Jump to content

ահազանգ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝

վանկեր՝ ա•հա•զանգ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

  1. (նորբ․) աղետի մասին ազդանշան տալու զանգ ◆ Եվ ղողանջներով գոռ ահազանգի Սաղմը կաշկանդող կապերը քանդում։ (Շուշանիկ Կուրղինյան)
  2. տագնապի ազդանշան ◆ Ոտքի ելան ահազանգի զանգերով գնդերն անդուլ գործարանի ու հողի։ Եղիշե Չարենց
  3. (փխբ․) զգուշացում, նախազգուշացում
  4. (երաժշտ․) թմբկազարկի կամ զանգերի միջոցով ազդարարվող տագնապի, աղետի ազդանշան

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. նախազգուշացում, զգուշացում, ահազանգում, կանխազգուշացում
  2. տագնապ, ահակոչ
  3. աղետագույժ, ահակոչնակ (հին)

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ահազանգ տալ - որևէ բանի մասին նախօրոք տեղեկացնել ◆ Սարսափն ավելի մեծացավ, երբ ժամհարն ու գզիրը միասին ահազանգ տվին.— Թշնամին գալիս է՜, թշնամին մոտ է՜, ով կարող է թո՛ղ հեռանա… Ստեփան Զորյան

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։
  • Ալինա Մուրադյան, Նորածանոթ բառերի բացատրական բառարան (Իմաստասեր Անանիա Շիրակացի համալսարան), Երևան, 2006 — 60 էջ։