Jump to content

ակն

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ ակն

վանկեր՝ ա•կ(ը)ն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բնիկ հնդեվրոպական՝ * oku-n->ակն, * oku-ī- (երկակի թիվ) > աչ, -n-ով հիմքի համար հմմտ. հին հնդկերեն սեռական aksnak (áksi-ի սեռականը), համագերմաներեն augō(n), թերևս նաև պրուսերեն agins. երկակի ձևի -kuī > չ անցման համար հմմտ. սլավոներեն oči (ռուսերեն очи):

Գոյական

[խմբագրել]
  1. (հին) աչք

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. աչք, ակ, տեսողություն, տեսանելիք, (արևմտհ․)՝ լուսարան, աչվի, աչ(եր), (հին)՝ ականող, ականողիք, արտասուքի անոթ (բնստ․)

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ակն տալ - տե՛ս ակ տալ
  2. ական անել - ստուգելու համար նայել, հաշվելով ստուգել ◆ Մեկ ական արա հավերին, տես բոլորը կա՞ն, տե՞ղն են։ (Հրաչյա Աճառյան)
  3. ակն ընդ ական, ակն ընդ ական, ատամն ընդ ատաման - աչքի տեղ աչքը հանել՝ վնասի դիմաց վնաս պատճառել, վատության դիմաց վատություն անել ◆ Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման… Նա ինձ ատում է, ես չեմ կարող նրան սիրել ու հարգել։ (Շիրվանզադե)
  4. ակն տալ, ակը տալ -
    1. նայել, ստուգել, հսկել ◆ Ակն է տալիս ծխնելույզին, տեսնում է էնտեղ էլ քսակը չկա։ Հովհաննես Թումանյան ◆ Մի քանի գլուխ տավար ու ոչխար ունինք սարումը, նա գնացել ա ակը տալու։ (Պերճ Պռոշյան) ◆ Ա Ալեքսան, քը մատաղ, գնա ծիանը ակը տու, մի տես աղաքը դարման կա՞ թե ոչ։ (Խաթաբալա)
    2. հիվանդատես գնալ, այցելել, այցելության գնալ, տեղեկանալ ◆ Ընչիցն ա հիվանդացել… գնամ ակը տամ։ (Պերճ Պռոշյան)
  5. Սեբաստիա՝ ակը կուր - կույր
  6. Հավարիկ՝ ակը հուլոր տալ - մեկին սաստելու համար աչքերը ոլորել
  7. Հավարիկ՝ ակը շոր - չարակն
  8. Հավարիկ՝ ակը վերակը պահել - աչալրջորեն հսկել
  9. Խոտուրջուր՝ ակն անցնել - մեկ կողմ քաշվել՝ անցնել ◆ Ծառեն որ ակն անցնի, վայ նստի չի բանի։ (Մ․Հաճյան)
  10. Հավարիկ՝ ակըտ ժուկըս - այսպես են ասում չար մարդու նկատողությանն ի պատասխան
  11. ակնան վեր ածել - լուռ լաց լինել, աչքերից արցունք թափել

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

[խմբագրել]
  1. այն տեղը որտեղ սկիզբ է առնում ջուրը, ակունք, աղբյուր ◆ Ու՞ր են ակները էն պարզ ջրերի, Ուր մեր ծարավը կոտրել կարենանք։ Հովհաննես Թումանյան ◆ Կարծես աչքերի հետ ցամաքել էին արցունքի ակները: (Ակսել Բակունց)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ակնաղբյուր, աղբերակ, ակունք, ակ, բունակն (հզվդ․)

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. ակն արեգակ, ակն արև - արև, լույսի աղբյուր
  2. ակն երջանկության - երջանկության աղբյուր
  3. ակն ու աղբյուր - ակնաղբյուր

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

[խմբագրել]
  1. մատանու վրա ագուցված կամ զանազան իրերի՝ զարդերի և այլնի վրա ամրացված քար ◆ Ճարմանդների յուրաքանչյուրի վրա փայլում էի մի խոշոր ակն: (Րաֆֆի)
  2. թանկագին քար

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ադամանդ, ակնաքար, գոհար, ջավահիր, վարդենիկ, շողակն, ալմաստ, անգին քար, քար (խսկց․)

Արտահայտություններ

[խմբագրել]

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գոյական

[խմբագրել]
  1. բողբոջ, պտուկ, աչք

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. բողբոջ, ծիլ, ընձյուղ, ակ(ն), կոճակ, պտուկ, աչք, ակնուռ, բուխ, պլպլուկ, խավրծի

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]