խաթրը շատ ունի, քո խոսքը չի կոտրի։ (Րաֆֆի)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. տե՛ս պատիվ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]