Jump to content

աղորիք

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ աղօրիք

վանկեր՝ ա•ղո•րիք 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. հատիկներ աղալու, տարբեր հզորության, ջրի, քամու, էլեկտրականության օգնությամբ աշխատող սարքեր, հարմարանքներ, կառույցներ, խոհանոցներում օգտագործվում են նաև փոքր տարողության սարքեր։
  2. (մրմն․) շրջաններ գուզերով՝ հերթականորոն փոխերով շարժումները մի կողմից մյուս կողմ, յուրանքաչուր փորք շրջանից հետո։ «Աղորիքները» լինում են սովորական (երկտակտ աղորիք) և եռատակտ «աղորիք»
  3. (նորբ․) հացահատիկ՝ աղ և այլն աղալու մեքենա
  4. աղաց ◆ Էյ, աղորիք, դարձիր, դարձիր։ (Դանիել Վարուժան)
  5. ձեռքի փոքրիկ մեքենա՝ սուրճ, պղպեղ և այլն աղալու համար
  6. աղացաքար ◆ Սարերից եկող գետակը հոսում էր այդ հարթության միջով… պտտեցնում ջրաղացի աղորիքները։ Սերո Խանզադյան
  7. (կզմխս․) սեղանատամ ◆ Տիրեց հուզումնալից լռություն, որի մեջ լսվում էր… գոմից հասնող անասունների աղորիքների ձայնը։ Դերենիկ Դեմիրճյան
  8. (խոհր․) հատիկներ աղալու, տարբեր հզորության, ջրի, քամու, էլեկտրականության օգնությամբ աշխատող սարքեր, խոհանոցում օգտագործվում են նաև փոքր տարողության սարքեր

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. աղորի, աղաց, աղացք, աղացամեքենա, ժուռիպատ (գվռ․)
  2. սրճաղաց, սրճաղորիք, ձեռնաղաց, ձեռնաղորիք
  3. երկանք, ձեռնաղորիք, երկան
  4. սեղանատամ, լեսատամ, (գվռ․)՝ սեղանք ջաղաց, ջաղացք

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. աղորիքը բանել՝ աշխատել՝ բանի լինել - ուտել

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կ․ Կ․ Բաբայան, Մարմնամարզական տերմինների տեղեկատու բառարան («Հայաստան» հրատարակչություն), Երևան, 1985 — 184 էջ։
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։
Վիքիպեդիայում հոդված կա հետևյալ թեմայով՝ Աղորիք: