Jump to content

խաբեբա

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ խա•բե•բա  

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. խաբեական խոսք ասող, խաբող, ստախոս ◆ Խաբեբաներ ենք մենք, պոռոտախոսներ։ (Ավետիք Իսահակյան)
  2. խաբեությամբ մի բան անող ◆ Մոտեցրեց մեզ խաբեբա բյուզանդացիներին։ (Րաֆֆի)
  3. խաբեբային հատուկ, խաբեական ◆ Չէր գիտեր կեղծը, որ մեղի խաբեբա գգվանքներ, կեղծ հրապույրներ պետք են։ (Գրիգոր Զոհրապ)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ստախոս, ստահակ, խարդախ, դրուժան, անազնիվ, խաբեղայ(գրաբար), զեղծագործ, զեղծարար, (փխբ․)՝ ձեռնածու, աճպարար, լարախաղաց, խաչագող, (փխբ․)՝ վարպետորդի, աչքակապ (ճարպիկ), առավ-փախավ (արևմտհ․), (հնց․)՝ մեղմեխ, վատշվեր, շուկատ, խաբարար, (ժղ․)՝ խաբան, խաբլան, խաբկան, խաբլուկ, խաբես-խուբես, խաբիչ, (գվռ․)՝ ետեկած, շապկահան, փաթաթ, ասեղ մաշկող, էշ ներկող, ձու խուզող, օձ խուզող, սուրբ սխտոր, սուտ քրիստոս

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]