աման
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɑˈmɑn]
Դասական ուղղագրութեամբ՝ աման
վանկեր՝ ա•ման
աման1
[խմբագրել]Գոյական
- Համշեն՝ տնային գործածության իր` ուտելեղեն, հեղուկ և այլն լցնելու և պահելու համար ◆ Ի՞նչ էին եփվում այդ սևակոլոլ ամաններում, հայտնի չէր։ (Մուրացան)
- կերակուր, ուտելիք լցնելու և մատուցելու պնակ ◆ Զինվորին միայն րոպեներ են պետք իր վրա առնելոu իր ողջ տնտեսությունը՝ …Հագուստներն ու պարենը, գործիքները և ճաշի ու ջրի ամանները: (Հրաչյա Քոչար)
- ընդհանրապես, որևէ բան պարունակող, մեջն ամփոփող իր
- (փխնն․) մի ամանի տարողություն ◆ Կովը ծնվելուց տանտերը մի բան պիտի տար Պետուն, մի հին արխալուղ, մի աման կաթնով։ (Ակսել Բակունց)
- Սեբաստիա՝ ընդունարան
- (փխբ․) ուղեղ, գլուխ ◆ Ամանը պարապ է, բան չառներ։ (Կարապետ Գաբիկյան)
- Սեբաստիա՝ կրիայի, խխունջի պատյան
- (խոհր․) խոհանոցային, ճաշելու և այլ նպատակների օգտագործման հարմարանք
Հոմանիշներ
[խմբագրել]- անոթ, սպասք
- պնակ, ափսե
- տե՛ս խեցի
Արտահայտություններ
[խմբագրել]- աման ամնել - ամանել, ամանում տեղավորել
- աման լիզող, լպստող - պնակալեզ, ստորաքարշ
- Պարտիզակ՝ ամանը չառնել - համբերությունը հատնել, սպառվել ◆ Ալ ամանը չառներ, պաշլայեց։ (Հ․Տեր-Հակոբյան)
- Արարատյան, Արաբկիր՝ ամանը չըռողվել - հպարտանալ, գոռոզանալ ◆ Համը տարավ մեր Մուխթարը, ամանը չըռողվեց։ (Ձեռագիր)
- Սեբաստիա՝ ամնե աման չափել-չափկլել - մտահոգություն ունենալ, մի բանի մասին խորհել, մտատանջվել
- Սեբաստիա՝ ինքն իր ամանը կենալ - իր չափը ճանաչել, խելոք մնալ
Ի արտաքին հոլովում | ||
Եզակի թիվ | Հոգնակի թիվ | |
Ուղղ. | աման(ը) | ամաններ(ը) |
Սեռ. | ամանի | ամանների |
Տր. | ամանի(ն) | ամանների(ն) |
Հայց. | աման(ը) | ամաններ(ը) |
Բաց. | ամանից | ամաններից |
Գործ. | ամանով | ամաններով |
Ներգ. | ամանում | ամաններում |
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
աման2
[խմբագրել]Ձայնարկություն
- տագնապի՝ վշտի՝ հուսահատության բացականչություն ◆ Ամա՜ն, հողեմ գլուխը Շահի, Աստված Շահից հեռու պահի։ Հովհաննես Թումանյան ◆ Աման, ըսկուն թոզ ու դոման խանեց, որ երկինք ու գետինք մթնավ։ Աշոտ Հովհաննիսյան ◆ Զահախորելու գիշեր է, ամա՜ն։ Գուրգեն Մահարի
Հոմանիշներ
[խմբագրել]- վա՜յ
Արտահայտություններ
[խմբագրել]- Արարատյան՝ ամանը բերել - զզվեցնել ◆ Խեղճի ամանը բերել։ (Խաչատուր Աբովյան)
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Համշենի բարբառային բառեր
- Քաղվածք/Մուրացան
- Քաղվածք/Հրաչյա Քոչար
- Փոխանվանաբար գործածվող հայերեն բառեր
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Սեբաստիայի բարբառային բառեր
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Կարապետ Գաբիկյան
- Հայերեն բառեր խոհարարական իմաստով
- Պարտիզակի բարբառային բառեր
- Քաղվածք/Հ․Տեր-Հակոբյան
- Արարատյան բարբառային բառեր
- Արաբկիրի բարբառային բառեր
- Քաղվածք/Ձեռագիր
- Հայերեն ձայնարկություններ
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Աշոտ Հովհաննիսյան
- Քաղվածք/Գուրգեն Մահարի
- Քաղվածք/Խաչատուր Աբովյան
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան» գրքից